Տիգրան Թորոսյան
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
Տիգրան Սուրիկի Թորոսյանը ծնվել է 1956 թ. ապրիլի 14-ին, Երևանում։
[խմբագրել] Կենսագրություն
1973-1978 թթ. սովորել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի (Ճարտարագիտական համալսարան) Ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետում, միաժամանակ` 1976-1978 թթ., Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետում։ Ավարտելով, ստացել է էլեկտրոնային տեխնիկայի ինժեների և ֆրանսերենի տեխնիկական թարգմանչի մասնագիտություններ և 1978 թվականից աշխատանքի է անցել Երևանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում որպես ինժեներ, ապա` առաջատար ինժեներ։ 1988-1995 թթ. աշխատել է որպես ենթաբաժնի պետ և առաջատար գիտաշխատող։ 1990 թ. պաշտպանել է թեզ և ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան։ Հեղինակ է 10 գյուտերի և ավելի քան 30 գիտական աշխատանքների։
1995թ. սկսել է զբաղվել քաղաքագիտական ուսումնասիրություններով: Այս ոլորտում հեղինակ է չորս մենագրության («Հասարակական համակարգի հետխորհրդային տրանսֆորմացիա», 2006թ., «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը միջազգային իրավունքի շրջանակներում», 2008թ.«Հարավային Կովկասը օգոստոսյան պատերազմից հետո. Լեռնային Ղարաբաղի հակամարտություն, հայ-թուրքական հարաբերություններ», 2008թ., Conflict Resolution in the Framework of International Law: Case of Nagorno Karabakh, 2010թ.), չորս տասնյակից ավելի գիտական եւ երկու հարյուրից ավելի վերլուծական հոդվածների, որոնք հրապարակվել են հայաստանյան եւ օտարերկրյա պարբերականներում եւ ժողովածուներում: 2006թ. պաշտպանել է թեզ եւ ստացել քաղաքական գիտությունների դոկտորի աստիճան:
2008թ. ընտրվել է Արցախի համալսարանի պատվավոր դոկտոր:
2010թ. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը միջազգային իրավունքի շրջանակներում» մենագրությունը Գիտությունների ազգային ակադեմիայի «Տարվա լավագույն գիտական աշխատանք» մրցույթում հաղթող է ճանաչվել «հասարակական գիտություններ» անվանակարգում:
1996-1998 թթ. եղել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, 1997-1998 թթ.` Հանրապետական կուսակցության պաշտոնաթերթ «Հանրապետական»-ի գլխավոր խմբագիր։ Հեղինակ է ավելի քան երկու հարյուր վերլուծական հոդվածների, որոնք հրապարակվել են տարբեր պարբերականներում և ժողովածուներում։
1999 թ. մայիսի 30-ին համամասնական ընտրակարգով ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր «Միասնություն» դաշինքի ընտրացուցակով, որը ձևավորել էին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) և Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ)։ 1999-2003 թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, 2001-2003 թթ.` Ազգային ժողովի Սահմանադրական փոփոխությունների ժամանակավոր հանձնաժողովի նախագահ։
2003 թ. մայիսի 25-ին կրկին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր Հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակով, իսկ 2003 թ. հունիսի 12-ին` Ազգային ժողովի փոխնախագահ։ 2003 թվականից Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրացիայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահն է, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավարը։
2004 թ. ընտրվել է ԵԽԽՎ Եվրոպայի ժողովրդավարների խմբի փոխնախագահ, 2006 թ.` ԵԽԽՎ անդամ-պետությունների կողմից ստանձնած հանձնառությունների և պարտավորությունների կատարումը վերահսկող (մոնիտորինգի) հանձնաժողովի փոխնախագահ։
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ է։
1993 թվականից Հայաստանի Հանրապետական կուսակցության, կուսակցության խորհրդի անդամ է, 1998-2005 թթ.` ՀՀԿ խորհրդի փոխնախագահ, 2005 թվականից` ՀՀԿ փոխնախագահ։
2006 թ. հունիսի 1-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ։
2003-2006թթ. եղել է Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրացիայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար, 2004-2007թթ.` ԵԽԽՎ Եվրոպայի ժողովրդավարների խմբի փոխնախագահ, 2006-2007թթ.` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ-պետությունների կողմից ստանձնած հանձնառությունների եւ պարտավորությունների կատարումը վերահսկող (մոնիտորինգի) հանձնաժողովի փոխնախագահ:
2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
2007թ. հունիսի 7-ից մինչեւ 2008թ. սեպտեմբերի 26-ը` ՀՀ Ազգային ժողովի նախագահ:
1993 թվականից Հայաստանի Հանրապետական կուսակցության, կուսակցության խորհրդի անդամ, 1998-2005թթ.` ՀՀԿ խորհրդի փոխնախագահ, 2005 թվականից` ՀՀԿ փոխնախագահ, 2008 թվականի սեպտեմբերի 16-ից` անկուսակցական:
2006թ. պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով, 2007թ.` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:
Ամուսնացած է, ունի դուստր։
| Նախորդող Յուրի Բախշյան |
ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Տիգրան Թորոսյան 02 նոյեմբերի 1999թ. - 01 հունիսի 2006թ. |
Հաջորդող պաշտոնը թափուր էր մինչև 07.06.2007, Իշխան Զաքարյանը 2007 թվականի հունիսի 7-ից |
| Նախորդող Արթուր Բաղդասարյան |
ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյան 01 հունիսի 2006թ. - 26 սեպտեմբերի 2008թ. |
Հաջորդող Հովիկ Աբրահամյան |
| ՀՀ ԱԺ նախագահներ | ||
|
Բաբկեն Գուրգենի Արարքցյան • Խոսրով Մելիքի Հարությունյան • Կարեն Սերոբի Դեմիրճյան • Արմեն Ավագի Խաչատրյան • Արթուր Վահանի Բաղդասարյան • Տիգրան Սուրիկի Թորոսյան • Հովիկ Արգամի Աբրահամյան • Սամվել Պարգևի Նիկոյան |
||