Հայկ Հովսեփյան
Հայկ Ալեքսանդրի Հովսեփյան [1891 թ․ հունվարի 19, գ․ Բաշկադըքլար (Կարսի մարզում) - 1937], ռազմական գործիչ, 2-րդ կարգի բանակային կոմիսար։ ՌՍԴԲԿ անդամ 1913-ից։ Ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը (1911), սովորել է ՍՊՀ բժշկական ֆակուլտետում։ 1914-18-ի առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է Կովկասյան ռազմաճակատում։ Հոկտեմբերյան հեղաշրջումից (1917) հետո աշխատել է Ռուսաստանի ազգությունների և առողջապահության կոմիսարիատներում (1918-20)։ 1921-ին գործուղվել է Հայաստան, 1922-ին՝ նշանակվել Հայկական հրաձգային դիվիզիայի կոմիսար և քաղբաժնի պետ։ 1925-27-ին Կովկասյան բանակի քաղ․ վարչության պետի տեղակալ։ 1927-ին ընտրվել է ՀԿ(բ) Կ ԿԿ առաջին քարտուղար, 1928-ին նշանակվել Մերձվոլգյան զինվորական օկրուգի քաղ․ վարչության պետի տեղակալ։ 1929-37-ին՝ կարմիր բանակի գլխավոր քաղ․ վարչությունում՝ բաժնի պետ, վարչության պետի տեղակալ, առաջին տեղակալ։ Անդրֆեդերացիայի ԿԳԿ անդամ։ Անհիմն բռնադատվել է, հետմահու արդարացվել։
[խմբագրել] Աղբյուր
- Հայկական համառոտ հանրագիտարան. Հատոր 4, 2003
| Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանի ց, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |