Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
| Տնտեսագիտական համալսարան | |
|---|---|
| Հապավում | ՀՊՏՀ |
| Ռեկտոր | Կորյուն Աթոյան |
| Իրավաբանական հասցե | Հայաստանի Հանրապետություն, Երևան, 0025, Նալբանդյան 128 |
| Կայք | http://www.asue.am/ |
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը որպես ինքնուրույն միավոր հիմնադրվեց 1975 թ.-ի օգոստոսի 6-ին և տեղակայվեց Աբովյան 52 հասցեում: ԲՈՒՀ-ի անվանումը սկզբում եղել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ, ապա Երևանի պետական տնտեսագիտական համալսարան: 2006 թ.-ին այն վերանվանվեց «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն: 1995 թ.-ից ԲՈՒՀ-ը տեղափոխվեց Նալբանդյան 128 հասցե: ՀՊՏՀ-ի կազմում կա 5 ֆակուլտետ, որոնցից 4-ը գտնվում են Նալբանդյան 128 հասցեում, իսկ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետը գտնվում է Զեյթուն թաղամասում: ՀՊՏՀ-ի ֆակուլտետներում կա ավելի քան 30 ամբիոն: ՀՊՏՀ-ն մասնաճյուղ ունի Գյումրիում և Եղեգնաձորում:
ՀՊՏՀ խորհրդի նախագահն է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
ՀՊՏՀ-ի ֆակուլտետներն են.
- Կառավարման ֆակուլտետ
- Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ
- Ֆինանսական ֆակուլտետ
- Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ
- Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ
- Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ
ՀՊՏՀ-ն Դիլիջանի գեղատեսիլ վայրերից մեկում` Բլդան գետի ափին, ունի մարզաառողջարարական ճամբար, որտեղ հուլիս-օգոստոս ամիսներին վճարովի տարբերակով հանգստանում են ուսանողները:
Բովանդակություն |
Մասնաճյուղերը [խմբագրել]
Եղեգնաձորի մասնաճյուղ [խմբագրել]
Մասնաճյուղը հիմնադրվել է 2007 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ: Առաջին ընդունելությունը կազմակերպվել է 2008 թվականին երեք մասնագիտությունների գծով` ֆինանսներ, միջազգային տնտեսական հարաբերություններ և կառավարում: 2011-2012 ուսումնական տարվա դրությամբ մասնաճյուղում սովորում է շուրջ 100 ուսանող:Պրոֆեսորադասախոսական անձնակազմի հիմնական մասը ժամանում է մայրաքաղաքից: Մասնաճյուղի ուսանողների ու անձնակազմի շնորհիվ և տեղական ու միջազգային կազմակերպությունների աջակցությամբ մասնաճյուղում ստեղծվել և գործում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը», որի ակտիվիստներ են հանդիսանում ոչ միայն ուսանողները, այլև Եղեգնաձոր քաղաքի և հարակից համայնքների երիտասարդները: Մասնաճյուղի համագործակցությունը բավականին մեծ է նաև տեղական ու միջազգային մի շարք կառույցների հետ: «Կայուն զարգացման հիմնադրամի», գերմանական GIZ-ի և ԱՄՆ դեսպանատան հետ իրականացված մի շարք ծրագրերի արդյունքում մասնաճյուղի տեխնիկական վերազինման մակարդակը բարձրացել է, գործում են տեխնիկական ժամանակակից սարքավորումներով հագեցած լսարաններ:
Գյումրու մասնաճյուղ [խմբագրել]
ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը հիմնադրվել է 1997թ. մայիսի 30-ին` ըստ ՀՀ Կառավարության 131-րդ որոշման: Ընդամենը մեկ ֆակուլտետով, երկու մասնագիտությամբ (ֆինանսներ և վարկ, հաշվապահական հաշվառում և աուդիտ) ստեղծված բուհն արդեն պատրաստում է տնտեսագետներ հետևյալ մասնագիտություններով և մասնագիտացումներով (միայն առկա ուսուցմամբ)` կառավարում (բակալավրիատ), ֆինանսներ (բակալավրիատ, մագիստրատուրա), կոմերցիա (բակալավրիատ), բիզնեսի կազմակերպում (մագիստրատուրա), միջազգային տնտեսական հարաբերություններ (բակալավրիատ), հաշվապահական հաշվառում ըստ ճյուղերի (բակալավրիատ, մագիստրատուրա): Ուսանողների թիվը 500 է: Երկաստիճան կրթական համակարգը ներդրվել է 2004-2005 ուստարվանից: 2000 թվականին պայմանագիր է կնքվել Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի հետ` ըստ որի հնարավորություն ընձեռվում մասնաճյուղի երկրորդ կուրսի երկու լավագույն ուսանողի ուսումը շարունակելու Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում: 1997-2011թթ. մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմը հրատարակել է մի շարք դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, գիտական հոդվածներ, գիտահետազոտական բաժինը կազմակերպել է 10 հանրապետական գիտական նստաշրջաններ և ուսանողական գիտաժողովներ: Դասախոսները մասնակցել են երկու տասնյակից ավելի միջազգային գիտաժողովների աշխարհի տարբեր գիտակրթական կենտրոններում: Մասնաճյուղում իրականացվում են գիտահետազոտական աշխատանքներ` «Տարածքային կառավարման ֆինանսական հիմնախնդիրները» և «Պետական սեփականության արդյունավետ կառուցվածքի ձևավորման խնդիրները և դրանց լուծման ուղիները» (վերջինս կատարվում է ՀՀ ԿԳ նախարարի համապատասխան հրամանով) թեմաներով:
Ֆակուլտետներ [խմբագրել]
Կառավարման ֆակուլտետ [խմբագրել]
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետը ձևավորվել է 1979 թվականին` ճյուղային տնտեսագիտության ֆակուլտետի հենքի վրա: Այն սկզբնապես անվանվել է աշխատանքի տնտեսագիտության և կազմակերպման ֆակուլտետ, իսկ կառավարում անվանումը ստացել է, երբ միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտությունը տեղափոխվել է տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի կազմ:
Կառավարման ֆակուլտետի կազմում ընդգրկված ամբիոններն են.
