Գագիկ Ծառուկյան
| Այս հոդվածի ստեղծողը կամ նրանում մեծ ներդրում ունեցող անձը, ըստ երևույթին, հետաքրքրությունների կոնֆլիկտ ունի հոդվածի առարկայի հետ։ Հոդվածը կարող է պահանջել մաքրում Վիքիփեդիայի քաղաքականությանը, հատկապես Չեզոք տեսակետի պահանջը բավարարելու համար։ Հետագա քննարկումը քննարկման էջում։ |
|
|
Այս հոդվածը կարող է չհամապատսխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիփեդիայի չափանիշներին: ({{{1}}}) Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիփեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
| Գագիկ Ծառուկյան | |
|---|---|
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախագահ, Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի նախագահ, |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | |
| Ծննդյան օր՝ | նոյեմբերի 25, 1956 թ. |
| Ծննդավայր՝ | |
| Աշխատանք՝ | Գործարար, Բարեգործ և Քաղաքական գործիչ |
| Ծնողներ՝ | Նիկոլայ և Ռոզա Ծառուկյաններ |
| Երեխաներ՝ | Ռոզա, Գայանե, Էմմա, Անահիտ, Նվեր և Հովհաննես Ծառուկյաններ |
Գագիկ Նիկոլայի Ծառուկյան (ծնվ. 1956 թ. նոյեմբերի 25, գյուղ Առինջ, Կոտայքի մարզ). հայ քաղաքական գործիչ, հայտնի գործարար և մեծահարուստ,[1] Բարգավաճ Հայաստան կուսակցության (ԲՀԿ) հիմնադիր նախագահ,[2] միևնույն ժամանակ ղեկավարում է Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեն[3] (վերընտրվել է 2008 թ. դեկտեմբերի 4-ին)։[4]
1989 թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, զբաղվել է բռնցքամարտով, ըմբշամարտով և բազկամարտով։ 1996 թվականի բազկամարտի աշխարհի չեմպիոն, իսկ 1998-ին՝ Եվրոպայի չեմպիոն։[5]
1989 թվականից զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, 1995 թ. հիմնադրել և նախագահել է «Մուլտի Գրուպ» բազմաճյուղ կոնցեռնը, որն այժմ ներառում է 30-ից ավելի ձեռնարկություններ՝[1] Աբովյանի «Կոտայք» գարեջրի գործարանը, Երևանի քիմիադեղագործական ֆիրման,[6] «Մեկ» կահույքի խանութների ցանցը,[7] «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը,[8] և այլն:
2003 թվականից մինչ այժմ Գագիկ Ծառուկյանը ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր է։[5] 2004 թվականի ապրիլի 30-ին ընտվել, իսկ 2009 թ. փետրվարի 12 վերևնտրվել ԲՀԿ նախագահ։[2] կայացած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության չորրորդ համագումարում Գագիկ Ծառուկյանը վերընտրվում է ԲՀԿ նախագահի պաշտոնում։[9]
Բովանդակություն |
Կենսագրություն
Ծնողներ
Գագիկ Ծառուկյանը ծնվել է Նիկոլայ և Ռոզա Ծառուկյանների ընտանիքում: Ընտանիքի հայրը՝ Նիկոլայ Ծառուկյանը, մասնագիտությամբ էլեկտրատեխնիկ է, այժմ զբաղվում է հասարակական գործունեությամբ: Գագիկ Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանը, մասնագիտությամբ հաշվապահ է և «Մուլտի Ագրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախագահն է,[10] միաժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Կանանց խորհրդի պատվավոր նախագահը:[11] Նիկոլայ և Ռոզա Ծառուկյանները միջոցներ են տրամադրում բարեգործական միջոցառումներ իրականացնելու համար:[12]
Մանկություն
Գագիկ Ծառուկյանը սովորել է Առինջ գյուղի դպրոցում: Մինչև այժմ էլ Գագիկ Ծառուկյանը տարին մի քանի անգամ այցելում է Առինջի դպրոցը և հանդիպում դպրոցում դասավանդող ուսուցիչներին:[13] Առինջի դպրոցում էլ Գագիկ Ծառուկյանը ծանոթացել է իր ապագա կնոջ՝ Ջավահիրի հետ, ով նույնպես սովորում էր Առինջի դպրոցում: Գագիկ Ծառուկյանը դպրոցական տարիներից աչքի է ընկել իր ֆիզիկական տվյալներով, ինչն էլ մեծապես իր ազդեցությունն է թողել Գագիկ Ծառուկյանի բարձրագույն կրթության ընտրության գործում:[13]
Ընտանիք
Գագիկ Ծառուկյանի կինն է Ջավահիր Ծառուկյանը: Գագիկ և Ջավահիր Ծառուկյաններն ունեն վեց զավակներ:[5]
Ռոզա, Գայանե և Էմմա Ծառուկյանները գերազանցությամբ ավարտել են Անանիա Շիրակացու անվան ճեմարանը: Ռոզան և Էմման սովորում են Երևանի Պետական Բժշկական Համալսարանում: Գայանե Ծառուկյանն ավարտել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանության ֆակուլտետը գերազանցության դիպլոմով:
