Ռուբեն Գևորգյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբեն Ստեփանի Գևորգյանց
Ծնվել էնոյեմբերի 30, 1945(1945-11-30)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 23, 2017(2017-06-23)[1] (71 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտացումկինոռեժիսոր և ռեժիսոր
ՊարգևներՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1982)
ՀՀ ժողովրդական արտիստ (2006)
IMDbID ID 0315370

Ռուբեն Ստեփանի Գևորգյանց (Կևորկով) (նոյեմբերի 30, 1945(1945-11-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 23, 2017(2017-06-23)[1], Երևան, Հայաստան[2]), հայ կինոռեժիսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1982), ՀՀ ժողովրդական արտիստ (2006

Ստեփան Կևորկովի որդին է, Գեորգի Կևորկովի եղբայրը, ռեժիսոր Վահե Գևորգյանցի հայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։ 1971 թվականին աշխատել է Երևանի վավերագրական ֆիլմերի ստուդիայում՝ որպես ռեժիսոր։ 1982-1989 թվականներին եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի վավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորման գեղարվեստական ղեկավարը։ 1989 թվականից փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն է։ 2004 թվականից՝ Կինոյի և հեռուստատեսության ազգային ակադեմիայի նախագահ, 2005 թվականից՝ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ։
1995-1998 թվականներին դասավանդել է ՀՊՄԻ-ում, 1998 թվականից՝ ԵԹԿՊԻ-ում, պրոֆեսոր՝ 2003 թվականից։ Հեղինակ է «Անձրևների ժամանակը», «Արդարացման ժամանակը», «Ժամանակ չկա» գրքերի[3][4][5]։

2016 թվականի փետրվարի 3-ին ՀՀ Նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի անդամ[6]։

Կինոնկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://avproduction.am/?ln=am&page=person&id=797
  2. Technologies, Peyotto. «Մահացել է Ռուբեն Գևորգյանցը». 168 Ժամ. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. «Ռուբեն Գևորգյանցի կենսագրությունը AV Production կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.
  5. «Ռուբեն Գևորգյանց. «Վավերագրական կինոն չի հանդուրժում սուտը»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 13-ին.
  6. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի ՆԿ-36-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  7. «Հայկական կինո, Գևորգյանց Ռուբեն». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 13-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Գևորգյանց» հոդվածին։