1930-ականների բռնաճնշում
1930-ականների բռնաճնշումները Խորհրդային միությունում ճնշման միջոցների շարան էր ուշ 1930-ական թվականներին։ 1936-1938 թվականների «Մեծ զտումն» ունեցել է ավելի զոհեր և ավելի խիստ պատիժներ և իր շրջանակում ներառել Խորհրդային Միության ամբողջ բնակչության քան Խորհրդային Միության այլ «զտումները»։[1]
1930-ականների բռնաճնշումները Հայաստանում [խմբագրել]
1933-ից 1940 թվականներին Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում չկար այնպես մի կոմունիստ, որ իրեն ապահով զգար կուսակցությունից վտարման, աքսորման, ձերբակալման կամ մահի դիմաց։ Հայաստանում «Մեծ զտումն» սկսվեց 35-ամյա Հայաստանի ԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի ձերբակալումով և սպանությունով, որը տեղի ունեցավ 1936 թվականի հուլիսին Թիֆլիսում։[1][2] Դրանից հետո բռնությունները ծավալվեցեին, 1937 թվականի սեպտեմբերի 15-21-ի շաբաթվա մեջ հասնելով գագաթնակետին, երբ զանգվածային ձերբակալումները բանտերը հեղեղեցին։ Ամենալուրջ մեղադրանքները և բազում մահապատիժներ ներկայացվեցեին 1937-ի դեկտեմբերին։ Մյուս ամսում հոսանքը շուռ եկավ և «զտիչների զտումն» սկսվեց, որը տևեց մինչև 1939 թվի փետրվարը։
Թեև Հայաստանում տարբեր բնույթի մեղադրանքներ էին ներկայացվում, ներկայացրած մեղադրանքների զգալի մասը «ազգայնականությունն» էր։ 1926-ին որոշում էր ընդունվել այն մասին, որ եկեղեցին հրաժարվի Մեծ եղեռնի զոհերի հիշատակը։ ապրիլի 24-ը նշելուց։ Մինչև 1937 թվականի վերջը Հայաստանում փակվել էր շուրջ 800 եկեղեցի։ 1930–1938 թվականներին բռնություն էր գործադրվել 164 հոգևորականի նկատմամբ, որոնցից 91-ը գնդակահարվել էին։ Իսկ ՀԿԿ Կենտկոմը 1938 թվի օգոստոսի 4-ին որոշում ընդունեց Էջմիածնի վանքը փակելու և հայ հոգևորականության համազգային կենտրոնը՝ Էջմիածնի կաթողիկոսությունը վերացնելու մասին։[2]
Ենթադրելի է, որ մոտ տաս հազարավոր հայ է ձերբակալվել, թեև ճշգրիտ քանակը հաշվելը դժվար է։ Ըստ մի Խորհրդային աղբյուրի, 1937 թվին 854 ուսուցիչ աշխատանքից արձակվել են, իսկ 448-ը ստաժավորվել են։ Ըստ մեկ արտագաղթողի զեկույցի, Գառնի գյուղի չափահաս բնակչության 18%-ը մեկ գիշերում ձերբակալվել է։[1] Միայն 1937 թվականին Հայաստանում ձերբակալվել է 5000 մարդ, որոնցից 67 տոկոսի համար ընդունվել է գնդակահարության որոշում։[2]
- Բռնաճնշման որոշ հայ զոհեր
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ 1,0 1,1 1,2 Մարի Մատթէոսեան։ Խոհրդային քաղաքականությունների ազգեցությունը Հայաստանում (անգլերեն՝ The Impact of Soviet Policies in Armenia), 155-156։
- ↑ 2,0 2,1 2,2 «Քաղաքական բռնությունները»։ Վերցված՝ 2013-02-05։