Անահիտը և Նվերը Ծառուկյանները սովորում են Անանիա Շիրակացու անվան ճեմարանում:
Կարիերա
Գործարարություն
Գագիկ Ծառուկյանը ձեռնարկատիրական գործունեությամբ սկսել է զբաղվել 1980-ական թվականներից: 1990-1992թթ. Գագիկ Ծառուկյանը զբաղեցրել է «Արմենիա» ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը, իսկ 1992 թվականից ծավալել է ագարակատիրական և ձեռնարկատիրական գործունեություն, ստեղծել է կաթնամթերքի արտադրության ձեռնարկություն Աբովյանի շրջանի Առինջ գյուղում (Կոտայքի մարզ):[1] 1995 թ Գագիկ Ծառուկյանը հիմնադրում և նախագահում է «Մուլտի Գրուպ» բազմաճյուղ կոնցեռնը,[14] որն այժմ ներառում է Աբովյանի «Կոտայք» գարեջրի գործարանը, Երևանի քիմիադեղագործական ֆիրման,[6] «Մեկ» կահույքի խանութների ցանցը,[7] «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը,[8] «Արարատ» ցեմենտի գործարանը,[15] «Ավիասերվիս» բաժնետիրական ընկերությունը,[16] «Մուլտի Սթոուն» քարի արդյունաբերական մշակման ընկերությունը,[17] «Մուլտի ռեստ Հաուս» ընկերությունը,[18] «Գլոբալ մոթորս» փակ բաժնետիրական ընկերությունը,[19] «Մուլտի սիթի հաուս» ընկերությունը:[20]
2002 թվականին Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը, ձեռք բերելով նոր սեփականատեր և մտնելով «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմի մեջ, նոր շունչ ստացավ: Գագիկ Ծառուկյանի ջանքերով 50 միլիոն դոլարին համարժեք դրամ ներդրվել է վերանորոգման և շինարարական աշխատանքների, շշալցման նոր գծի և կաղնե տակառների ձեռբերման համար, աջակցել է, որպեսզի հին ձեռագրերի, թանգարանային նմուշների, ընտանեկան արխիվների միջոցով կոմբինատի մասնագետներն ու տեխնոլոգները վերականգնենայն հարուստ փորձը, որը կուտակվել էր ձեռնարկության գոյության երկար տարիների ընթացքում: «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը այն եզակի գործարաններից է, որտեղ պահվում են 50 և ավելի տարի հնեցված կոնյակի սպիրտեր:[8]
Գագիկ Ծառուկյանի հիմնադրած «Մուլտի Գրուպ» ընկերությունը պարբերաբար գումարներ է տրամադրում բարեգործությանը և միաժամանակ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հովանավորն է:[21]
Սպորտ
Մարզական գործունեություն
Գագիկ Ծառուկյանը դեռևս դպրոցական տարիներին զբաղվել է սպորտով՝ բռնցքամարտով, ըմբշամարտով և բազկամարտով։ 1989թ. Գագիկ Ծառուկյանն ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ուսուցիչ, ըմբշամարտի մարզիչ է:[22] Գագիկ Ծառուկյանը սպորտում մեծ հաջողությունների է հասել, 1996 թվականին դարձել է բազկամարտի աշխարհի չեմպիոն, իսկ 1998-ին՝ Եվրոպայի չեմպիոն։[5]
Գագիկ Ծառուկյանը Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի նախագահ
Գագիկ Ծառուկյանը Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ է ընտրվել 2004 թվականին:[23] ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ հայ մարզիկների պատվիրակությունը 2008 թվականի Պեկինի օլիմպիադայում ցուցաբերեցին աննախադեպ արդյունք՝ վերադառնալով 6 բրոնզե մեդալ նվաճած:[24]
2008 թ. դեկտեմբերի 4-ին Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի գլխավոր ասամբլեան Գագիկ Ծառուկյանին վերընտրել է ՀԱՕԿ-ի նախագահի պաշտոնում։[4]
Քաղաքական գործունեություն
2003 թ. մայիսի 25-ին տեղի ունեցած ՀՀ երրորդ գումարման Ազգային Ժողովի ընտրություններում Գագիկ Ծառուկյանն ընտրվում է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր թիվ 42 ընտրատարածքից։ [5] Ազգային Ժողովի երրորդ գումարման գործունեության տարիներին Գագիկ Ծառուկյանը գործել է որպես անկախ պատգամավոր, ներկայացված չի եղել որևէ խմբակցությունում կամ պատգամավորական խմբում։ 2003-2007 թթ. հանդիսացել է ՀՀ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ [25]
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադրումը
