Հայաստանի Հանրապետություն (1918-1920)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի Հանրապետություն
 Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետություն Մայիսի 28, 1918թ. - Դեկտեմբերի 2, 1920թ. Հայկական ՍՍՀ 
Flag of Armenia.svg Coat of Arms of the DRA.png

Նշանաբան
Մեկ ազգ, մեկ հայրենիք

Քարտեզ

The First Armenian Republic 1918-1920.gif
(Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությունը 1918-1920թթ․)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Երևան
Լեզու Հայերեն
Ազգություն Հայեր
Կրոն Հայ առաքելական եկեղեցի
Տոն Մայիսի 28
Հիմն Մեր Հայրենիք
Արժույթ Հայկական ռուբլի
Իշխանություն
Պետական կարգ Խորհրդարանական հանրապետություն
Պետության գլուխ Վարչապետ
Օրենսդրություն Խորհրդարան
Պատմություն
- Երևանում Հայաստանի խորհրդի անդրանիկ նիստի հանդիսավոր բացումը 1.08.1918թ.
- Հայ-վրացական կարճատև պատերազմը 5-31.12.1918թ.
- Միացյալ և անկախ Հայաստանի հռչակումը 28.05.1919թ.
- Հայաստանի խորհրդարանական առաջին և միակ ընտրությունները 21-23.06.1919թ.
- Հայաստանի անկախության փաստացիորեն ճանաչումը Անտանտի Գերագույն խորհրդի կողմից 19.01.1920թ.
- Ալեքսանդրապոլում Հայաստանի համալսարանի հանդիսավոր բացումը 31.01.1920թ.

Հայաստանի Հանրապետությունը կամ Հայաստանի Առաջին Հանրապետությունը ծնունդ է առել 1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսյան հերոսամարտներից՝ Սարդարապատից, Բաշ-Ապարանից և Ղարաքիլիսայից հետո։ Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, Քեմալական Թուրքիայի 1920 թվի հարձակումը, ինչպես նաև Խորհրդային Ռուսաստանի նվաճողական քաղաքականությունը հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն։ Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանը խորհրդայնացավ։ Չնայած կարճ կյանքին Առաջին Հանրապետության դերը անգնահատելի է պետականությունը վերագտնելու գործում։

Պատմություն[խմբագրել]

Կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցը (Տփղիսեցի) օրհնում է կամավորներին։ (1918թ.)

1918 թվական[խմբագրել]

1919 թվական[խմբագրել]

Անկախության օրվա միջոցառում, Մայիսի 28, 1919

*1919թ. մայիսի 16-ին ՀՀ նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում ընդունեց։

  • 1919թ. հունիսի 21-23-ը Հայաստանում կայացան առաջին և միակ խորհրդարանական ընտրությունները։ Ընտրվեցին խորհրդարանի 80 անդամներ (այդ թվում՝ 3 կին), որոնցից 72-ը ՀՅԴ անդամներ էին, 4-ը՝ էսեռներ, 1-ը՝ անկուսակցական, 2-ը՝ թուրք-թաթարներ և 1-ը՝ եզդի։
  • 1919թ. հուլիսին Հայաստանում բռնկվեց թուրք-թաթարական ընդհանուր խռովություն, որի համար Թուրքիան և Ադրբեջանը ջանք չէին խնայել։
  • 1919թ. աշնանը հայ-ադրբեջանական ընդհարումներ են տեղի ունեցել Զանգեզուրի համար։ Միայն Անդրանիկի, ապա՝ Դրոյի ձեռնարկած համառ ջանքերի շնորհիվ հաջողվեց պահպանել Զանգեզուրը։

1920 թվական[խմբագրել]

Անկախության օրվա միջոցառում, Մայիսի 28, 1920
Անկախության օրվա միջոցառում, Մայիսի 28, 1920

*1920թ. սեպտեմբերին Բաքվում տեղի ունեցավ Արևելքի ժողովուրդների I համագումարը, որտեղ հարց բարձրացվեց Ռուսաստանի ու Թուրքիայի մեջտեղից վերացնել հայկական սեպը։

1921 թվական[խմբագրել]

