Հայաստանի Ազգային գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի Ազգային գրադարանի մասնաշենքը

Հայաստանի Ազգային գրադարանը աշխարհի ամենախոշոր հայերեն գրականության պահոցն է:Հիմնադրվել է 1921 թվականին: Պաշտոնապես բացվել է 1922-ին: Այն գտնվում է Աբովյանի պուրակի հարևանությամբ, Տերյան 72 հասցեում:

Բովանդակություն

Պատմությունը [խմբագրել]

Հայաստանի ազգային գրադարանի պատմության սկիզբն համարվում է 1832թ, երբ հիմնադրվում է Երևանի Արական գիմնազիայի գրադարանը: Հայաստանի Մինիստրների Խորհրդի նիստում ընդունված "Պետական հանրային մատենադարանի մասին" օրենքով գրադարանը ստանում է պետական գլխավոր գրադարանի կարգավիճակ: 1919-1921թթ-ին գրադարանի առաջին տնօրեն Ստեփան Կանայանի ջանքերով հաջողվում է հավաքել, գնել և ժողովել Թիֆլիսի, Բաքվի, Ախալցխայի և Կարսի հայկական կազմակերպությունների, ընկերությունների, ուսումնական հաստատությունների գրադարանները և դրանք տեղափոխել Երևան:

Առաջին հավաքածուները, որոնց հիմքի վրա ձևավորվում են գրադարանի ֆոնդերը, հայ պետական, հասարակական և մշակութային գործիչներ Ալեքսանդր Մյասնիկյանի, Ն. Արղությանի, Բ. Ղորղանյանի, Լեոյի անձնական գրադարաններն էին, Ներսիսյան դպրոցի և այլ ազգային, մշակութային, ուսումնական հաստատությունների հավաքածուները:

1925-1990թթ. գրադարանը կոչվել է Ալեքսանդր Մյասնիկյանի անունով, քանի որ վերջինս բավականին խոշոր ներդրում էր ունեցել գրադարանի կայացման գործում:
1982թ.-ին հիմնադրման 150-ամյակի կապակցությամբ, գրադարանը պարգևատրվել է "Ժողովուրդների բարեկամության" շքանշանով:
1999թ.-ից հուլիսի 4-ը նշվում է որպես Հայաստանի Ազգային գրադարանի օր:
2012թ.-ին լրանում է Հայաստանի Ազգային գրադարանի 180 և գրադարանի գրահրատարակչական գործունեության 75 ամյակները:

Արտաքին կապեր [խմբագրել]

Գրադարանը կապեր ունի շուրջ 40 երկրների 130-ից ավելի կրթամշակութային հաստատությունների, գրադարանների և կազմակերպությունների հետ:

Ապագա միջոցառումները [խմբագրել]

Ազգային գրադարանը նախաձեռնել է միջոցառումների լայն ծրագիր նվիրված հայկական գրատպության 500-ամյակին և ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը գրքի միջազգային մայրաքաղաք հռչակելուն:

Գրքերի ֆոնդը [խմբագրել]

Այժմ Գրադարանում կա ավելի քան 7 միլիոն կտոր գիրք: Ամենահին գիրքն Ուրբաթագիրքն է: Այն առաջին հայկական տպագիր գիրքն է (Վենետիկ, 1512թ.) և տպագրվել է Հակոբ Մեղապարտի կողմից: Բացի Ուրբաթագրքից, գրադարանում պահպանվում են նաև Մեղապատի կողմից տպագրված բազմաթիվ այլ գրքեր` Պատարագատետրը (պատճեն), Պարզատումարը, Տաղարանը, Աղթարքը (պատճեն):

Արտաքին հղումներ [խմբագրել]