ԵԱՀԿ Մինսկի խումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի քաղաքականություն
Անկախ պետությունների համագործակցություն ԱՊՀ և  Եվրոպայի խորհուրդ կազմակերպությունների անդամ

Արցախի քաղաքականություն

ԵԱՀԿ Մինսկի խումբ (անգլ.՝ The OSCE Minsk Group), ԵԱՀԿ երկիր անդամների համանախագահների մի խումբ, որը գլխավորում է Արցախյան հակամարտության խնդրի խաղաղ լուծման գործընթացը[1]։

Խմբի ձևավորման մասին որոշումը ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների նախարարների խորհուրդը 1992 թվականի մարտի 24-ին։ Անվանումը պայմանավորված է ենթադրյալ խաղաղ կոնֆերանսի անցկացման վայրով։ Սկզբնապես խումբը բաղկացած էր 9 երկրներից, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներից։

Արցախյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը շարունակվում են առ այսօր։

Մինսկի խմբի մեջ մտնում են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան, ինչպես նաև՝ Հայաստանն ու Ադրբեջանը։ Մինսկի խումբը համանախագահում են Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը։

Այժմ համանախագահներ են.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The OSCE Minsk Group». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 1-ին.