  • 1921թ. փետրվարի 13-ին սկսվեց ապստամբություն, որի ազդանշանը տվեցին Արագածի ստորոտում վերաբնակված սասունցիները։ Մինչև փետրվարի 17-ը ապստամբները գրավեցին Աշտարակը, Էջմիածինը, Բաշ-Գառնին, Ներքին Ախտան (Հրազդան) և այլ բնակավայրեր։ Փետրվարի 18-ին ապստամբ ուժերը Կուռո Թարխանյանի և Բաշգառնեցի Մարտիրոսի գլխավորությամբ մտան Երևան։ Բոլշևիկները և կարմիր զորամասերը հեռացան Ղամարլու (Արտաշատ)։ Բանտերից ազատվեցին Հովհաննես Քաջազնունին, Լևոն Շանթը, Նիկոլ Աղբալյանը և 100-ավոր այլ պետական գործիչներ ու մտավորականներ։
  • 1921թ. մարտի 25-ին սկսվեց բոլշևիկների հուժկու հարձակումը բոլոր ուղղություններով։ Նրանք գրավեցին Ապարանը, Կոտայքը և, աստիճանաբար առաջանալով, ապրիլի 2-ին մտան Երևան։ Մայրաքաղաքը ավերածությունից փրկելու և ավելորդ արյունահեղությունից խուսափելու համար որոշվեց Երևանը հանձնել առանց կռվի։

Հայաստանի առաջին Հանրապետության պարբերական մամուլը 1918-1920 թթ.[խմբագրել]

1918 թ. մայիսի 28-ին՝ երկարատև ընդմիջումից հետո, Հայաստանի անկախության վերականգնումը հայ ժողովրդի կյանքում ունեցավ ոչ միայն քաղաքական, այլև պատմամշակութային խոշոր նշանակություն։ Աշխուժացավ հասարակական - քաղաքական կյանքը, սկսեց բուռն ծաղկում ապրել պարբերական մամուլը, լրագրական ու ստեղծագործական կյանքը։ ՀՀ կարճատև՝ ընդամենը 2.5 տարվա գոյության ընթացքում, տարբեր հաճախականությամբ լույս են տեսել, ընդհանուր հաշվով, 60 անուն պարբերականներ։ Դրանց ճնշող մեծամասնությունը հրատարակվում էին մայրաքաղաք Երևանում։

Զգալի թվաքանակով թերթեր էին լույս ընծայվում Ալեքսանդրապոլում, Կարսում, Էջմիածնում, Գորիսում և այլուր։ ՀՀ պարբերական մամուլը կարելի է բաժանել 3 տիպի՝ պաշտոնական, կուսակցական և անկախ (անկուսակցական)։ Պաշտոնական պարբերականների ընդհանուր թիվը կազմում էր 14 անուն թերթ, կուսակցականը՝ 38, իսկ անկախ մամուլինը՝ 8 անուն թերթ։

ՀՀ պաշտոնական մամուլ[խմբագրել]

ՀՀ պաշտոնական մամուլի նպատակը կառավարության և խորհրդարանի ընդունած օրենքների, օրենսդրական ակտերի, որոշումների ու հրամանների հրապարակումն ու տարածումն էր։ ՀՀ գլխավոր պաշտոնական օրգանը «Կառավարության լրաբեր» եռօրյա թերթն էր, որը սկսել է լույս տեսնել 1918 թ. սեպտեմբերի 1-ից մինչև 1920 թ. հուլիսի 20-ը։ Հաջորդ պաշտոնաթերթը 1918 թ. հուլիս ամսից լույս տեսնող «Հայոց Ազգային Խորհրդի լրատու» եռօրյան էր, որի տպագրությունը ընդհատվեց հուլիսի 23-ին։ Պաշտոնական մամուլի թվին էր դասվում ռազմական նախարարության «Ռազմիկ» 16 էջանոց շաբաթաթերթը։ Այն սկսել է լույս տեսնել 1920 թ. օգոստոսից մինչև թուրք - հայկական պատերազմը։ ՀՀ կիսպաշտոնական պարբերականների թվին էր դասվում նաև «Հայաստանի կոոպերացիա» (Երևան 1919-1920 թթ.) ամսագիրը, որի հիմնական ուղղվածությունը տնտեսական էր։ Կիսապաշտոնական պարբերականների թվին կարելի է դասել Կարսում լույս տեսնող «Աշխատավորի ձայն» բանվորագյուղացիական երկօրյա թերթը, Լեռնային Ղարաբաղում լույս տեսնող «Ղարաբաղի սուրհանդակ» /Շուշի, 1918 թ./ և «Արցախ» /Շուշի 1919 թ./ թերթերը։

