Հայաստանի հանրապետական կուսակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ ՀՀԿ (այլ կիրառումներ)
ՀՀԿ գերբը

Հայաստանի Հանրապետական Կուսակցություն, Հայաստանի Հանրապետությունում գործող քաղաքական կուսակցություն։ Հիմնադրվել է 1990թ.։ Կուսակցական գաղափարախոսությունը ազգային պահպանողական է[1]։ Կուսակցությունն իրեն համարում է Ցեղակրոն Ուխտերի և Ազգային միացյալ կուսակցության գաղափարական-քաղաքական ժառանգորդը, սակայն իր գործունեությամբ հանդես է գալիս Ցեղակրոնության հակառակ դիրքերից‌[փա՞ստ]։

Ներկայում ՀՀԿ-ն իշխանական, աջ-կենտրոնամետ կուսակցություն է։ ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության մեջ ընդգրկված է 70 պատգամավոր։[2] Սեփական տվյալներով այն ունի շուրջ 140.000 անդամ։ Կուսակցության անդամ են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Կուսակցության համագումարները[խմբագրել]

  • ՀՀԿ 13-րդ հերթական համագումար - 10 մարտի 2012 թ.
  • ՀՀԿ 12-րդ հերթական համագումար - 28 նոյեմբերի 2009 թ.
  • ՀՀԿ 11-րդ հերթական համագումար - 10 նոյեմբերի 2007 թ.
  • ՀՀԿ 10-րդ արտահերթ համագումար - 22 հուլիսի 2006 թ.
  • ՀՀԿ 9-րդ հերթական համագումար - 17 դեկտեմբերի 2005 թ.
  • ՀՀԿ 8-րդ հերթական համագումար - 12 հուլիսի 2003 թ.
  • ՀՀԿ 7-րդ արտահերթ համագումար - 30 նոյեմբերի 2002 թ.
  • ՀՀԿ 6-րդ հերթական համագումար - 09 հունիսի 2001 թ.
  • ՀՀԿ 5-րդ հերթական համագումար - 29 հունվարի 1999 թ.
  • ՀՀԿ 4-րդ հերթական համագումար - 20 դեկտեմբերի 1997 թ.
  • ՀՀԿ 3-րդ արտահերթ համագումար - 22 հունիսի 1996 թ.
  • ՀՀԿ 2-րդ հերթական համագումար - 02 դեկտեմբերի 1995 թ.
  • ՀՀԿ համաժողով - 14 ապրիլի 1995 թ.

Ծանոթագրություններ և նշումներ

  1. hhk.am Հայաստանի Հանրապետական կուսակցության ծրագիր
  2. ՀՀ Ազգային ժողով, «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցություն