Ֆադեյ Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆադեյ Սարգսյան
Ֆադեյ.jpg
գիտնական, ակադեմիկոս,

քաղաքական գործիչ, ՀՀ ԳԱԱ-ի նախկին նախագահը

ԱԱՀ՝ Ֆադեյ Տաճատի Սարգսյան
Ծննդյան օր՝ սեպտեմբերի 18, 1923(1923-09-18)
Ծննդավայր՝ Երևան
Վախճանի օր՝ հունվարի 11, 2010 (86 տարեկան)
Վախճանի վայր՝ Երևան

Ֆադեյ Տաճատի Սարգսյան (սեպտեմբերի 18, 1923 - հունվարի 11, 2010)` գիտնական, ակադեմիկոս, քաղաքական գործիչ, ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախկին նախագահը, ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ[1]։

Սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում (1940-1942), Լենինգրադի Ս.Մ.Բուդյոնու անվան ռազմական ակադեմիան (1942-1946Տեխնիկական գիտությունների դոկտոր (1975), ակադեմիկոս (1977, թղթակից անդամ՝ 1971)։ Հետազոտությոան հիմնական բնագավառներն էին Էլեկտրոնային հաշվողական տեխնիկան, կառավարման ավտոմատացված համակարգերի և ռադիոլոկացիոն համակարգեր կառավարումը։

Աշխատել է ԽՍՀՄ Պաշտպանության Նախարարության Հրետանային գիտատեխնիկական կոմիտեի հրթիռահրետանային գլխավոր վարչության տարբեր ղեկավար պաշտոններում (1946-1959), ԵրՄՄԳՀԻ-ի տնօրեն (1963-1977), ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ (1977-1989), Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի ֆիզիկատեխնիկական գիտությունների և մեխանիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (1989-1993), այնուհետև ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահ (1993-2006

Սկսած 2006-ից ՀՀ վարչապետի խորհրդականն էր։

Աղբյուրներ [խմբագրել]

Արտաքին հղումներ [խմբագրել]