Ռոբերտ Քոչարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Ռոբերտ Քոչարյան
Ռոբերտ Սեդրակի Քոչարյան
Robert Kotscharian.jpg
Հայաստանի Հանրապետության 2-րդ Նախագահ
Ստանձնեց պաշտոնը՝ ապրիլի 9, 1998
Լքեց պաշտոնը՝ ապրիլի 9, 2008
Նախորդող՝ Լևոն Տեր-Պետրոսյան
Հաջորդող՝ Սերժ Սարգսյան
Ծննդյան օր՝ օգոստոսի 31, 1954 (1954-08-31) (57 տարեկան)
Ծննդավայր՝ Ստեփանակերտ, Լեռնային Ղարաբաղ
Երեխաներ՝ Տղաներ. Սեդրակ և Լևոն
Աղջիկ. Գայանե
Հայր՝ Սեդրակ Քոչարյան
Մայր՝ Էմմա Քոչարյան

Ռոբերտ Սեդրակի Քոչարյան, Հայաստանի երրորդ հանրապետության 2-րդ նախագահը։

Բովանդակություն

Կենսագրությունը

Ծնվել է 1954 թվականի օգոստոսի 31-ին, Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Ստեփանակերտում։ 1972-1974 ծառայել է խորհրդային բանակում։ 1982-ին գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը։

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1971-ին՝ Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում։ Եղել է հավաքող-փականագործ, ապա՝ ինժեներ-մեխանիկ։ 1980-ից տարբեր պաշտոններ է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի կոմերիտական և կուսակցական մարմիններում։ 1989 և 1990 թթ. ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, ապա Գերագույն խորհրդի նախագահության անդամ։ 1991թ. ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։

Նախագահը երդման պահին

1988 թ. փետրվարից եղել է Արցախյան շարժման քաղաքական առաջնորդներից։ Անդամակցել է«Կռունկ» կազմակերպությանը, որի լուծարումից հետո հիմնադրել և գլխավորել է «Միացում» կազմակերպությունը։ Առաջիններից է եղել, որ ստանձնել է Լեռնային Ղարաբաղի անվտանգության և պաշտպանության համակարգի ձևավորման պատասխանատվությունը։

1992 թ. օգոստոսին, երբ ադրբեջանական բանակը բռնազավթել էր ԼՂՀ տարածքի կեսը, Ռ. Քոչարյանը ստանձնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի և ԼՂՀ վարչապետի պաշտոնը։ Բոլոր ուժերի կենտրոնացումն ու Արցախն ազատագրելու վճռական կամքը կարճ ժամանակում հնարավոր են դարձրել բեկումը ռազմական գործողություններում։

1994 թ. դեկտեմբերի 24-ին՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշմամբ, իսկ 1996թ. նոյեմբերին՝ համաժողովրդական ընտրություններով, Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ։

1997 թ. մարտի 20-ին Ռոբերտ Քոչարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ։

1998 թ. մարտի 30-ին արտահերթ նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ։

2003 թ. մարտի 5-ին Ռոբերտ Քոչարյանը վերընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում և պաշտոնավարել մինչև 2008 թիվը։

2009-ից` «Սիստեմա» ԲՖԿ (ՌԴ) անկախ տնօրեն։

Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին։

Ամուսնացած է, ունի երեք զավակ և երեք թոռնիկ։

Պարգևներ և կոչումներ

Քոչարյանների ընտանիքը

Հայրը

Սեդրակ Սարգսի Քոչարյան

Ծնվել է 1910 թ. Լեռնային Ղարաբաղի Աստղաշեն գյուղում։ Ավարտել է Դաղստանի Գյուղատնտեսական ինստիտուտը և երկար տարիներ Լեռնային Ղարաբաղում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ։ Նա աշխատել է մարզի գյուղատնտեսության վարչության պետ, Լեռնային Ղարաբաղի մարզսովետի գործկոմի նախագահի առաջին տեղակալ, ընտրվել է ԼՂ մազրկոմի բյուրոյի անդամ։ Սեդրակ Քոչարյանը եղել է գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, զբաղվել է գիտահետազոտական աշխատանքով։ Գործուն մասնակցություն է ունեցել մարզի գիտական կադրերի պատրաստմանը։ Նրա գրչին են պատկանում Լեռնային Ղարաբաղի գյուղատնտեսության խնդիրներին վերաբերող ավելի քան 20 գիտական աշխատություններ։ Մահացել է 1977 թվականին։

Մայրը

Էմմա Արսենի Օհանյան

Ծնվել է 1926 թվականին Հադրութի շրջանի Հադրութ ավանում։ Ավարտել է Երևանի անասնաբուժական ինստիտուտը։ Աշխատել է Լենինավանի գիտափորձարարական բազայում, որպես գիտաշխատող, այնուհետև՝ Ստեփանակերտի տարածքային փորձարարական կայանում` ավագ գիտաշխատող։ Ներկայումս թոշակառու է։

Առաջին տիկին` Բելլա Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանի կինը

Բելլա Լևոնի Քոչարյան

Ծնվել է 1954 թվականի հունվարի 31-ին, Ստեփանակերտ քաղաքում։ 1978 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի սանիտարա-հիգիենիկ ֆակուլտետը։ Աշխատել է Լեռնային Ղարաբաղի մարզային սանիտարա-հակահամաճարակային կայանում (ՍՀԿ), որպես բժիշկ-մանրէաբան, ապա` բժիշկ հակահամաճարակաբան։ Զբաղեցրել է մարզային ՍՀԿ-ի գլխավոր բժշկի տեղակալի պաշտոնը։ Աշխատանքի վերջին տարիներին (1991 և 1993 թթ.) եղել է ՍՀԿ-ի համաճարակաբանության բաժնի վարիչը։ Բելլա Քոչարյանը ներկայումս զբաղվում է հասարակական գործունեությամբ։ Հանրապետության նախկին առաջին տիկինը ոսկրածուծի տրանսպլանտացիայի դոնորների համահայկական ռեեստրի պատվավոր նախագահն է։ Նա պատվավոր նախագահն է նաև Վլադիմիր Սպիվակովի «Հայաստանի տաղանդավոր երեխաները» միջազգային բարեգործական հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի։

Ռոբերտ և Բելլա Քոչարյանների երեք զավակները

Ավագ որդին

Սեդրակ Քոչարյան Ծնվել է 1981 թվականին, Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի միջազգային տնտեսական հարաբերություններ ֆակուլտետը։ Սեդրակ Քոչարյանը երրորդ կուրսից զուգահեռաբար աշխատել է Հայաստանի կոմերցիոն բանկերից մեկում։ Մագիստրատուրան ավարտելուց հետո ուսումը շարունակել է նույն ԲՈՒՀ-ի ասպիրանտուրայում։ Այնուհետ նա հրաժարվել է իրեն ընձեռված տարեկետման իրավունքից և զորակոչվել է բանակ։ Ամուսնացած է, ունի մեկ դուստր։

Q-141.jpg

Դուստրը

Գայանե Քոչարյան

Ծնվել է 1983 թվականին, Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան։

Կրտսեր որդին

Լևոն Քոչարյան

Ծնվել է 1985 թվականին, Ստեփանակերտ քաղաքում։ Սովորել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, ստացել բակալավրի կոչում։

Աղբյուրներ

Արտաքին հղում

Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
ԼՂՀ Նախագահ
Ռոբերտ Քոչարյան

[[]]—10 հունիսի 1997
Հաջորդող
Արկադի Ղուկասյան
Նախորդող
Լևոն Տեր-Պետրոսյան
ՀՀ Նախագահ
Ռոբերտ Քոչարյան

09 ապրիլի 199809 ապրիլի 2008
Հաջորդող
Սերժ Սարգսյան
Նախորդող
Արմեն Սարգսյան
ՀՀ Վարչապետ
Ռոբերտ Քոչարյան

10 հունիսի 199709 ապրիլի 1998
Հաջորդող
Արմեն Դարբինյան
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով