Ռուզաննա Առաքելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուզաննա Առաքելյան
Ծնվել էփետրվարի 15, 1959(1959-02-15)[1] (65 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, բանասեր և մանկավարժ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀՅԴ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՀայաստանի ժուռնալիստների միություն

Ռուզաննա Հակոբի Առաքելյան (փետրվարի 15, 1959(1959-02-15)[1]), բանասեր, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուզաննա Առաքելյանը ծնվել է 1959 թվականի փետրվարի 15-ին, Երևանում։ 1982 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1982-1991 թվականներին աշխատել է «Ավանգարդ» թերթի թղթակից, այնուհետև եղել է բաժնի վարիչ, 1991-1994 թվականներին` «Երկիր» օրաթերթի բաժնի վարիչ։ 1998 թվականից աշխատել է ՀՀ հանրային ռադիոյում։ 2007-2012 թվականներին եղել է ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ), ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ[2]։

2018 թվականի մայիսի 16-ին ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համապետական ընտրական ցուցակով[3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մխիթար Գոշ» մեդալ (2011)
  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ (2016)
  • ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալ (2016)

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու գրքի՝ «Ծուխ» և «Հավատամք», և բազմաթիվ հոդվածների հեղինակ է։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՅԴ կուսակցության անդամ, 1989
  • Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, 1989

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի մեկ զավակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=907&lang=eng
  2. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.
  3. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.