Արամ Մանուկյան (ՀՅԴ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Մանուկյան (այլ կիրառումներ)


Արամ Մանուկյան (ՀՅԴ)
Aram Manoogian.gif
պետական, հասարակական գործիչ
ԱԱՀ՝ Արամ Մանուկյան
Բնագիր
ԱԱՀ՝
Սարգիս Հարությունի Հովհաննիսյան
Ծննդյան օր՝ 1879
Ծննդավայր՝ Զեյվա,
Ռուսական Կայսրություն
Ռուսաստան
Վախճանի օր՝ հունվարի 29, 1919
Վախճանի վայր՝ Երևան,
Հայաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Հայաստան

Արամ Մանուկյան (Սարգիս (Սերգեյ) Հարությունի Հովհաննիսյան), Արամ, Արամ փաշա (1879, Զեյվա (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզ, գյուղ Դավիթ Բեկ), հունվարի 29, 1919, Երևան), պետական, հասարակական գործիչ, Հայոց նորագույն պետականության հիմնադիր։ Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ։

Կենսագրություն[խմբագրել]

Վաղ տարիները[խմբագրել]

Շուշիում դերձակություն անող եղբոր օգնությամբ ավարտելով Շուշիի Ագուլյաց ծխական ուսումնարանը` 1890 թվականին ընդունվում է Շուշիի թեմական դպրոցը։ Դաշնակցության ազդեցությամբ տեղի ունեցած խռովահույզ ցույցերից հետո, ընկերների հետ վտարվում է դպրոցից, ապա ընդունվում և ավարտում Երևանի թեմական դպրոցը (1907թ.)։ Ընդգրկվելով հայ ժողովրդի հակացարական պայքարի մեջ՝ 1901-1903թթ.-ին գործել է Բաքվում, Գանձակում, Թիֆլիսում, Ալեքսանդրապոլում, Կարսում։ 1903թ.-ից Կարսում զբաղվել է Արևմտյան Հայաստան զենք, զինամթերք, նաև կամավորական խմբեր փոխադրելով։ 1904-1908թթ.-ին գործել է Վանում (որտեղ էլ նրան անվանել են Վանի Արամ), ապա Օրդու քաղաքում զբաղվել է ուսուցչությամբ, այնուհետև 2 տարի ապրել է Ժնևում։

Գործունեությունն Արևմտյան Հայաստանում[խմբագրել]

Արամ Մանուկյանը Վանում

1910թ.-ին նորից վերադարձել է Վան, եղել է Վասպուրականի հայության ամենաճանաչված և սիրված գործիչը։ Վասպուրականում նա ամեն ինչ էր` և դպրոց, և մամուլ, և ազգային հաստատություններ, և երիտասարդական շրջաններ, և հարաբերություններ կառավարության հետ և այլն։ Կազմակերպել և ղեկավարել է 1915թ.-ի Վանի ինքնապաշտպանությունը, որի հաղթական ավարտից հետո ղեկավարել է Վանի նահանգապետությունը (գոյատևել է 70 օր՝ անկում ապրելով ռուսական զորքերի անակնկալ հեռանալուց հետո)։ Նա միակ մարդն էր, որ հեղինակություն ուներ ամենքի մոտ՝ թե հակառակորդների, թե կողմնակիցների։ Ռուսական զորքերի նահանջի ժամանակ կազմակերպել է Վասպուրականի հայության (շուրջ 200 հազար մարդ) գաղթը դեպի Արևելյան Հայաստան։

Գործունեությունն Արևելյան Հայաստանում[խմբագրել]

Արամ Մանուկյանը՝ Երևանի դիկտատոր

1916-1917թթ.-ին Արամ Մանուկյանն աշխատել է Թիֆլիսի հայոց Ազգային բյուրոյում և ՀՅԴ բյուրոյում (զբաղվել հիմնականում արևմտահայ գաղթականության հարցերով)։ Մեծ դեր է խաղացել արևմտահայերի առաջին համագումարի կազմակերպման գործում։ 1917թ.-ին որպես Հայոց ազգային խորհրդի լիազոր-ներկայացուցիչ ժամանել է Երևան։ Ծանոթանալով տեղում ստեղծված ծանր պայմաններին՝ Արամը կտրուկ միջոցներ է ձեռնարկել իրադրությունը կայունացնելու համար, գլխավորել է նոր ստեղծված Հատուկ կոմիտեն, որն օժտել է նրան լայն լիազորություններով, իսկ 1918թ.-ի մարտին Երևանի տարբեր խավերի ներկայացուցիչների ժողովում ընտրվել է դիկտատոր։ Մանուկյանը բազմաթիվ կոչերով ու հրամաններով դիմել է հայ ժողովրդին՝ կազմակերպված պայքար մղելու, սեփական ուժերին վստահելու, թուրքական հարձակումներից երկրի պաշտպանությունը նախապատրաստելու համար.

Սարդարապատի ճակատամարտ[խմբագրել]

«Մենակ ենք և պետք է ապավինենք միայն մեր ուժերին՝ թե՛ ճակատը պաշտպանելու և թե՛ երկրի ներսը կարգ հաստատելու»։

1918 թ. թուրքական զորքերը Արևմտյան Հայաստանում բնաջնջեցին հայությանն ու շարժվեցին դեպի արևելք՝ Հայաստանի սիրտը՝ Արարատյան դաշտավայր։ Թուրքական ոհմակը ձգտում էր դեպ արևելք՝ դեպի նախնյաց երկիր…ու այդ ճանապարհին մի ազգ էր կանգնած՝ հայը։ Երբևէ հայության գլխին նման վտանգ չէր կախվել՝ իսպառ ոչնչացման վտանգը։ Ու այդ որոշիչ պահին ցեղասպան եղած, սոված, ուժասպառ ժողովուրդն իր մեջ ուժ գտավ ոտքի կանգնելու ու գոյամարտ տալու։

Իսկ իրադրությունը մինչև 1918 թ. մայիսի 22-ն ավելի քան օրհասական էր. հայությունը՝ որպես քաղաքական ուժ, միավոր, կազմալուծված էր։ Ժողովուրդը ծայրահեղ հուսալքված ու բարոյալքված էր։ Բայց կատարվեց անսպասելին։ Հայոց ցաքուցրիվ զինուժը հավաքվեց Երևանում։ Քաղաքական, ռազմական և հոգևոր գործիչները, Արամ Մանուկյանի գլխավորությանբ ջանքեր էին գործադրում ժողովրդին կազմակերպելու համար։

Սարդարապատը կայացավ Արամ Մանուկյանի կամքի շնորհիվ։ Նա արտակարգ իրավիճակ հայտարարեց երկրում և արտակարգ միջոցներ գործի դրեց. Երևանում դասալիքների մի քանի ցուցադրական գնդակահարություններ եղան։ Միաժամանակ աշխատանքներ տարվեցին ժողովրդին հավաքագրելու համար։ Հայը զգաց, որ այլևս նահանջի տեղ չունի, և մարտադաշտ մտավ ոչ թե հաղթելու, այլ ապրելու կամ մեռնելու համար։

Հայաստանի 1-ին հանրապետության տարիները և մահը[խմբագրել]

Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո ղեկավարել է երկիրը մինչև 1918թ.-ի հուլիսի 23-ը, երբ Երևան ժամանեց Թիֆլիսում ստեղծված Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հովհաննես Քաջազնունու գլխավորությամբ։ Նոր կառավարության մեջ Մանուկյանը ներքին գործերի նախարար էր և այդ պաշտոնը վարել է մինչև մահը, իսկ աշխատանքի և խնամատարության նախարար Խաչատուր Կարճիկյանի սպանությունից հետո, մոտ մեկ ամիս՝ 1918թ.-ի նոյեմբերի 15-ից-1918թ.-ի դեկտեմբերի 13-ը հանրային խնամատարության և աշխատանքի նախարարի պաշտոնակատարն էր։ Մահացել է 1919թ.-ի հունվարի 29-ին բծավոր տիֆից։ Արամ Մանուկյանը վայելել է հայ ժողովրդի սերն ու հարգանքը. ժողովուրդը նրան ձոնել է երգեր։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել]

Արամ Մանուկյանի կիսանդրին Երևանում

Տպագիր գործերից[խմբագրել]

  • Արամ Մանուկյան, Հուշեր, Երևան, 1991թ.

Մեծերը Արամի մասին[խմբագրել]

Aquote1.png ...Երբ գիշերը գա, մտնեք ձեր հոգու սենյակը, խոսեք ձեր խղճի հետ և ասեք, արդյո՞ք աշխատել եք հայ ժողովրդի համար այնպես, ինչպես Արամը, եղե՞լ եք այնքան անձնազոհ, որքան Արամը, տվե՞լ եք ձեր ամբողջ կյանքը հայ ժողովրդին, ինչպես Արամը...
Նիկոլ Աղբալյան, գրականագետ, քաղաքական գործիչ
Aquote2.png


Aquote1.png Արամ Մանուկյանը հայ ժողովրդի բովանդակ պատմության այն սակավաթիվ իրատես դեմքերից մեկն է, որոնց մեծությունը ճիշտ տեսնելու և ճիշտ գնահատելու համար հարկավոր է ժամանակի հեռավորություն։
Հարություն Թուրշյան, պատմաբան, գրող
Aquote2.png


Աղբյուրներ[խմբագրել]

  • Խատիսյան Ա., Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը, Բեյրութ, 1968թ.
  • Արամը։ Մահվան հիսնամյակի առթիվ, Երևան, 1991թ.
  • The Armenian Rebellion at Van Utah Series in Turkish and Islamic Studies, Justin McCarthy, The University of Utah Press, 2006, ISBN 0874808707

Ֆիլմագրություն[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

http://www.youtube.com/watch?v=I9Z4pbo72_M