Գագիկ Հարությունյան (իրավաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svgԱյս հոդվածը ՀՀ Սահմանադրական դատարանի անդամի մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք Գագիկ Հարությունյան (այլ կիրառումներ)։
Գագիկ Հարությունյան
Դրոշ
ՀՀ Վարչապետ
1991 դեկտեմբեր - 1992 հուլիս
Նախորդող Վազգեն Մանուկյան
Հաջորդող Խոսրով Հարությունյան
 
Ծննդյան օր 1948 թվականի մարտի 23
Ծննդավայր գ. Գեղաշեն (Կոտայքի մարզ)

Գագիկ Գարուշի Հարությունյան (ծ. 1948, մարտի 23, գ. Գեղաշեն (այժմ՝ Կոտայքի մարզ)), հայ իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնի խորհրդի նախկին նախագահ, Տեղեկատվական միջազգային ակադեմիայի իսկական անդամ, Սահմանադրական իրավունքի միջազգային ընկերակցության խորհրդի անդամ, «Երիտասարդ ժողովրդավարության երկրների սահմանադրական դատարանների կոնֆերանս» միջազգային կազմակերպության համակարգող, «Սահմանադրական արդարադատություն» միջազգային հանդեսի խմբագրական խորհրդի նախագահ, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ։

Կրթությունը[խմբագրել]

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել]

  • 1973-1987 թվականներին դասախոսել է ԵՊՀ-ում և Երևանի ժողտնտեսության ինստիտուտում,
  • 1977-1978 թվականներինին՝ այցելու դասախոս Հարավսլավիայում,
  • 1982-1987 թվականներին աշխատել է տնտեսագետ-դասախոս Հայաստանի կոմկուսի Կենտկոմում,
  • 1987-1990 թվականներին՝ ՀԿԿ կենտկոմի սոցիալ-տնտեսագիտական բաժնի վարիչ,
  • 1990 թվականին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր, նույն թվականին՝ ԳԽ նախագահի տեղակալ,
  • 1991-1996 թվականներին` Հայաստանի Հանրապետության փոխնախագահ,
  • 1991-1992 թվականներին` ՀՀ վարչապետի պաշտոնակատար,
  • 1996 թվականի փետրվարի 6-ից ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ։
  • 1996-2009 թվականներին ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնի խորհրդի նախագահ։
  • 1997 թվականի դեկտեմբերին ընտրվել է Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի անդամ,
  • 1997 թվականի հոկտեմբերից նորանկախ երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների մշտական գործող կոնֆերանսի նախագահող և «Սահմանադրական արդարադատություն» միջազգային ամսագրի խմբագրական խորհրդի նախագահ։
  • 1997 թվականից Եվրախորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) անդամ է։
  • 2009 թվականից սահմանադրական արդարադատության միջազգային կոնգրեսի բյուրոյի անդամ է։
  • Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի ապրիլի 23-ի հրամանագրով նրան շնորհվել է դատավորի որակավորման բարձրագույն դաս։
  • 1998 թվականի նոյեմբերից Սահմանադրական իրավունքի միջազգային ասոցիացիայի անդամ է։

1999 թ. մարտին պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը՝ «Սահմանադրական դատարանը պետական իշխանության համակարգում (համեմատական վերլուծություն)» թեմայով։

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր է։

Հեղինակ է՝ 23 մենագրությունների, ինչպես նաև 150 գիտական հրապարակումների (հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն)՝ նվիրված տարածաշրջանային զարգացման, պետական կառավարման, հասարակության ժողովրդավարացման, սահմանադրական իրավունքի և սահմանադրական արդարադատության հիմնախնդիրներին։ Մասնակցել և զեկույցներով հանդես է եկել ավելի քան 50 միջազգային գիտական և գիտագործնական սահմանադրական իրավունքի և, մասնավորապես, սահմանադրական արդարադատության հիմնախնդիրներին վերաբերող համաժողովներում։ [1] [2]

Նախորդող
Վազգեն Մանուկյան
ՀՀ Վարչապետի պաշտոնակատար
Գագիկ Հարությունյան

22 նոյեմբերի 1991 — 30 հուլիսի 1992
Հաջորդող
Խոսրով Հարությունյան
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
Հայաստանի Հանրապետության փոխնախագահ
Գագիկ Հարությունյան

16.10.1991—06.02.1996
Հաջորդող
պաշտոնը վերացվել է
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Գագիկ Հարությունյան

06.02.1996—ից
Հաջորդող
-----

Աղբյուրներ[խմբագրել]