Հրանտ Բագրատյան
Հրանտ Արարատի Բագրատյան /(ծ. 1958, հոկտեմբերի 18) — ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր, հայ տնտեսագետ, տնտեսագիտության, փիլիսոփայության դոկտոր, Ռուսաստանի հումանիտար ակադեմիայի ակադեմիկոս, 1995-ին Ամերիկյան կենսագրական ինստիտուտի կողմից ճանաչվել է տարվա մարդ, 1998-ին ՄԱԿ-ի և Քեմբրիջի կենսագրական կենտրոնի կողմից ճանաչվել է հազարամյակի մարդ, 2005-ին «Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի կողմից շնորհվել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի պատվավոր դոկտորի» կոչում, 2006-ին ՀՀ լրագրողների կողմից ճանաչվել է «ՀՀ անկախության ձեռքբերման և կայացման գործում ամենամեծ ներդրումն ունեցող տնտեսական գործիչ», «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀԱԿ հիմնադիր անդամ։ Համաշխարհային բանկը ճանաչել է իր ձեռնարկած շուկայական տրանսֆորմացիոն բարեփոխումները լավագույնը հետխորհրդային տարածքում:[1]
Բովանդակություն |
[խմբագրել] Կրթությունը
1975-79-ին սովորել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտում, 1982-85-ին` ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրա։
[խմբագրել] Աշխատանքային գործունեություն
- 1979-81-ին ծառայել է խորհրդային բանակում,
- 1990-93-ին` ՀՀ կառավարության նախագահի առաջին տեղակալ, էկոնոմիկայի նախարար,
- 1991-ի սեպտեմբեր-նոյեմբեր` ՀՀ կառավարության նախագահի պաշտոնակատար,
- 1993-95-ին` ՀՀ վարչապետ,
- 1995-ի հուլիսին ՀՀ Սահմանադրության ընդունումից հետո վերանշանակվել է ՀՀ վարչապետ, պաշտոնավարել է մինչև 1996-ը,
- 1996-97-ին` Արժույթի միջազգային հիմնադրամում (ԱՄՀ) խորհրդական,
- 1998-2006-ին` Երևանի կոնյակի գործարանում փոխնախագահ և մարդկային ռեսուրսների և խաղողի գնումների գծով տնօրեն,
- 2007-2010-ին՝ Կիև, Ուկրաինայի Ազգային բանկ, Բանկային գործի համալսարան, Պրոֆեսոր: Համարվում է շուկայական տնտեսությանն անցնելու հայկական բարեփոխումների հայրը։ Համաշխարհային Բանկի գնահատմամբ XX դարի 90-ական թվականների առաջին կեսին նրա առաջնորդությամբ իրականացված առաջին սերնդի տնտեսական բարեփոխումները լավագույնն են ոչ միայն ԱՊՀ-ում, այլ նաև նախկին ԽՍՀՄ տարածքում (ներառյալ բալթյան հանրապետությունները)։ Տես՝ Հայաստան, Կովկասյան Վագրը, հատոր 1-ին, Կայուն տնտեսական աճի պահպանման քաղաքականություններ, 30 մայիսի 2006թ., էջ 17։
- 2012թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր ՀԱԿ համամասնական ընտրացուցակով:
[խմբագրել] Մեգաէկոնոմիկայի տեսություն
Հրանտ Բագրատյանը 61 գիտական հոդվածների և 9 մենագրությունների հեղինակ է։ [2] Նա հանդիսանում է իր պնդմամբ երրորդ տնտեսագիտության` մեգաէկոնոմիկայի տեսության հիմնադիրը, ինչը համարում եմ իմ ամենամեծ գիտական նվաճումը[3]: Առեւտրի համաշխարհային կազմակերպության հիմնադրման արդյունքում ստեղծվել է միասնական համաշխարհային շուկա, երբ 154 երկրներ ունեն նույն ցածր մաքսատուրքերը եւ հարկային դրույքները եւ տալիս են համաշխարհային ՀՆԱ-ի 97%-ը: Մինչդեռ քեյնսականության հիմքում ընկած էր ոչ թե համաշխարհային, այլ միասնական ազգային շուկան: Ըստ այդմ, նա պնդում է, որ միկրոէկոնոմիկայից եւ մակրոէկոնոմիկայից բացի կա նաեւ մեգաէկոնոմիկա, որտեղ պետության նպատակները փոխվում են:
[խմբագրել] Երաժշտական գործունեություն
Մինչեւ Հայաստանի կառավարությունում կարիերայի սկիզբը Հրանտ Բագրատյանը աշխատել է Պարոնյանի անվան թատրոնի նվագախմբում` նվագելով բլյուզ ակուստիկ կիթառով: Չունենալով հանդերձ երաժշտական կրթություն, Հրանտ Բագրատյանն ունի հեղինակած շուրջ 15 գործեր եւ մտադիր է ալբոմ թողարկել[4]: Նրա համոզմամբ, մարկյանքը բավական է գոնե երկու գործում պրոֆեսիոնալ լինելու համար:
[խմբագրել] Հոբբիներ
Հրանտ Բագրատյանը հավաքում է ալկոհոլային խմիչքներ: Ըստ նրա, ժամանակին ուներ շուրջ 5000 փոքր շիշ, որոնց մեծամասնությունը, սակայն, նվիրել է եւ հիմա մնացել են ընդամենը 300-ը: Սիրում է բիլիարդ եւ շախմատ: Հրանտ Բագրատյանը նաեւ լողորդ է մեծ տարածությունների վրա՝ սթայեր[5]:
| Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ (կառավարության նախագահի առաջին տեղակալ) Հրանտ Բագրատյան 22 նոյեմբերի 1991—12 փետրվարի 1993 |
Հաջորդող [[]] |
| Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Հրանտ Բագրատյան 05 դեկտեմբերի 1991—12 փետրվարի 1993 |
Հաջորդող Անդրանիկ Անդրեասյան |
| Նախորդող Խոսրով Հարությունյան |
ՀՀ Վարչապետ Հրանտ Բագրատյան 12 փետրվարի 1993—1996 |
Հաջորդող Արմեն Սարգսյան |
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Հրանտ Բագրատյանի հարցազրույցը Մեդիամաքս լրատվական գործակալությանը
- ↑ Հովիկ Չարխչյանի «Տասներկու վարչապետ» հոդվածը «Ազգային գաղափար» ամսագրում
- ↑ Հրանտ Բագրատյանի հարցազրույցը Մեդիամաքս լրատվական գործակալությանը
- ↑ Հրանտ Բագրատյանի հարցազրույցը Մեդիամաքս լրատվական գործակալությանը
- ↑ Հրանտ Բագրատյանի հարցազրույցը Մեդիամաքս լրատվական գործակալությանը
|
|||||||||||