Կուսակցական մամուլ[խմբագրել]

ՀՀ կուսակցական մամուլի էությունը լավ հասկանալու համար և ճիշտ բնութագրելու նպատակով դրանք բաժանվել են երեք ուղղության՝ «աջ», «ձախակենտրոն» և «ձախ»։ Այսպիսի բաժանման հիմքում դնելով այդ կուսակցությունների դասակարգային էությունը և հետապնդած նպատակները։ Այս տեսակետից աջակողմյան թևին պատկանում էին Հայ ժողովրդական և Հայ սահմանադրական ռամկավար կուսակցությունները։ Այս կուսակցությունները ՀՀ-ում լույս են ընծայել 5 անուն թերթ, 2-ը՝ ՀԺԿ և 3-ը՝ Հայ ռամկավարները։ 1918 թ. օգոստոսի 14-ից Երևանում սկսեց լույս տեսնել ՀԺԿ-ի օրգան «Ժողովուրդ» լրագիրը։ Գաղափարախոսական տեսակետից «Ժողովրդի» էջերում արտահայտվում էին ՀԺԿ ազգային և ազատական գաղափարները, նրա մոտեցումները հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության, Հայկական հարցում և այլն։ Թերթը Հայաստանի անկախության գաղափարի ջերմ պաշտպանն էր։ ՀՀ քաղաքական դաշտում աջակողմյան թևը ներկայացնող մյուս ազդեցիկ պարբերականները Հայ սահմանադրական ռամկավար կուսակցության պաշտոնաթերթ «Վան-Տոսպան» էր և նրա իրավահաջորդ «Հայաստանի ձայնը»։ Եթե ՀԺԿ և նրա «Ժողովուրդ» պաշտոնաթերթը ներկայացնում էր արևելյան և ռուսահայ ազգային աջ-ազատական հատվածը, ապա ՀՍՌԿ-ն և նրա «Հայաստանի ձայն» պաշտոնաթերթը՝ արևմտյան հատվածը ու մասնավորապես Կովկաս ապաստանած գաղթականությանը։ ՀՀ «ձախ» կենտրոնամետ դիրք էր գրավում ՀՅ Դաշնակցության մամուլը։ Ընդհանուր առմամբ ՀՀ տարածքում լույս են տեսել կենտրոնական և տեղական նշանակության ՀՅԴ ընդամենը 13 անուն պարբերականներ։ Դրանցից առավել կարևորներն էին՝ «Զանգը» /Երևան 1918-1919 թթ./, «Հայաստանի աշխաատավորը» /Երևան 1919թ./, «Հառաջը» /Երևան 1919-1920 թթ./ և «Աշխատանքը» /Երևան 1919 թ./։ Մնացածը եղել են գավառային՝ տեղական նշանակության և ՀՅԴ աշակերտական միության օրգաններ։ ՀՀ ձախակողմյան մամուլը ներկայացնում էին սոցիալիստ-հեղափոխականները /էսէռներ/, սոցիալ-դեմոկրատ՝ մենշևիկները և բոլշևիկները։ Էսէռները ունեցել են մամուլի 3 օրգան, մենշևիկները ևս՝ 3, իսկ բոլշևիկների և նրանց համակիրների պարբերականների թիվը հասնում էր 13-ի։ Սակայն այդ թերթերի կեսից ավելին քաղաքական