Խոսրով Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոսրով Հարությունյան.jpg

Խոսրով Մելիքի Հարությունյան (ծ. 1948, մայիսի 30) — հայ քաղաքական գործիչ, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, եղել է ՀՀ վարչապետ և ԱԺ նախագահ։

Ծնվել է Երևանում։ 1966-72-ին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1972-77-ին Բյուրականի օպտիկա-մեխանիկական լաբորատորիայի ինժեներ, ավագ ինժեներ, խմբի ղեկավար, տեխնիկական բաժնի վարիչ։ 1977-84-ին ՀԽՍՀ ԳԱ-ում ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի հատուկ կոնստրուկտորական բյուրոյի փորձարարական արտադրամասի պետ, բաժնի վարիչ։ 1984-ին` «Հայավտո» գործարանի արտադրական-դիսպետչերական բաժնի պետ, 1984-86-ին Աշտարակի թիվ 2 «Անուշ» կարի ֆաբրիկայի տնօրեն, 1986-87-ին` Չարենցավանի կարի ֆաբրիկայի տնօրեն, 1987-90-ին` Չարենցավանի քաղխորհրդի գործկոմի նախագահ, 1990-92-ին` ՀՀ Գերագույն խորհրդի տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ապա` նախագահ։ 1992-1993` ՀՀ վարչապետ։ 1993-96-ին` ՀՀ Գերագույն խորհրդի, ապա Ազգային ժողովի պատգամավոր, ֆինանսաբյուջետային հարցերի հանձնաժողովի քարտուղար, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 1996-98-ին` ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, 1998-99-ին` ՀՀ Ազգային ժողովի նախագահ։ 1999-2000-ին` ՀՀ տարածքային կառավարման նախարար։ 2000-2001թթ.` Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման հանձնաժողովում նախագահի տեղակալ։ 2009 թվականի մարտի 12-ից 2012թ. մայիսի 24-ը` ՀՀ Հանրային խորհրդի անդամ: 2012թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: [1]


Նախորդող
-
ՀՀ Գերագույն խորհրդի տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Խոսրով Հարությունյան

1990 — 30 հուլիսի 1992
Հաջորդող
Արշակ Սադոյան
Նախորդող
Գագիկ Հարությունյան
ՀՀ Վարչապետ
Խոսրով Հարությունյան

30 հուլիսի 1992 — 02 փետրվարի 1993
Հաջորդող
Հրանտ Բագրատյան
Նախորդող
Բաբկեն Արարքցյան
ՀՀ Ազգային Ժողովի նախագահ
Խոսրով Հարությունյան

04 փետրվարի 1998 — 07 հունիսի 1999
Հաջորդող
Կարեն Դեմիրճյան
Նախորդող
Դավիթ Զադոյան
ՀՀ Տարածքային կառավարման նախարար
Խոսրով Հարությունյան

15 հունիսի 1999 — 28 փետրվարի 2000
Հաջորդող
Լեոնիդ Հակոբյան
Նախորդող
Անահիտ Մարտիրոսյան
«Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության նախագահ
Խոսրով Հարությունյան

2002—ից
Հաջորդող
-

[խմբագրել] Աղբյուրներ



Parliament Yerevan building.jpg ՀՀ ԱԺ նախագահներ Parliament Yerevan building.jpg

Բաբկեն Գուրգենի ԱրարքցյանԽոսրով Մելիքի ՀարությունյանԿարեն Սերոբի ԴեմիրճյանԱրմեն Ավագի ԽաչատրյանԱրթուր Վահանի ԲաղդասարյանՏիգրան Սուրիկի ԹորոսյանՀովիկ Արգամի ԱբրահամյանՍամվել Պարգևի Նիկոյան

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով