Տիգրան Սարգսյան
-
Այս եզրի այլ գործածումների համար տես՝ Տիգրան Սարգսյան (այլ կիրառումներ)
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Տիգրան Սարգսյան | |
|---|---|
Տիգրան Սարգսյանը |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | |
| Ծննդյան օր՝ | հունվարի 29, 1960 |
| Ծննդավայր՝ | Կիրովական, ՀՍՍՀ |
| Քաղաքացիություն՝ | Հայաստանի Հանրապետություն |
| Ազգություն | հայ |
| Կրոն | քրիստոնեություն |
| Աշխատանք՝ | ՀՀ Վարչապետ |
| Պարգևներ և մրցանակներ՝ | Անանիա Շիրակացի մեդալ |
| Կայք՝ | http://tigransargsyan.am/ |
Տիգրան Սուրենի Սարգսյանը (ծ. հունվարի 29, 1960, Կիրովական) — հայ տնտեսագետ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, Հայաստանի վարչապետն է 2008 թ. ապրիլի 9-ից։
Բովանդակություն |
[խմբագրել] Կրթությունը
1977-1978 թթ. - ք. Երևան, տեխնիկական թիվ 14 ուսումնարան
1978-1980 թթ. - ք. Երևան, Ժողովրդական տնտեսության ինստիտուտ, Պլանավորման և տնտեսության ֆակուլտետ
1980-1983 թթ.- ք. Լենինգրադ, Ռուսաստան, Ն. Ա. Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսական ինստիտուտ, գերազանցության դիպլոմ
1983-1987 թթ. - Ն. Ա. Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսական ինստիտուտի ասպիրանտուրա «Տարածաշրջանային սոցիալ-տնտեսական զարգացման պլանավորումը Հայաստանի օրինակով» թեմայով թեզ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու
1994 թ. - ք. Վաշինգտոն, ԱՄՆ, «Օրինաստեղծ գործունեություն», Իրավունքի միջազգային ինստիտուտ
1996-1997 թթ. - ք. Վաշինգտոն, ԱՄՆ, Համաշխարհային բանկ, «Բանկերի արդյունավետ կառավարում», Տնտեսական զարգացման ինստիտուտ:
[խմբագրել] Աշխատանքային գործունեություն
1987-1990 թթ.- Տնտեսության և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտ, ավագ գիտաշխատող, միջազգային տնտեսական կապերի խմբի ղեկավար
1988-1993 թթ.- Երիտասարդ մասնագետների և գիտնականների հանրապետական խորհրդի նախագահ
1990-1991 թթ.- տնտեսական բարեփոխումների հիմնախնդիրների վերաբերյալ բանկիրների համար կազմակերպվող մշտական սեմինարների կոորդինատոր
1990-1995 թթ. - ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՀ Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԳԽ նախագահության անդամ
1993-1994 թթ.- Երևանի պետական համալսարան` բանկային գործի դասավանդում
1995-1998 թթ. - Հայաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ
1995-2008 թթ.- Անցումային հասարակության հետազոտության ինստիտուտի տնօրեն
1998-2005 թթ.- ՀՀ կենտրոնական բանկի նախագահ
2005-2008 թթ.- ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (վերանշանակում)
2005-2007 թթ.- Միջպետական բանկի խորհրդի նախագահ
2008 թ. ապրիլի 9-ից` ՀՀ վարչապետ
2011 թ. ընտրվել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ:
[խմբագրել] Այլ տվյալներ
Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով:
Ունի պահեստի սպայի զինվորական կոչում:
Ավելի քան 20 գիտական հոդվածների հեղինակ է:
Տնտեսագիտական համալսարանի պատվավոր դոկտոր է:
Կուսակցական պատկանելություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երկու որդի:
[խմբագրել] Արտաքին հղումներ
| Նախորդող Սերժ Սարգսյան |
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյան 2008 թ. ապրիլի 9-ից |
Հաջորդող --- |
| Նախորդող Բագրատ Ասատրյան |
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյան 1998 - 2008 |
Հաջորդող Արթուր Ջավադյան |
|
|||||||||||