Ստեփան Պողոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստեփան Պողոսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ստեփան Պողոսյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 10, 1932(1932-02-10)
Ծննդավայրգյուղ Աղակչիկ, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 17, 2012(2012-05-17)[1] (80 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ,
Հայաստան Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունքաղաքական գործիչ և պատմաբան
ԿուսակցությունՀԿԿ և ԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ և Մովսես Խորենացու մեդալ
ԱնդամությունԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե և ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրո
ԵրեխաներՀասմիկ Պողոսյան

Ստեփան Կարապետի Պողոսյան (փետրվարի 10, 1932, գյուղ Աղակչիկ, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 17, 2012, Երևան, Հայաստան), հայ պատմաբան, ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար (1990 թվականի սեպտեմբեր - 1991 թվականի մայիս), ԽՄԿԿ անդամ (1956

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը (19551970-1988 թվականներին՝ Հայաստանի հեռուստառադիոպետկոմի նախագահ, 1988-1990 թվականներին՝ Արմենպրեսի տնօրեն, 1990 թվականին՝ Հայաստանի մամուլի և հրատարակչությունների պետկոմի նախագահ։ 1990 թ. ընտրվել է ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար։ 1991 թվականին հիմնադրել է Հայկական հարցի ուսումնասիրության գիտական կենտրոն։ 1991-1992 թվականներին՝ «Երկիր ավետյաց» թերթի գլխավոր խմբագիր։ 1995 թվականից դասախոսել է Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանում։ 2002-2009 թթ. - Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, 2009-2012 թթ. - Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի գլխավոր խորհրդական։

Աշխատությունները վերաբերում են Հայկական հարցին, Հայոց ցեղասպանության և ազգային-ազատագրական շարժումների պատմությանը («Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմություն», հ. 1-3, 2000-2003 (համահեղափոխական), «Հայացք անցյալին, հանուն այսօրվա ու վաղվա», 2002, «Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմություն. Նահատակներ հավերժության», 2005, և այլն)։

Ստեփան Պողոսյանի անվանական աստղը Նվիրյալների արահետում

Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատմության կեղծարարները, Լոնդոն, 1986։
  • Արարման ճամփաներով, Երևան, 1988, 256 էջ։
  • Գոյատևման պայքարի քառուղիներում, Երևան, 1989, 480 էջ։
  • Ինձ բահ տվեք… (Գևորգ Չաուշ), Երևան, 1989, 448 էջ։
  • Ակնարկներ Արևմտյան Հայաստանի պատմության (XIX դարի վերջ – XX դարի սկիզբ), Երևան, 1990։
  • Արամ Անտոնյանի ՙՄեծ ոճիրը՚ մեղադրում է, Երևան, 1990, 104 էջ։
  • Ինձ բահ տվեք… (Գևորգ Չաուշ), Երևան, 1990, 448 էջ։
  • Ինքնապաշտպանական կռիվները, Երևան, 1990։
  • Պանթուրքիզմը երեկ և այսօր, Երևան, 1990, 80 էջ։
  • Քրդերը և հայկական հարցը, Երևան, 1991, 456 էջ։
  • Սև ծովից Վանա ծով` հինգ ամիս, հինգ օր, Երևան, 1992, 112 էջ։
  • Արևմտահայությունը ցեղասպանության շեմին, Երևան, 1997, 70 էջ։
  • Թուրքերը թուրքերի մասին (վավերագրերի և նյութերի ժողովածու), Երևան, 2000, 508 էջ։
  • Հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմություն, հատ. 1.
  • Հայերի բնաջնջման Օսմանյան քաղաքականությունը, Երևան, 2000, 567 էջ։
  • Սասունցիներ (Պատառիկներ ապրած կյանքի), Երևան, 2000, 366 էջ։
  • Հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմություն, հատ. 2, գիրք Ա. Հայկական հարցը 1908–1914 թվականներին, Երևան, 2001, 566 էջ։
  • Հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմություն, հատ. 2, գիրք Բ. Մեծ Եղեռն (1914–1917 թթ.), Երևան, 2001, 513 էջ։
  • Ցեղասպանության խնդիրները. Պետական քաղաքականություն և ազգային ընկալումներ, Երևան, 2001, 85 էջ։
  • Հայացք անցյալին. հանուն այսօրվա ու վաղվա, Երևան, 2002, 172 էջ։
  • Հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմություն, հատ. 2, գիրք Գ. Մեծ Եղեռնը Արևմտյան Հայաստանի նահանգներում, Երևան, 2002, 478 էջ։
  • Հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմություն, հատ. 2, գիրք Դ. Մեծ Եղեռնը Անատոլիայում, Երևան, 2002, 445 էջ։
  • Հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմություն, հատ. 3, գիրք Ա., մաս 1. Հայկական հարցը 1917 թվականին, Երևան, 2003, 388 էջ։
  • Հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմություն, հատ. 3, գիրք Ա., մաս 2. Հայկական հարցը 1918–1919 թվականներին, Երևան, 2003, 415 էջ։
  • Հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմություն, հատ. 3, գիրք Բ. Հայկական հարցը 1920–1922 թվականներին, Երևան, 2004, 452 էջ։
  • Հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմություն, հատ. 3, գիրք Գ. Տարածքային և քաղաքական կորուստներ. Քեմալիզմ, Երևան, 2004, 558 էջ։
  • Հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմություն, հատ. 3, գիրք Դ. Հայկական հարցի և հայոց ցեղասպանության մատենագիտություն, Երևան, 2000, 434 էջ։
  • Հայոց ցեղասպանությունը (Պատճառները, ընթացքը, հետևանքները), Երևան, 2005, 101 էջ։
  • Հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմություն. Նահատակներ հավերժության, Երևան, 2005, 376 էջ։
  • Հայոց ցեղասպանության պատմություն, գիրք I, Երևան, 2008, 728 էջ։
  • Հայոց ցեղասպանության պատմություն, գիրք II, Երևան, 2009, 808 էջ։
  • Հայոց ցեղասպանության պատմություն, գիրք III, Երևան, 2011, 669 էջ։
  • Թուրքերը թուրքերի մասին, գիրք 1, խմբ. Ստ. Պողոսյան, Երևան, 2011, 294 էջ։
  • Թուրքերը թուրքերի մասին, գիրք 2, խմբ. Ստ. Պողոսյան, Երևան, 2011, 552 էջ։
  • Սասունցիներ, Երևան, 2011, 503 էջ։
  • Հարևաններ մոտ ու հեռու, գիրք 1, Երևան, 2011, 600 էջ։
  • Հարևաններ մոտ ու հեռու, գիրք 2, Երևան, 2012, 598 էջ։
  • Հարևաններ մոտ ու հեռու, գիրք 3, Երևան, 2012, 600 էջ։
  • Հարևաններ մոտ ու հեռու, գիրք 4, Երևան, 2013, 880 էջ։

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չինական պարսպից այն կողմ։ «Գարուն», 1967, № 2, էջ 61-71։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Մավր Դավթյան
ՀԽՍՀ Հեռուստառադիոյի Պետական Կոմիտեի նախագահ
Ստեփան Պողոսյան

1970 -1988
Հաջորդող
Էմանվել Արաքսման-Մանուկյան
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփան Պողոսյան» հոդվածին։