Տարոն Մարգարյան
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Տարոն Անդրանիկի Մարգարյան | |
| Երևանի քաղաքապետ | |
| Ստանձնեց պաշտոնը՝ | նոյեմբերի 15, 2011 |
|---|---|
| Կուսակցություն՝ | Հանրապետական |
| Ծննդյան օր՝ | ապրիլի 17, 1978 |
| Ծննդավայր՝ | Երևան, Հայաստանի Հանրապետություն |
[խմբագրել] Կենսագրություն
Ծնվել է 1978 թվականի ապրիլի 17-ին Երևանում, մտավորականի ընտանիքում:
- 1995 — էքստեռն կարգով ավարտել է Ավանի թիվ 177 դպրոցը և նույն թվականին ընդունվել Հայկական գյուղատնտեսական ակադեմիա:
- 2001 — ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի մագիստրատուրան և ստացել ճարտարագիտության մագիստրոսի աստիճան` գյուղատնտեսության մեքենայացում մասնագիտությամբ:
- 2001-2003 — աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորքի տարածքային ստորաբաժանումում որպես առաջատար մասնագետ, այնուհետև` բաժնի պետ:
- 2003 — նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ:
- 2005 — ընտրվել է Երևան քաղաքի Ավան համայնքի ղեկավար:
- 2008 — վերընտրվել է Երևան քաղաքի Ավան համայնքի ղեկավարի պաշտոնում:
- 2009 մայիսի 31-ին — ընտրվել է Երևանի ավագանու անդամ:
- 2009 հուլիսի 7-ին — միաձայն ընտրվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ:
- 2005-ից — «Խութ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:
- 1996-ից — Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է, իսկ 2006 թվականից` ՀՀԿ խորհրդի անդամ:
- 1998-ից — ղեկավարում է Հայաստանի հանրապետական կուսակցության Ավանի տարածքային կազմակերպության խորհուրդը:
- 2010 — ընտրվել է ԵԿՄ վարչության անդամ:
- 2011 հոկտեմբերի 28-ից — 2011 նոյեմբերի 15 - Երևանի քաղաքապետի պաշտոնակատար:
- 2011 նոյեմբերի 15 -ին ընտրվել է Երևանի քաղաքապետ:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երեք որդի:
[խմբագրել] Պարգևներ
- ՀՀ նախագահի կողմից` Անանիա Շիրակացու մեդալով,
- ՀՀ պաշտպանության նախարարության կողմից`«Գարեգին Նժդեհ» մեդալով,
- Երևանի քաղաքապետի կողմից` Ոսկե մեդալով,
- Հայաստանի ագրարային համալսարանի ոսկե մեդալով,
- Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով և «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկե հուշամեդալով,
- Երկրապահ կամավորականների միության կողմից` «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանով:
- Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ընթացքում Ավան համայնքը երկու տարի անընդմեջ ճանաչվել է ՀՀ լավագույն թաղային համայնք: