Անդրանիկ Մարգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրանիկ Մարգարյան

Անդրանիկ Մարգարյան (հունիսի 12, 1951 - մարտի 25, 2007, Երևան) — հայ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ վարչապետ (2000-2007), ՀՀԿ նախագահ։

Բովանդակություն

[խմբագրել] Կրթությունը

1967-72-ին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետում, ստացել հաշվիչ մեքենաների ինժեների որակավորում։

[խմբագրել] Աշխատանքային գործունեությունը

1972-74-ին աշխատել է Գազի արդյունաբերության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղում որպես գիտաշխատող, ավագ ինժեներ, 1977-78-ին՝ Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում որպես գլխավոր ճարտարագետ, 1978-79-ին` Էլեկտրատեխնիկականգործարանի էլեկտրոնային հաշվիչ մեքենաների բաժնի պետ, 1979-90-ին` Առևտրի նախարարության հանրապետական ինֆորմացիոն հաշվողական կենտրոնի էլեկտրոնիկայի բաժնի վարիչ, 1990-94-ին` Հատուկ ծրագրերի պետական վարչության ինֆորմացիոն բաժնի ղեկավար, 1994-95-ին` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կրտսեր գիտաշխատող, 1995-99-ին` ՀՀ ԱԺ առաջին գումարման պատգամավոր, 1999-ին դարձյալ ընտրվել է ԱԺ պատգամավոր, եղել է մեծամասնություն կազմած «Միասնություն» խմբակցության ղեկավարը, 2000-2007-ին` ՀՀ վարչապետ։

2003-ին ԱԺ ընտրություններից հետո վարչապետ Ա. Մարգարյանը շարունակել է պաշտոնավարել` ղեկավարելով ընտրությունների արդյունքում ձևավորած կոալիցիոն կառավարությունը։

[խմբագրել] Քաղաքական գործունեությունը

Հայկական քաղաքական կյանքի մեջ է ընդգրկվել դեռ 1965-ից։ 1968-ից եղել է խորհրդային տարիներին ընդհատակյա գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, 1973-ից` ԱՄԿ խորհրդի անդամ։ 1974-ին ձերբակալվել է և դատապարտվել երկամյա բանտարկության` խորհրդային վարչակարգի դեմ պայքարելու մեղադրանքով։ 1992թ. անկախ Հայաստանում դառնում է երկրի առաջին գրանցված կուսակցության անդամ, որի խորհրդի նախագահն է 1993-ից մինչև իր մահը։ 1993-1997 և 1998-2005թթ.` ՀՀԿ խորհրդի նախագահ։ 1997-98-ին եղել է ՀՀԿ նախագահ, 2005-ին դարձյալ ընտրվել է ՀՀԿ նախագահ, 1998-ից Երկրապահ կամավորական միության անդամ էր, այնուհետև` ԵԿՄ վարչության անդամ։

[խմբագրել] Անձնական տվյալներ

Ամուսնացած էր, ուներ երկու դուստր, մեկ որդի և հինգ թոռ։

[խմբագրել] Պարգևներ և կոչումներ

  • ՀՀ անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ, պետականության կայացման և տնտեսական զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով։
  • ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ
  • ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալ
  • ԵԿՄ «Վազգեն Սարգսյան» շքանշան
  • ՀՀ Ոստիկանության «Արամ Մանուկյան» մեդալ
  • Ֆ. Նանսեն հիմնադրամի «Ֆ. Նանսեն» մեդալով[1]

[խմբագրել] Աղբյուրներ


Նախորդող
Սիմոն Շահազիզյան
ՀՀԿ խորհրդի նախագահ
Անդրանիկ Մարգարյան

դեկտեմբերի 199317 դեկտեմբերի 2005
Հաջորդող
Պաշտոնը վերացվել է
Նախորդող
Աշոտ Նավասարդյան
ՀՀԿ նախագահ
Անդրանիկ Մարգարյան

20 դեկտեմբերի 199708 հունվարի 1999
Հաջորդող
պաշտոնը վերացվել է
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
ՀՀ Ազգային ժողովի «Միասնություն» խմբակցության ղեկավար
Անդրանիկ Մարգարյան

18 հունիսի 1999մայիսի 2000
Հաջորդող
Գալուստ Սահակյան
Նախորդող
պաշտոնը վերականգնվել է
ՀՀԿ նախագահ
Անդրանիկ Մարգարյան

17 դեկտեմբերի 200525 մարտի 2007
Հաջորդող
Սերժ Սարգսյան
Նախորդող
Արամ Զ. Սարգսյան
ՀՀ Վարչապետ
Անդրանիկ Մարգարյան

մայիսի 2000—25 մարտի 2007
Հաջորդող
Սերժ Սարգսյան


Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով