Սահակ Տեր-Գաբրիելյան
| Սահակ Տեր-Գաբրիելյան | |
|---|---|
![]() |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | Սահակ Միրզայի Տեր-Գաբրիելյան |
| Ծննդյան օր՝ | 1886, փետրվարի 15 |
| Ծննդավայր՝ | Շուշի |
| Վախճանի օր՝ | 1937, օգոստոսի 19 |
Սահակ Միրզայի Տեր-Գաբրիելյան (1886, փետրվարի 15 - 1937, օգոստոսի 19) — հայ քաղաքական, պետական, կուսակցական գործիչ։ Ժողկոմխորհի նախագահ է եղել 1928-35-ին։
Ծնվել է Շուշիում։ 1920-ին եղել է Հեղկոմի անդամ։ 1921-ից Հայաստանի մշտական ներկայացուցիչը Մոսկվայում։ Մտերիմ էր Աղասի Խանջյանի և Մաքսիմ Գորկու հետ. Գորկին, երբ եկել էր Հայաստան, հանգրվանել էր Սահակ Տեր-Գաբրիելյանի տանը։
Նրա Ժողկոմխորհի նախագահության ժամանակ ստեղծվեցին արդյունաբերության նոր ճյուղեր։ Բարդ ժամանակաշրջան էր բաժին ընկել Ս. Տեր-Գաբրիելյանին. կոլեկտիվացման ծանր օրեր էին։ Հայաստանում տեղի ունեցան գյուղացիական մի շարք ապստամբություններ, որոնք առավել դժվարացրին կառավարության աշխատանքները։
Նա ևս զոհ գնաց ստալինյան բռնությանը։ Տեր-Գաբրիելյանը համարձակություն էր ունեցել 1931-ին Ստալինի ներկայությամբ ընդդիմանալ Լավրենտի Բերիայի առաջ քաշմանը՝ որպես Անդրկովկասյան դաշնության ղեկավար։ Հասկանալի էր, որ նման վերաբերմունքն աննկատ չէր մնալու և ստանալու էր համապատասխան արձագանք։ Ըստ «պաշտոնական ամփոփագրի»՝ 1937-ի օգոստոսին Ստալինին հաղորդվում է, որ Տեր-Գաբրիելյանը, որը կալանքի տակ էր, «ինքնասպանություն» է գործել՝ երրորդ հարկի պատուհանից դուրս նետվելով։[1]
| Նախորդող Սարգիս Համբարձումյան |
ՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Սահակ Տեր-Գաբրիելյան 1928—1935 |
Հաջորդող Աբրահամ Գուլոյան |
[խմբագրել] Աղբյուրներ
|
|||||||||||
