Սարգիս Լուկաշին
| Սարգիս Լուկաշին | |
|---|---|
![]() |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | Սարգիս Լուկաշի Սրապիոնյան |
| Ծննդյան օր՝ | 1883 |
| Ծննդավայր՝ | Նոր Նախիջևան |
| Վախճանի օր՝ | 1937 |
Սարգիս Լուկաշին (Սրապիոնյան) (1883, դեկտեմբերի 30 - 1937) — հայ խորհրդային կուսակցական և պետական գործիչ։ Ժողկոմխորհի նախագահ է եղել 1922-25-ին։
Սովորել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Փետրվարյան հեղափոխության օրերին ընտրվել է զինվորական կոմիտեի նախագահ։ 1918-21-ին ղեկավար աշխատանք է տարել Դոնի մարզում։ 1921-1922-ին եղել է ՀԿԿ կենտկոմի քարտուղար։ Միաժամանակ ՀՍԽՀ Ժողտնտխորհի նախագահն էր։
Երբ Լուկաշինը ստանձնեց ժողկոմխորհի նախագահի պաշտոնը, երկիրը դեռևս գտնվում էր ծանր վիճակում. տնտեսությունն ամբողջապես քայքայված էր, և նրա առաջին գործը երկրի տնտեսության վերականգնումն ու արդյունաբերական ձեռնարկությունների գործարկումն էր։ Արդյունաբերությունն առանց էներգետիկ ռեսուրսների, բնականաբար, աշխատել չէր կարող, ուստի Լուկաշինը ձեռնամուխ եղավ Հայաստանում էներգետիկ բազայի ստեղծմանը. 1923-ին սկսվեցին կառուցվել հիդրոէլեկտրակայաններ։ Առաջինը Հրազդան գետի վրա կառուցված Երևանի հիդրոէլեկտրակայանն էր, որի շինարարությունն ավարտվեց 1926-ին, երբ Լուկաշինն այլևս վարչապետ չէր։
Լուկաշինի պաշտոնավարության շրջանում շարունակվեց ներգաղթը, որն սկսվել էր Ալեքսանդր Մյասնիկյանի գործունեության ընթացքում։ Հիմնականում հայրենիք տեղափոխվեցին Մերձավոր Արևելքի, Միջագետքում ապրող հայերը։
Լուկաշինի կյանքի ավարտը ևս ողբերգական էր։ Նա քաղաքական գործիչների այն սերնդից է, որը Ստալին-Եժով-Բերիա եռյակի ստեղծած մթնոլորտի զոհը դարձավ։ Լուկաշինը մեղադրվեց՝ որպես «հակապետական գործիչ», «օպոզիցիային հարած» և 1937-ին գնդակահարվեց։[1]
| Նախորդող Ալեքսանդր Մյասնիկյան |
ՀՀ Վարչապետ Սարգիս Լուկաշին 1922—1925 |
Հաջորդող Սարգիս Համբարձումյան |
[խմբագրել] Աղբյուրներ
|
|||||||||||
