Ռամկավար ազատական կուսակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռամկավար ազատական կուսակցություն (ՌԱԿ)
alt=
Հիմնադրված 1885` որպես Արմենական կազմակերպություն
1921-էն սկսյալ՝ Ռամկավար ազատական կուսակցություն
Գաղափարախոսություն Միացյալ Հայաստան
Լիբերալիզմ
Ազգայնականություն
Կրոնք Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Լիբանանի խորհրդարան 1
Կայք Պաշտոնական կայքէջ

Ռամկավար ազատական կուսակցություն (ՌԱԿ) հայ քաղաքական կուսակցություն է: Հիմնվել է 1921 թվականին: Նկատվում է շարունակությունը Մ. Փորթուգալյանի հիմնած Արմենական կազմակերպություն կուսակցության որը հիմնվել է 1885 թվականին Վան քաղաքին մէջ:


Բովանդակություն

[խմբագրել] Արմենական կազմակերպություն (1885-1921)

Արմենական կազմակերպություն, Արմենականներ - ազգային-ազատագրական կազմակերպություն, առաջին քաղաքական կուսակցությունը հայ իրականության մեջ: Հիմնել են 1885 թվականին Վանում, Մ. Փորթուգալյանը և նրա «Արմենիա» (Մարսել) թերթի (այստեղից էլ՝ կազմակերպության անվանումը) գաղափարակիցներ Մկրտիչ Ավետիսյանը, Գրիգորիս Թերլեմեզյանը, Ռուբեն Շատվորյանը, Գրիգոր Աճեմյանը և ուրիշներ:

[խմբագրել] Նպատակը

Armenakanner.jpg

«Արմենական կազմակերպության» նպատակն էր՝

Aquote1.png հեղափոխությամբ Թուրքիայի հայ ժողովրդյան համար իրավունք ձեռք բերել, ինքզինք ազատորեն կառավարելու, որով միայն կարող կլինի իբրև մարդ ապրելու միջոցներ գիտնալ և զանոնք գործադրել ժամանակի պահանջմամբց համեմատ
— «Զարթոնք» Բեյրութ 1962 էջ 69
Aquote2.png


Այդ նպատակին հասնելու համար կազմակերպությունը պետք է ներքին ուժ գոյացներ՝ միավորելով միևնույն գաղափարին ծառայող հայ հայրենասերներին, ժողովրդին արթնացներ հեղափոխական գրականությամբ, կազմակերպեր և զենքի ու կարգապահության վարժեցներ, նախապատրաստեր ինքնապաշտպանության, զենք հայթայթեր, զինված խմբեր ստեղծեր և ընդհանուր շարժում առաջ բերեր, մանավանդ, երբ արտաքին հանգամանքները նպաստավոր կհամարվեին: Թեև արմենականների ծրագրի հիմքում ընկած էր Արևմտյան Հայաստանի ազատագրման և անկախության գաղափարը, այդ ծրագիրը դեռևս հեղհեղուկ էր, իսկ նրա կազմողները հստակ պատկերացում չունեին ապագա Հայաստանի սոցիալ-քաղաքական հարաբերությունների ու նրա ազատագրման ուղիների մասին: Քաջածանոթ լինելով Արևմտյան Հայաստանի իրադրությանը՝ արմենակյանները որդեգրել էին զուսպ ու շրջահայաց գործելակերպ սուլթանական Թուրքիայի ցեղասպան քաղաքականության դեմ:

Իր ժամանակի պատմական պայմաններում «Արմենական կազմակերպության» գործունեությունը առաջադիմական էր և արտահայտում էր լայն խավերի շահերը:

[խմբագրել] Տարածումն ու գործունեությունը

«Արմենական կազմակերպություն»-ը մասնաճյուղեր ու խմբեր ուներ Վանում, Մուշում, Բիթլիսում, Կոստանդնուպոլսում, ինչպես նաև Թավրիզում, Սալմաստում, Խոյում, Ուրմիայում, Թիֆլիսում, Բուլղարիայում:

Արմենակյանները գործուն մասնակցություն ունեցան Վանի 1896 և 1915 թվականների ինքնապաշտպանական կռիվներին: 1921 թվականի հոկտեմբերին «Արմենական կազմակերպություն»-ը «Վերակազմյալ հնչակյանների» (Ազատական կուսակցություն) և ռամկավարների («Սահմանադիր ռամկավար կուսակցություն») հետ միավորվեց «Ռամկավար ազատական կուսակցության» մեջ:

[խմբագրել] Ռամկավար ազատական կուսակցություն (1921-Այսօր)

1921 թվականի հոկտեմբերին հետեվյալ կուսակցությունները միավորվեցին կազմելու «Ռամկավար ազատական կուսակցություն»ը:

Կուսակցությունը գործում է Հայաստանում և սփյուռքում

[խմբագրել] Մամուլ

(Արեվմտահայերեն անունը պահպանված)

[խմբագրել] Նմանանուն կուսակցություններ

Ռամկավար ազատական անունով կը գործեն 2 այլ կուսակցություններ

Հայաստանի Ռամկավար Ազատական Կուսակցություն (ՀՌԱԿ) հայ քաղաքական կուսակցություն է: Հիմնվել է 1991 թվականին: Կուսակցությունը գործում է Հայաստանում և գործակցում է սփյուռքի Ռամկավար Ազատական Կուսակցության (ՌԱԿ)-ի հետ:

Արմենական-Ռամկավար Ազատական Կուսակցություն հայ քաղաքական կուսակցություն է: Հիմնվել է 2009 թվականին կուսակցության ներքին պառակտումի արդյունք: Կուսակցությունը գործում է Հայաստանում և սփյուռքում բաղկացած մասնավորապես նախկին Ռամկավար Ազատական Կուսակցության անդամներէ:

[խմբագրել] Գրականություն

  • Լ. Ա. Խուրշուդյան, «Սփյուռքահայ կուսակցությունները ժամանակակից էտապում», Երևան 1964
  • Հ. Գ. Վարդանյան, «Արևմտահայերի ազատագրության հարցը և հայ հասարակական-քաղաքական հոսանքները XIX դարի վերջին քառորդում» Երևան 1967

[խմբագրել] Արտաքին հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով