Արամ Զ. Սարգսյան
Արամ Զավենի Սարգսյան (ծնվ. 1961, հուլիսի 22), հայ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ վարչապետ (1999-2000), 2001-ին հիմնել է «Հանրապետություն» կուսակցությունը։
Կրթությունը [խմբագրել]
1979-81-ին սովորել է Երևանի թիվ 8 գեղարվեստի ուսումնարանում, 1984-89-ին` Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։
Աշխատանքային գործունեություն [խմբագրել]
1981-83-ին ծառայել է խորհրդային բանակում։ 1989-93-ին «Արարատարդշին» տրեստում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, 1993-98-ին` «Արարատցեմենտ» արտադրական միավորման գլխավոր տնօրենի օգնական, գլխավոր տնօրենի տեղակալ, կապիտալ շինարարության գծով և նոր տեխնոլոգիական գծով տնօրեն, 1998-99-ին` «Արարատցեմենտ» ՊՓԲԸ տնօրեն, 1999-2000-ին` ՀՀ վարչապետ, 2000-ին` կրկին «Արարատցեմենտ» ՊՓԲԸ տնօրեն։ 2003թ. մայիսի 25-ին ընտրվել է ՀՀ ԱԺ 3-րդ գումարման պատգամավոր "Արդարություն" դաշինքի համամասնական ընտրացուցակով: 2012թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր ՀԱԿ համամասնական ընտրացուցակով, սակայն հրաժարվել է մանդատից:[1]
| Նախորդող Վազգեն Սարգսյան |
ՀՀ Վարչապետ Արամ Զ. Սարգսյան 2 նոյեմբերի 1999—2 մայիսի 2000 |
Հաջորդող Անդրանիկ Մարգարյան |
| Նախորդող Ալբերտ Բազեյան |
"Հանրապետություն" կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Զ. Սարգսյան 2005— |
Հաջորդող - |