Հայկ Դեմոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Hayk Demoyan, salon du livre 2015.jpg

Հայկ Անուշավանի Դեմոյան (ծնվ.՝ օգոստոսի 26, 1975 թ., Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան, հրապարակախոս, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս, ԶՏՄ-ների Կովկասյան ինստիտուտի հետազոտող։ «Պրոսպեկտուս» տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոնի վարչության անդամ է։

Գիտական հետազոտությունների ոլորտի մեջ են մտնում Արցախյան հակամարտության, հայ-թուրքական հարաբերությունների և համաթյուրքականության խնդիրները, ազգային հակամարտությունները Հարավային Կովկասում, ազգային նույնականացման և կարծրատիպերի հիմնահարցեր։ Ավելի քան 40 գիտական, այդ թվում նաև մի քանի մենագրությունների հեղինակ է։

2009թ. մարտին ՀՀ Նախագահի հրամանգրով նշանակվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ։

Արտաքին հղումներ[խմբագրել]