Աղասի Խանջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղասի Խանջյան
Aghasi Khanjyan.jpg
(Քաղաքական-հասարակական գործիչ)
Բնագիր ԱԱՀ՝
Ծննդյան օր՝ հունվարի 30, 1901
Ծննդավայր՝ Վան (Արևմտյան Հայաստան)
Վախճանի օր՝ հուլիսի 9, 1936
Վախճանի վայր՝ Թբիլիսի (Վրաստան)

Աղասի Խանջյան (1901, հունվարի 30 - 1936, հուլիսի 9) Սովետական կուսակցական և պետական գործիչ, ՍՍՀՄ Կոմունիստական Կուսակցության անդամ։


[խմբագրել] Կյանքը և գործունեությունը

Ծնվել է 1901թ. Վանում, սովորել է Վանի կենտրոնական վարժանարում (որտեղ սովորել է նաև գրող Գուրգեն Մահարին1917-ից զբաղվել է հեղափոխական գործունեությամբ: Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո անցել կուսակցական ղեկավար աշխատանքի Երևանում, 1928-ին Կենտկոմի որոշմամբ Խանջյանը ուղարկվել է Հայաստան, իսկ 1930-ից ընտրվել Հայաստանի ԿԿ կենտկոմի առաջին քարտուղար: Խանջյանը հատուկ ուշադրություն է նվիրել հայրենադարձության կազմակերպմանը, ինչպես նաև սփյուռքահայության առաջադեմ ուժերի և Սովետական Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը:[1] Խանջյանը սպանվել է 1936թ. Թբիլիսիում Լավրենտի Բերիայի կողմից (Պաշտոնապես հայտարարվել է ինքնասպանություն)։ Խանջյանը սերտ կապեր է ունեցել բանաստեղծ Եղիշե Չարենցի հետ։ Նրա մահից հետո Չարենցը` ցնցված այդ լուրից գրում է «Դոֆին Նայիրական» սոնետների շարքը։ [2]: Երևանում Աղասի Խանջյանի անունով անվանակոչվել է փողոց և թիվ 53 միջնակարգ դպրոցը։

[խմբագրել] Հղումներ

  1. http://www.menqhayenq.am/am/candidates/77/
  2. Եղիշե Չարենց, «Վերջին խոսք», Երևան, հայագիտկ հրատ. 2007, էջ 189, ISBN 987-99941-980-5-4
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով