Սամվել Նիկոյան
Սամվել Պարգևի Նիկոյան , ՀՀ Ազգային ժողովի նախագահ, քաղաքական գործիչ:
Կենսագրություն [խմբագրել]
Ծնվել է 1958թ. փետրվարի 13-ին Անիի շրջանի Սառնաղբյուր գյուղում (այժմ` Շիրակի մարզում):
1982թ. ավարտել է ներկայիս Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը` ինժեներ-մեխանիկ մասնագիտությամբ: 1987թ.` ԽՄԿԿ կենտկոմին առընթեր մարքսիզմ-լենինիզմի համալսարանի հայկական մասնաճյուղը:
1982-1990թթ. աշխատել է Երևանի հիդրոապարատների գործարանում` ինժեներ-կոնստրուկտոր, ավագ ինժեներ, բաժնի պետ, արտադրության պետի տեղակալ, արտադրամասի պետ: 1995թ.` Երևանի փորձարարական-մեքենաշինական գործարանի գլխավոր ճարտարագետի տեղակալ, 1995-1998թթ.` Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի կազմակերպչական բաժնի վարիչ, 1998-2001թթ.` «Հայմամուլ» ՊՓԲԸ փոխտնօրեն: Արցախյան ազատամարտի տարիներին զբաղվել է զենք-զինամթերքի արտադրմամբ և առաքմամբ: ԽՍՀՄ-ում ընդհատակյա գործող Ազգային միացիալ կուսակցության (ԱՄԿ) անդամ, հետագայում` ՀՀԿ անդամ: ՀՀԿ խորհրդի անդամ:
1997 թվականից «Երկրապահ» կամավորական միության անդամ է:
2001-2003թթ.` ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ:
2003-2007թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: Օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների, վարկերի, դրամաշնորհների և մարդասիրական օգնությունների օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի անդամ: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ:
2007թ. մայիսի 12-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: ՀՀԿ խորհրդի անդամ:
2008 թվականից Միջխորհրդարանական միության հայաստանյան պատվիրակության ղեկավարն է:
2009թ. մայիսի 18-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:
2011թ. դեկտեմբերի 6-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:
2005 թվականին հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդ ունենալու համար պարգևատրվել է ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալով, իսկ 2006թ.` ՀՀ վարչապետի հուշամեդալով:
Ամուսնացած է, ունի երեք զավակ:
| Նախորդող Գագիկ Մելիքյան |
ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյան 7 հունիսի 2007թ. - 18 մայիսի 2009թ. |
Հաջորդող Էդուարդ Շարմազանով |
| Նախորդող Հրայր Կարապետյան |
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Սամվել Նիկոյան 18 մայիսի 2009թ. - 6 դեկտեմբերի 2011թ. |
Հաջորդող Էդուարդ Շարմազանով |
| Նախորդող Հովիկ Աբրահամյան |
ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյան 06 դեկտեմբերի 2011թ. - 31 մայիսի 2012թ. |
Հաջորդող Հովիկ Աբրահամյան |