Աղասի Սարգսյան (պետական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղասի Սարգսյան
Աղասի Սարգսյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 15, 1905(1905-01-15)
ԾննդավայրԵղեգնաձոր
Մահացել էփետրվար 1985 (80 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Աղասի Սողոմոնի Սարգսյան (հունվարի 15, 1905(1905-01-15), Եղեգնաձոր - փետրվար 1985, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային պետական և կուսակցական աշխատող, ՀԽՍՀ վաստակավոր իռիգատոր (1960), ԽՄԿԿ անդամ (1932), Հայաստանի Մինիստրների խորհրդի նախագահ (1943-1947)։

Կրթությունը և գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Հարությունյանը (առաջին շարքում ձախից) և Աղասի Սարգսյանը (առաջին շարքում աջից) ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նիստին, 1946

Ավարտել է Նովոչերկասկի գյուղատնտեսության և մելիորացիայի ինստիտուտը (1930) և ՀամԿ(բ) կ Կենտկոմին կից կուսակցական բարձրագույն դպրոցը (19541923-1925 թվականներին եղել է հողաչափ Հայաստանի տարբեր շրջաններում։ 1930 թվականից աշխատել է Այղր լճի ոռոգման համակարգում, ԽՍՀՄ հողժողկոմատի Գլխջուր տնտեսության «Կիրով» ոռոգման վարչությունում։ 1937 թվականից՝ ՀԿ(բ)կ Կենտկոմի բաժնի վարիչ։ 1931-1941 թվականներին դասախոսել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում։ 1938 թվականին ընտրվել է ՀԿ(բ) կ ԿԿ երրորդ, 1940 թվականին՝ երկրորդ քարտուղար։ 1943-1947 թվականներին ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահն էր[1]։ 1947 թվականից՝ ՌԽՖՍՀ գյուղատնտեսության մինիստրի տեղակալ, 1952 թվականից՝ ՌԽՖՍՀ Մինիստրների խորհրդին կից ջրային տնտեսության գլխավոր վարչության պետի տեղակալ։ 1965 թվականից եղել է միութենական կարգի անհատական թոշակառու։

Եղել է ՀԿ(բ) կ Կենտկոմի անդամ (1938-1950), ՀամԿ(բ) կ 18-րդ կոնֆերանսի և 18-րդ համագումարի պատգամավոր, ԽՍՀՄ 2-րդ, ՀԽՍՀ 1-3-րդ գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ (1942 թվականին ընորվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ)։

Պարգևատրվել է Լենինի 2, Աշխատանքային կարմիր դրոշի, «Հայրենական պատերազմի» առաջին աստիճանի շքանշաններով[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Պատմական ակնարկ - Նախկին վարչապետներ - Հայաստանի Հանրապետության Կառավարություն». www.gov.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
  2. «ՀՀ ԳԱԱ Հիմնարար Գիտական Գրադարան catalog › Authority search › Սարգսյան, Աղասի Սողոմոնի, 1905-? (Personal Name)». opac.flib.sci.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.(չաշխատող հղում)
ՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ
ՆԱԽՈՐԴՈՂ Աղասի Սարգսյան ՀԱՋՈՐԴՈՂ
Արամ Փիրուզյան 1943, հոկտեմբեր - 1946 Սահակ Կարապետյան
ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ
1946 - 1947, մարտի 29
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 219