հետապնդումների և այլ պատճառներով լույս են տեսել ընդամենը մեկ կամ մի քանի համարով։ Հայաստանի անկախության հռչակումից հետո ձախակողմյան ուղղության համառուսաստանյան կուսակցությունների էսէռական, սոցիալ-դեմոկրատ մենշևիկյան և բոլշևիկյան հայկական հատվածները իրենց գործունեության ծանրության կենտրոնը Թիֆլիսից ու Բաքվից տեղափոխեցին Հայաստան։ 1919 թ. փետրվարին Երևանում հիմնվեց էսէռների օրգանը «Սոցիալիստ հեղափոխական» եռօրյան։ Թերթը լույս է տեսել 1919 թ. մայիսից մինչև 1920 թ. ապրիլը։ Պաշտոնաթերթի բնաբանն էր «Կռվով կխլես քո իրավունքը»։ Ձախակողմյան հաջորդ կուսակցական մամուլը ՌՍԴԲԿ /մենշևիկների/ հայաստանյան կազմակերպության օրգան «Կայծ» /Երևան 1918-1919 թթ./ եռօրյան էր։ 1918-1919 թթ. Ալեքսանդրապոլում լույս է տեսնում մենշևիկյան ուղղության «Անկախ սոցիալիստների կուսակցության օրգան «Մարդկություն» եռօրյան։ 1919 թ. հունվարի 30-ին Շուշիում լույս տեսավ տեղի սոցիալ-դեմոկրատ մենշևիկյան կազմակերպության օրգան «Նոր կյանք» շաբաթաթերթը, որը միայն կարողացավ լույս ընծայել հինգ համար։ Ձախակողմյան մամուլի ամենաընդդիմադիր թևը ներկայացնում էին բոլշևիկյան պարբերականները, որոնց մեջ առաջնային տեղ գրավում էր «Խոսքը» /1918 սեպտեմբերից - 1919 թ. մարտ՝ընդամենը 22 համար/։ 1920 թ. հունվարին Ալեքսանդրապոլում բոլշևիկները հիմնեցին «Ալիք» շաբաթաթերթը, սակայն մեկ համար լույս ընծայելուց հետո այն փակվեց, այս ճակատագրին արժանացան «Բանվորը» /Ալեքսանդրապոլ/, «Լոռվա գյուղացու ձայն» /Հաղպատ 1920 թ./ երկշաբաթաթերթերը։ Սակայն բոլշևիկյան պարբերականներից ամենամեծ աղմուկ հանած թերթը, դա «Սպարտակ» միության օրգան համանուն «Սպարտակ» թերթն էր։ Լույս է տեսել «Սպարտակի» ընդամենը մեկ համար՝ 1919 թ. մայիսի 1-ին։ Ձախակողմյան ուղղվածույթուն ուներ «Գյուղացիական միություն» /Ալեքսանդրապոլ 1919 թ./ և «Գյուղացու ձայն» /Երևան 1920 թ./ շաբաթաթերթերը։ Բոլշևիկյան հայտնի թերթերից էր «Կոմունիստը», որը կառավարության կողմից համարվեց հակակառավարական և փակվեց։ Այսպիսով, չնայած սոցիալական ոչ լայն հենարանի՝ ՀՀ քաղաքային դաշտում իր արժանի տեղն էր գրավում ձախակողմյան մամուլն ընդհանրապես և բոլշևիկյանը՝ մասնավորապես։

Անկախ (անկուսակցական) մամուլ[խմբագրել]

Ի տարբերություն կուսակցական մամուլի՝ ՀՀ-ում շատ թույլ էր արտահայտված անկուսակցական և գիտական մամուլը։ Եթե, այնուամենայնիվ, որոշ պարբերականներ հիմնվում էին որպես անկախ, ապա կարճ ժամանակամիջոցում, չունենալով բավարար ֆինանսական միջոցներ, կամ փակվում էին, կամ էլ հասկանալի պատճառներով ընկնում էին իշխանությունների կամ որևէ կուսակցության ու հովանավոր խմբի ազդեցության տակ և դառնում արտաքուստ անկախ, սակայն բովանդակությամբ՝ նրանից հույժ կախյալ։ Դրանց թվին էին դասվում «Ալեքսանդրապոլի լրաբեր», 1919 թ. օրաթերթ, «Իդեալ», 1919 թ., Երևանի ամերիկյան որբանոցների աշակերտական միության երկշաբաթաթերթ, «Նոր ուղի», Երևան, 1920 թ., ռուսալեզու՝ «Знамя школы» /Դպրոցի դրոշակ/, Երևան, 1919 թ., Երևանի գիմնազիաների կոլեկտիվների շաբաթաթերթ և այլ պարբերականները։ ՀՀ-ում շատ կարճատև ընթացքով լույս տեսան գերատեսչական և գիտաուսումնական բնույթի մի քանի ամսագրեր։ 1920 թ. մեկ համարով թողարկվեց «Գյուղատնտեսական հանդես» ամսագիրը, Երևանում լույս տեսավ «Առողջապահիկ» բժշկական հանդեսը, Էջմիածնում լույս տեսավ «Արարատ», «Էջմիածին» հոգևոր և գիտական ամսագրերը և այլն։ Այսպիսով, Հայաստանի անկախության հռչակումը հայ ժողովրդի կյանքում նշանակալի իրադարձություն եղավ ոչ միայն քաղաքական, այլև հոգևոր-մշակութային տեսակետից։ Իր գոյության կարճատև /2.5 տարի/ ժամանակահատվածում ՀՀ-ը դարձավ հայահավաքման կենտորն։ Աստիճանաբար հայ մամուլի ավանդական կենտրոնները՝ Թիֆլիսը, Կ.Պոլիսը, Վենետիկը, Մոսկվան, Բաքուն և այլն իրենց դիրքերը զիջեցին Երևանին։ Վերջինս դարձավ հայ հասարական-քաղաքական ու հոգևոր կյանքի կենտրոն։ Ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ գավառային կենտրոնների թերթերն ու ամսագրերը հանդիսացել են տվյալ ժամանակշրջանի բարդ իրականության և բազմաշերտ հասարակական-քաղաքական կյանքի ճշմարիտ հայելին։

ՀՀ Կառավարություն[խմբագրել]

Վարչապետներ[խմբագրել]

Անդամներ (նախարարներ)[խմբագրել]

ՀՀ Խորհրդարան[խմբագրել]

Նախագահներ (խոսնակներ)[խմբագրել]

Փոխնախագահներ (փոխխոսնակներ)[խմբագրել]

Ավագ և կրտսեր քարտուղարներ[խմբագրել]

Անդամներ (պատգամավորներ)[խմբագրել]

Առաջին գումարման խորհրդարանում ՀՅԴ-ն ներկայացնում էր 18, ՀԺԿ-ն, ՍՀԿ-ն, ՍԴԿ-ն՝ 6-ական պատգամավոր, ինչպես նաև կային 6 իսլամադավան, 2 անկուսակցական, մեկ ռուս և մեկ եզդի պատգամավորներ, ընդամենը՝ 46 հոգի։

Առաջին գումարման խորհրդարանում ՀՅԴ-ն ներկայացնում էր 72, ՍՀԿ-ն 4 պատգամավոր, ինչպես նաև կային 3 իսլամադավան և մեկ ԱԱԳՄ պատգամավորներ, ընդամենը՝ 80 հոգի։

Արևելյան Հայաստան
{} Երևանի կուսակալություն
(1502-1724)
{} Ղարաբաղի կուսակալություն
(1502-1726)
Կարսի վիլայեթ
(1639-1878)
{} Թուրքիա {}
{} Երևանի խանություն
(1747-1828)
{} Նախիջևանի խանություն
(1747-1828)
{} Ղարաբաղի խանություն
(1747-1822)
{} Գանձակի խանություն
(1747-1804)
{} Հայկական մարզ
(1828-1840)
{} Ղարաբաղի գավառ
(1822-1840)
{} Գանձակի գավառ
(1804-1840)
{}Վրացաիմերեթական նահանգի մաս {} Կասպիական նահանգի մաս
{} Կարսի մարզ
(1878-1918)
{} Երևանի նահանգ
(1849-1918)
{} Ելիզավետպոլի նահանգ
(1867-1918)
{}Հայաստանի Հանրապետություն (1918-1920){}