Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀԽՍՀ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի կոմունիստական կուսակցություն կամ Հայաստանի Կոմկուս կամ ՀԿԿ, հասարակական-քաղաքական կազմակերպություն էր։ Կազմավորվել էր 1920-ի գարնանը։ 1920-ի նոյեմբերից 1990-ի օգոստոս եղել է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն (ՀԽՍՀ)-ում ղեկավարող կուսակցություն, Խորհրդային Միության կոմկուսի բաղկացուցիչ մասը։

Հայաստանի կոմունիստական կուսակցության իշխանության տարիներին, ՀԿԿ ղեկավարությամբ Հայաստանը զգալի տնտեսական գիտամշակութային առաջընթաց է ապրել։ Վերականգնվել և վերակառուցվել է ժողովրդային տնտեսությունը, ստեղծվել են ծանր ու թեթև արդյունաբերության ձեռնարկություններ, էլեկտրակայաններ ևայլն։ ՀԿԿ-ի իշխանության տարիների ընթացքում երկրում անվճար կրթության, առողջապահության, բնակարանային ապահովման արդյունավետ համակարգ է եղել։

Հայ ժողովուրդը մասնակցել է նաև Խորհրդային Միության հայրենական պատերազմին։

Սակայն 1920-ական թթ-ից սկսյալ արմատավորվող վարչահրամայական գործելակերպը, զանգվածային հալածանքները, այլախոհության հանդեպ անհանդուրժողականության սաստկացումները մեծ դժվարություններ ստեղծեցին հայ ժողովրդին և հայ մտավորականության

1980-ական տարիների ժողովրդային ընդվզումներն ու ցույցերը պատճառ դառցան Խորհրդային Միության և ՀԽՍՀ-ի փլուզումին, Հայաստանի կոմունիստական կուսակցության իշխանության կորուստի և Հայաստանի Հանրապետության հռչակման։

Ղեկավարներ [խմբագրել]

Հայաստանի կոմկուսի ղեկավարի (առաջին քարտուղարի) պաշտօնը յանձն առած են:

  • 1920: Գեորք Սարգիսովիչ Ալիխանյան
  • 1921: Ասկանազ Արությունովիչ Մրավյա
  • 1922: Ա Խանջյան
  • 1927: Հայկ Հովսեփյան
  • 1928: Հայկազ Կոստանյան
  • 1930: Աղասի Խանջյան
  • 1936: Ամատունի Վարդապետյան
  • 1937: Գրիգորի Արությունով
  • 1953: Սուրեն Թովմասյան
  • 1960: Յակով Զարոբյան
  • 1966: Անտոն Քոչինյան
  • 1974: Կարեն Դեմիրճյան
  • 1988: Սուրեն Հարությունյան
  • 1990: Վլադիմիր Մովսիսյան
  • 1990: Ստեփան Պողոսյան
  • 1991: Արամ Գ Սարգսյան (վերջին քարտուղար Հայաստանի կոմկուսի և առաջին քարտուղար Հայաստանի Դեմոկրատական Կուսակցության)

Լուծարք [խմբագրել]

1991-ին Արամ Սարգսյանը և ՀԿԿ-ի ղեկավարությունը լուծարքի ենթակեց ՀԽՍՀ-ի օրերի Հայաստանի կոմունիստական կուսակցությունը հիմնելով Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը։

Նույն տարին, հիմնվեց մի այլ Հայաստանի կոմունիստական կուսակցություն որի ղեկավարն է Ռուբեն Թովմասյան-ը։

Տես նաև [խմբագրել]