Սոս Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Սոս Սարգսյան
Սոս Արտաշեսի Սարգսյան
Sos Sargsyan.jpg
Բնօրինակ անուն Սոս Արտաշեսի Սարգսյան
Ծնվել է՝ 1929 թ., հոկտեմբերի 24 (1929-10-24)
Ծննդավայր Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ստեփանավան, ՀԽՍՀ
Մահացել է սեպտեմբերի 26, 2013 (83 տարեկան)
Մահվան վայր Հայաստան Երևան
Քաղաքացիություն Հայաստան
Ազգություն Հայաստան Հայ
Կրոն Առաքելական
Մասնագիտություն Դերասան
Ակտիվ շրջան 1954-2013
Ընտրանի «Եռանկյունի»
«Մենք ենք, մեր սարերը»
«Նահապետ»
Պարգևներ և մրցանակներ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ,

Մեսրոպ Մաշտոցի անվան շքանշան

IMDb ID 0765316

Սոս Արտաշեսի Սարգսյան (հոկտեմբերի 24, 1929, Ստեփանավան - սեպտեմբերի 26, 2013, Երևան), թատրոնի և կինոյի հայ անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։

Ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում։ 1948 թ. տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ որպես դերասան։ 1954 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1954-1991 թթ. եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան։ 1991 թ. հիմնադրել է Համազգային թատրոնը։ 1997-2006 թթ. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտԻ ռեկտորն է, 2006-ից՝ ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահը։ 2009 թ. ընտրվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ։

Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Նվագախմբի տղաները»‚ «Եռանկյունի»‚ «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ»‚ «Խաթաբալա», «Ձորի Միրո», «Սոլյարիս», Հայաստանում և ԽՍՀՄ մյուս տարածքում նկարահանված բազմաթիվ այլ ֆիլմերում։ Ռուսաստանցի բեմադրիչների նկարահանված ֆիլմերում առավել հայտնի են իր խաղացած Գիբարյանի (Տարկովսկու «Սոլյարիս»), թափառիկ արտիստի (Վ.Բորտկոյի «Առանց ընտանիքի»), Ֆեոֆան Պրոկոպովիչի (Ա.Պուշկինի «Միխայլո Լոմոնոսով») դերերը։

Մահացել է 2013 թվականի սեպտեմբերի 26-ին թոքերի բորբոքումից[1]։

Ֆիլմագրություն[խմբագրել]

  • 1960 - Նվագախմբի տղաները՝ Արտաշես
  • 1961 - Լուսաբացից առաջ՝ Եգոր
  • 1961 - Ճանապարհ՝ Դայան
  • 1962 - Տերն ու ծառան՝ Մանաս
  • 1964 - Քահանայի ուխտը՝ քահանա
  • 1967 - Եռանկյունի՝ Մկրտիչ
  • 1968 - Ստեղ մարդ էր ապրում՝ Մուրադ
  • 1969 - Գարունա, ձյունա արել՝ Կոմիտաս
  • 1969 - Մենք ենք, մեր սարերը՝ միլիցիայի լեյտենանտ
  • 1970 - Լենինն ու Ալին՝ Ալի
  • 1970 - Հեղնար աղբյուր՝ վարպետ Մկրտիչ
  • 1971 - Խաթաբալա՝ Զամբախով
  • 1972 - Սոլյարիս՝ Գիբարյան
  • 1973 - Քաոս՝ Սմբատ Ալիմյան
  • 1973 - Ժայռը՝ Հայրապետ
  • 1973 - Խաղողի վազը՝ Վարդան
  • 1974 - Պինդ քարը՝ Սեվոյան
  • 1975 - Իմ սիրտը լեռներում է՝ Բեն Ալեքսանդր
  • 1975 - Այս կանաչ, կարմիր աշխարհը
  • 1975 - Ձեռք կբերես մարտադաշտում՝ Ապրեսյան
  • 1976 - Եվ ապա դու ետ կգաս՝ Բաբայան
  • 1976 - Ծնունդ՝ Մուրզա
  • 1977 - Նահապետ՝ Նահապետ
  • 1978 - Հուսո աստղ՝ Մովսես
  • 1978 - Հետաքննիչ հանձնաժողովը՝ Մադոյան Սարգիս
  • 1979 - Կապույտ առյուծ՝ ոսկերիչ
  • 1979 - Մահ ձիու վրա՝ Գայի հայրը
  • 1979 - Ձորի Միրոն՝ Միրո
  • 1979 - Կյանքի լավագույն օրերը
  • 1979 - Մահկանացուդ կնքիր թամբին՝ Գայի հայրը
  • 1980 - Յոթ սարերի ետևում՝ Հովսեփ
  • 1982 - Գիքոր՝ Համբո
  • 1984 - Առանց ընտանիքի՝ Վիտալիս (Կառլո Բալզանի)
  • 1985 - Ճերմակ անուրջներ՝ Հակոբ
  • 1985 - Խնձորի այգին՝ Մարտին
  • 1986 - Միխայլո Լոմոնոսով՝ Ֆեոֆան Պրոկոպովիչ
  • 1986 - Մեկկոտոշավոր կովի նշանի տակ՝ Տոբի
  • 1987 - Խաչմերուկի դեղատունը՝ Ադամյան
  • 1987 - Հատակում՝ Սաթին
  • 1987 - Քառյակ՝ Պետրոս
  • 1988 - Համբարձում՝ Գալուստ
  • 1988 - Ոճրագործի ընտանիքը (հեռուստաբեմադրություն)
  • 1989 - Ամեն ինչ կրկնվելու է՝ Սահակ Խորենովիչ
  • 1991 - Ձայն անապատում՝ բեմադրիչ
  • 1992 - Որտե՞ղ էիր, մարդ Աստծո՝ բժիշկ Ստեփան Եսայան (զառամյալ տարիքում)
  • 1997 - Հարսնացուն Ջերմուկից՝ ինքը
  • 2001 - Ուրախ ավտոբուս՝ քահանա
  • 2001 - Լռության սիմֆոնիա
  • 2006 - Տերևաթափի բլյուզ՝ Արմեն Սահակովիչ
  • 2006 - Փարոս
  • 2010 - Ես եմ

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Երկեր[խմբագրել]

  • Վարագույրից այս կողմ, Ե., 1991։
  • Ընդհատում, Ե., 2000։ Մենք ու մերոնք..., Ե., 2001։

Գրականություն[խմբագրել]

  • Բալագյան Լ., Սոս Սարգսյան, Ե., 1989։