Սիմոն Վրացյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիմոն Վրացյան
Simon Vratsian.jpg
Սիմոն Վրացյանը
Բնագիր ԱԱՀ՝
Ծննդյան օր՝ 1882
Ծննդավայր՝ գ. Մեծ Սալա, Նոր Նախիջևան (Ռուսաստան) Ռուսաստան
Վախճանի օր՝ մայիսի 21 1969
Վախճանի վայր՝ Բեյրութ
(Լիբանան) Լիբանան

Սիմոն Վրացյան (1882 - մայիսի 21 1969 թ.) (դասական ուղղագրութեամբ` Սիմոն Վրացեան) հայ քաղաքական գործիչ է, դաշնակցական ղեկավար: Եղել է Հայաստանի առաջին հանրապետության գյուղատնտեսության և աշխատանքի նախարար և չորրորդ վարչապետը:

Բովանդակություն

[խմբագրել] Կենսագրությունը

Ծնվել է 1882 թվականին Նոր Նախիջևանի Մեծ Սալա գյուղում: Սկզբնական կրթությունը ստացել է Նոր Նախիջևանի միջնակարգ դպրոցում, 1900-1906 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1908-1910 թվականներին սովորում է Սանկտ Պետերբուրգի համալսարանի մանկավարժական և իրավաբանական ֆակուլտետներում: 1906 թվականից սկսում է հեղափոխական գործունեությունը, զենք է ձեռք բերում և ուղարկում արևմտյան Հայաստան` ֆիդայական ջոկատներին: 1907 թվականին մասնակցում է Վիեննայի դաշնակցական 4-րդ կոնգրեսին: 1910 թվականին Մոսկվայում լույս է ընծայում «Հասկ» ժողովածուն, որի մեծ մասը ցարական կառավարությունը առգրավում է: Վախենալով հետապնդումից Վրացյանը փախչում է Բաթում, ապա Տրապիզոն ու Կոստանդնուպոլիս: Հետագա տարիներին դասավանդում է Կարինի որոշ ուսումնական հաստատություններում, խմբագրում է Կարինում և Եվրոպայում հրատարակվող մի շարք թերթեր: 1911-1913 թվականներին ԱՄՆ-ում թողարկում է «Հայրենիք» օրաթերթը: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին վերադառնում է Թիֆլիս, որտեղ մասնակցում է հայկական կամավորական ջոկատների կազմակերպմանը: 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո Թիֆլիսում հրատարակում է «Հորիզոն» թերթը: 1918 թվականին ընտրվում է Անդրկովկասյան Սեյմի , ապա 1919 թվականին դաշնակցական բյուրոյի անդամ: 1918 թվականին անդրկովկասյան կառավարության կազմում մասնակցում է Բաթումի թուրք-անդրկովկասյան բանակցություններին:

Անկախության հռչակումից հետո (1918) նշանակվում է Հարավ Ռուսական կամավորական բանակին կից դիվանագիտական առաքելության ղեկավար: 1919 թվականին ընտրվում է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի անդամ: 1920 թվականի մայիսին նշանակվում է Հ. Օհանջանյանի գլխավորած կառավարության գյուղատնտեսության և աշխատանքի նախարար, 1920 նոյեմբերին ՀՀ կառավարության վարչապետ:

Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատումից հետո գլխավորում է Հայրենիքի Փրկության Կոմիտեն: 1921 թվականի օգոստոսից հետո ապրում է Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Լիբանանում: Շարունակում է քաղաքական գործունեությունը: 1945 թվականին, որպես Հայկական ազգային կոմիտեի նախագահ վերջնագիր է ներկայացնում Սան-Ֆրանցիսկոյում ՄԱԿ-ի հիմնադիր համառողովի կազմակերպիչ պետություններին՝ նրանց ուշադրությունը գրավելով պատմական անարդարության վրա՝ հայ ժողովրդի հանդեպ: 1951 թվականից մինչև կյանքի վերջը Վրացյանը Բեյրութի «Նշան Պալաջյան» վարժարանի տնօրենն էր:

[խմբագրել] Ստեղծագործությունները

Վրացյանը մի շարք պատմական ստեղծագործությունների հեղինակ է: Արժեքավոր նյութեր են պարունակում «Հայաստանի Հանրապետություն» մենագրությունը (1928), «Կյանքի ճանապարներով» (1967) և մի շարք գրքեր նվիրված ՀՅԴ պատմությանը:

[խմբագրել] ,Հայաստանի փրկութեան կոմիտէիե զեկուցում-նամակը Հ.Հ. պատուիրակութեանը` Փարիզ (1921թ. մարտ) (հատուածներ)