Գագիկ Ծառուկյանը 2004 թ.-ին հիմնադրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Նույն թվականի ապրիլի 30-ին կայացած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարում Գագիկ Ծառուկյանն ընտրվել է կուսակցության նախագահ։ 2007 թ.-ի մայիսի 12-ին կայացած ընտրությունների արդյունքում Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մասնակցում է ԱԺ չորրորդ գումարման ընտրություններին և ստանում 204 443 քվե՝[26] ԱԺ-ում ձեռք բերելով 25 մանդատ:[5] 2009 թ.-ի փետրվարի 12-ին կայացած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության չորրորդ համագումարում Գագիկ Ծառուկյանը վերընտրվում է ԲՀԿ նախագահի պաշտոնում։[27] «Բարգավաճ Հայաստան» կուսակցության չորրորդ համագումարի արդյունքում ընտրվում է նոր Քաղաքական խորհուրդ՝ բաղկացած 93 անդամներից: Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ նորընտիր Քաղաքական խորհրդի ղեկավարն է:[28]
Գագիկ Ծառուկյանը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախագահ
Այժմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ՀՀ Ազգային Ժողովում ներկայացված է 27 պատգամավորներով,[29] իսկ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ներկայացվածությամբ ՀՀ Ազգային Ժողովում երկրորդն է:[5] ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամների թիվը 25-ն է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներ են նաև պատգամավորներ Մարտուն Գրիգորյանը[30] և Ռուստամ Գասպարյանը:[29]
Պարգևներ և շքանշաններ
- 2002 թվականին Գագիկ Ծառուկյանին, Ամենայն hայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից, շնորհվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշան[31]՝ բարձր գնահատելով նրա եկեղեցաշեն գործունեությունը:
- 2003 թվականին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի սահմանած հրամանագրով ՀՀ սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար արժանացել է «Մովսես Խորենացի» մեդալի:[32]
- 2007 թ. ապրիլին Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Թամաշ Այանը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պարգևատրել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի բարձրագույն պարգևով՝ ոսկե մեդալով:
- 2007 թ. օգոստոսի 26-ին հայրենական սպորտում ներդրած նշանակալի ավանդի համար Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի որոշմամբ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պարգևատրվեց Պատվո շքանշանով:
- 2007 թ. հոկտեմբերի 4-ին Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամության և համագործակցության զարգացման գործում ունեցած վաստակի և անձնական ներդրման համար «Սուրբ իշխան Ալեքսանդր Նևսկու» I աստիճանի շքանշանով պարգևատրվեց ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը:
- 2007 թ. նոյեմբերին Ռուսաստանի Դաշնության Պետական պարգևների կոմիտեի կողմից ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պարգևատրվեց «Դմիտրի Դանսկոյ» առաջին աստիճանի շքանշանով[33] հայ և ռուս ժողովրդների բարեկամության ամրապնդման գործում վաստակի համար:
- ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը 2008 թ. սեպտեմբերի 17-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով`[34] ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:
- 2009 թ. մայիսի 11-ին Միջազգային եվրոպական շարժման կողմից Գագիկ Ծառուկյանին շնորհվել է «Տարվա լավագույն եվրոպացի» մրցանակը ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովում աշխատանքների ակտիվ մասնակցության, երիտասարդ քաղաքական գործիչների և սերնդափոխության գործընթացի աջակցման և ՀՀ հասարակական-քաղաքական դաշտում եվրոպական ավանդույթների տարածման համար:[35]
- 2009 թ. սեպտեմբերի 12-ին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պարգևատրվեց ոսկե մեդալով Ձյուդոյի Եվրոպայի ֆեդերացիայի կողմից[36]:
Արտաքին հղումներ
Հարցազրույցներ
- Մեր երկիրը դարձնելու ենք բարգավաճ ու բարեկեցիկ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը «Հայաստանի Հանրապետություն» թերթին
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեմ է կառավարության հարկային քաղաքականությանը Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը «Ազատամտություն» թերթին
- Երբեք չի ստորագրվելու որևէ փաստաթուղթ, որը նախապես արժանացած չի լինելու ԼՂ և Հայաստանի ժողովուրդների աջակցությանը Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը «Իրավունք» թերթին