Հեղափոխություն
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հեղափոխությունը մի երևույթ է, որի ժամանակ պատմական կարճ ժամանակահատվածում հասարակության մեջ կատարվում են արմատական փոփոխություններ: Որպես կանոն` հեղափոխություններ տեղի են ունենում այն հասարակություններում, որոնք ճգնաժամ են ապրում: Հեղափոխությունները հանգեցնում են տարբեր արդյունքների: Ավելի հաճախ հաղթում են նորի կողմնակիցները` ճանապարհ հարթելով բարենորոգումների համար: Երբեմն կայանում է փոխհամաձայնություն, երբեմն ժամանակավոր հաղթում է հետադիմությունը, երբեմն էլ իշխանություն եկած նորերն սկսում են չարաշահել հօգուտ անձնական շահերի:
Ավելի նախընտրելի էհամարվում[փա՞ստ] այն ուղին, երբ ազգերն անընդհատ բարենորոգում են իրենց կյանքը: Այդպիսի ազգերը սովորաբար քիչ են հայտնվում ճգնաժամի մեջ և խուսափում են հեղափոխությունից: Սակայն այս ուղին պահանջում է պատմական հարուստ փորձ և գիտակցություն:
Տասնյոթից տասնութերորդ դարերում հեղափոխություններ տեղի ունեցան Անգլիայում, Ամերիկայում և Ֆրանսիայում:
[խմբագրել] Վիքիլինքեր
- «Դասակարգային պայքար» միություն – Ընդեմ պետության, ազգի և կապիտալի