  • Բոլշեւիզմի դէմ կռուելու եւ - ընդհանրապէս - մեր երկրում խաղաղ կեանք վերսկսելու համար մենք մեծապէս պէտք ունինք հարեւան թուրքիայի բարեկամութեանը, նոյնիսկ աջակցութեանը: Ամեն մի քայլ` թէ այստեղ, թէ արտասահմանում, որ հակառակ է մեր եւ թուրքերի մէջ բարեացակամ կապեր հաստատելուն, կարող է ճակատագրական լինել մեզ համար: Այսօր մենք երկու իրական ոյժ ունինք մեր կողքին. մէկը Խորհրդային Ռուսաստանն է, միւսը` թուրքիան: Միւս ոյժերը մեզանից շատ հեռու են: ԱՌԱՋԻՆԻ ՀԵՏ, ԻՆՉՊԷՍ ՑՈՅՑ ՏՈՒԵՑ ԴԱՌԸ ՓՈՐՁԸ ՀԱՇՏՈՒԵԼ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ. ՄՆՈՒՄ Է, ՈՐ ՀԱՇՏՈՒԵՆՔ ՈՒ ԲԱՐԵԿԱՄԱՆԱՆՔ ՄԻՒՍԻ ՀԵՏ: Այդ անհնարին չէ, որովհետեւ մենք եւ թուրքերը ունինք ընդհանուր շահեր, որ ամենայն համերաշխութեամբ կարող ենք պաշտպանել ընդհանուր ոյժերով:Բոլշեւիկների վերադարձը նոյնքան անցանկալի է թուրքերի համար, որքան եւ մեզ համար: Բոլշեւիկների վերադարձը կը նշանակէ ոչ այլ ինչ, քան ՀԱՅԱՍՏԱՆի կցումը Ռուսաստանին:[1]
  • Եթէ թուրքիայի եւ Ռուսիայի միջեւ ծագին անհամաձայնութիւններ, որ անխուսափելի են, ՀԱԿԱԲՈԼՇԵՒԻԿԵԱՆ ՀԱՅՈՒԹԻՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է թուրքերի ԲՆԱԿԱՆ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻՑ, ԱՅՍ ՀՈՂԻ ՎՐԱՅ ՄԵՆՔ ՀԵՇՏՈՒԹԵԱՄԲ ԿԱՐՈՂ ԷԻՆՔ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹԵԱՆ ԳԱԼ թուրքերի ՀԵՏ` նրա եւ մեր օգտի համար:[2]
  • Մեր իրական դրութիւնը պահանջում է հաշտ եւ բարեկամական կենակցութիւն մեր հարեւան թուրքիայի հետ: Ուրեմն, մեր արտասահմանի բարեկամները, եթէ նրանք, իրօք, բարեկամ են մեզ, չպիտի դնեն թուրքիան այնպիսի դրութեան մէջ, ուր նա նկատի մեզ իբրեւ իրա դժբաղդութեան պատճառը ու լցուի ատելութեան եւ վրիժառութեան զգացմունքներով հանդէպ մեզ: Կոնֆերանսի (Լոնդոնի - խմբ.) որոշումները մեր վերաբերմամբ ընդունելի պիտի լինին թուրքիայի համար, ահա մեր պահանջը:[3]

Սրանք զեկուցումի այն հատուածներն են, որոնք թոյլ են տալիս հայ պատմաբանների մի թեւին հիմնաւոր համարելու Դաշնակցութեան հասցէին հնչող` ,երկիրը ծախելուե, Հայ Դատն ու Սփիւռքը ուրանալու եւ նեղ կուսակցական շահերից ելնելով` քեմալականների հետ սիրախաղի մէջ մտնելով` պետական դաւաճանութիւն իրականացնելու մեղադրանքները[4]:

[խմբագրել] Արտաքին հղումներ

[խմբագրել] Աղբիւրներ

  1. (1993) in Սիմոն Վրացեան: Հայաստանի Հանրապետութիւն. Հայաստան, 657. 
  2. Նոյն տեղը
  3. (1993) in Սիմոն Վրացեան: Հայաստանի Հանրապետութիւն. Հայաստան, 658.  (բոլոր մէջբերումներն արւում են ուղղագրական փոփոխութիւններով, բայց կէտադրական նոյնութեամբ)
  4. (2002) in Սարգսեան Աշոտ: Դաշնակցութիւնը պատմութեան դատաստանի առջեւ. Պահպանողական ,Շեմե մատենաշար. 
Նախորդող
Համո Օհանջանյան
ՀՀ Վարչապետ
Սիմոն Վրացյան

նոյեմբեր 1920
Հաջորդող


Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով