Արշակ Սադոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արշակ Ավետիսի Սադոյան , ՀՀ քաղաքական գործիչ: ՀՀ Ազգային ժողովի 1-3 գումարումների պատգամավոր:

Ծնվել է 1940 թ. փետրվարի 22-ին Երևանում:

1957-1960թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում: 1965 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը: Մաթեմատիկոս: 1968-1970 թթ. սովորել է Մոսկվայի պետական համալսարանի ասպիրանտուրայում:

Աշխատանքային գործունեությունը [խմբագրել]

  • 1965-1967թթ. Երևանի կենտրոնական գիտահետազոտական ղեկավարման համակարգերի լաբորատորիայում մաթեմատիկական մոդելավորման բաժնի վարիչ,
  • 1967-1968 թթ.՝ պետպլանի տնտեսագիտության ինստիտուտի մոդելավորման բաժնի ավագ տնտեսագետ:
  • 1970-1990 թթ. ԵՊՀ-ում աշխատել է ավագ դասախոս, գիտաշխատող:
  • 2011 թվականի մարտից` «Ազգային համագործակցություն» հիմնադրամի տնօրեն:

Քաղաքական գործունեությունը [խմբագրել]

  • 1990-1995թթ.՝ ԳԽ պատգամավոր (թիվ 62 ընտրատարածք):
  • 1992 թվականից` ԳԽ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: «Ազգային ժողովրդավարներ» պատգամավորական խմբի անդամ:
  • 1990-1995 թթ.՝ ԳԽ սահմանադրական հանձնաժողովի անդամ:
  • 1995-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 11 ընտրատարածք): ԱԺ սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ԱԺՄ խմբակցության անդամ:
  • 1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 13 ընտրատարածք): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ԱԺՄ խմբակցության անդամ, ապա խմբակցություններում և պատգամավորական խմբերում չի ընդգրկվել:
  • 2003թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Արդարություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Արդարություն» խմբակցության անդամ:
  • 2001թ. հիմնել և ղեկավարում է ԱԺԴ կուսակցությունը:

Հասարակական գործունեությունը [խմբագրել]

  • 2009 թվականի մարտին ընտրվել է ՀՀ Հանրային խորհրդի ձեռնարկատիրության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ: ՀՀ Հանրային խորհրդի անդամ է:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: