Գրիգոր Արզումանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Արզումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գրիգոր Արզումանյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 22, 1919(1919-04-22)[1][2]
ԾննդավայրԿավարտ, Զանգեզուրի գավառ, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն[1][2]
Մահացել էնոյեմբերի 28, 1976(1976-11-28)[2] (57 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանԳերեզման Գրիգոր Արզումանյանի և Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀԱՊՀ (1941)[1]
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱշխատավայրՀԿԿ[1][2]
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
 Grigor Arzumanyan Վիքիպահեստում

Գրիգոր Աղաֆոնի Արզումանյան (ապրիլի 22, 1919(1919-04-22)[1][2], Կավարտ, Զանգեզուրի գավառ, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն[1][2] - նոյեմբերի 28, 1976(1976-11-28)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), խորհրդային կուսակցական և պետական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական կրթությունն ստացել է Ղափանում, միջնակարգը՝ Բաքվում։ 1941 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ավտոճանապարհային ֆակուլտետը, 1942 թվականին՝ Լենինգրադի ռազմատրանսպորտային ակադեմիան։ 1941-1946 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Զորացրվելով բանակից աշխատել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր խճուղային ճանապարհների գլխավոր վարչությունում (1946-19481948-1952 թվականներին եղել է ՀԿԿ Կենտկոմի տրանսպորտային բաժնի հրահանգիչ, 1952-1953 թվականներին՝ ՀԿԿ Երևանի օկրուգային կոմիտեի արդյունաբերության և տրանսպորտի բաժնի վարիչ, 1953-1954 թվականներին՝ ՀԽՍՀ ավտոմոբիլային տրանսպորտի և խճուղային ճանապարհների մինիստրի տեղակալ, 1954-1956 թվականներին՝ ՀԿԿ Երևանի Լենինյան շրջկոմի առաջին քարտուղար, 1956-1959 թվականներին՝ ՀԿԿ Երևանի քաղկոմի երկրորդ քարտուղար։

Գրիգոր Արզումանյանի գերեզմանը Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում

1960-1965 թվականներին Գրիգոր Արզումանյանը պատասխանատու աշխատանք է կատարել ԽՄԿԿ Կենտկոմի կուսօրգանների բաժնում։ 1965-1972 թվականներին եղել է ՀԿԿ Կենտկոմի քարտուղար։ 1972 թվականից եղել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ։ Եղել է ԽՍՀՄ VII և IX գումարումների Գերագույն խորհրդի և ՀԽՍՀ IV, V, VI, VII, VIII, IX գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ, ՀԿԿ Կենտկոմի անդամ 1955-1962 թվականներին և 1966 թվականից, բյուրոյի անդամ 1965 թվականից։ ԽՄԿԿ անդամ (1944)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է ԽՍՀՄ շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Արզումանյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Արզումանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 49