- Կառավարման ամբիոն
- Միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոն
- Աշխատանքի տնտեսագիտության ամբիոն
- Հակաճգնաժամային և զբոսաշրջության կառավարման ամբիոն
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության կառավարման ամբիոն
- Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոն
- Օտար լեզուների ամբիոն
Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ [խմբագրել]
Ֆակուլտետի մասին Ֆակուլտետը (նախկինում` պլանատնտեսագիտական, այնուհետ` ընդհանուր տնտեսագիտության) գործում է համալսարանի հիմնադրման օրվանից:
Տնտեսության կարգավորման և միջազային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի կազմում ընդգրկված ամբիոնները`
- Մակրոէկոնոմիկայի ամբիոն
- Տնտեսագիտության տեսության ամբիոն
- Միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոն
- Բնօգտագործման տնտեսագիտության ամբիոն
- Փիլիսոփայության ամբիոն
- Տնտեսական աշխարհագրության ամբիոն
- Պատմության և քաղաքագիտության ամբիոն
Ֆինանսական ֆակուլտետ [խմբագրել]
Համալսարանի ստեղծման առաջին իսկ օրվանից հիմնադրվել է ֆինանսահաշվային ֆակուլտետը, որն այսօր վերակազմավորվել է ֆինանսական ֆակուլտետի: Ֆակուլտետում, որտեղ այսօր սովորում է 1600 ուսանող:
Ֆակուլտետը գիտաուսումնական սերտ կապերի մեջ է Ֆրանսիայի Լիոն քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի, Փարիզ-12 և Իսպանիայի Սարագոսայի համալսարանների հետ։
Ֆինանսական ֆակուլտետի կազմում ընդգրկված ամբիոններն են.
- Հանրային ֆինանսների ամբիոն
- Կորպորատիվ ֆինանսների ամբիոն
- Ֆինանսական շուկաների և ինստիտուտների ամբիոն
- Տնտեսական պատմության և իրավագիտության ամբիոն
Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ [խմբագրել]
Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետը ՀՊՏՀ ամենահին կառուցվածքային ստորաբաժանումներից է, որը ձևավորվել է 1975 թվականին Երևանի պետական համալսարանում դեռևս 1964 թվականին գործող ապրանքագիտության և առևտրի էկոնոմիկայի ֆակուլտետի բազայի վրա: Ֆակուլտետում սովորում են ավելի քան 1200 ուսանողներ և ասպիրանտներ, աշխատում են 100 դասախոսներ: Ուսումնաօժանդակ անձնակազմը բաղկացած է 21 հոգուց:
Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի կազմում ընդգրկված ամբիոններն են.
- Մարքեթինգի ամբիոն
- Բիզնեսի կազմակերպման ամբիոն
- Կոմերցիայի ամբիոն
- Ապրանքագիտության ամբիոն
- Հայոց և ռուսաց լեզուների ամբիոն
- Բնական գիտությունների և տեխնոլոգիայի ամբիոն
- Առաջին բուժօգնության և քաղպաշտպանության ամբիոն
- Ֆիզիկական դաստիարակության ամբիոն
Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ [խմբագրել]
Վիճակագրության և ինֆորմացիայի մշակման ֆակուլտետը ստեղծվել է 1975 թվականին` ԵրԺՏԻ-ի կազմում: 1991 թվականին վերանվանվել է Ինժեներատնտեսագիտական ֆակուլտետ, 2004 թվականից` Տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետ, իսկ 2007 թվականից վերանվանվել է Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ:
Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի ընդգրկված ամբիոններն են.
- Վիճակագրության ամբիոն
- Տնտեսամաթեմատիկական մեթոդներ
- Կառավարման տեղեկատվական համակարգեր
Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ [խմբագրել]
Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետը հիմնադրվել է 2011 թվականին: Նորաստեղծ ֆակուլտետում ներկայումս սովորում է 700-ից ավելի ուսանող: Առաջիկա տարիներին նախատեսվում է մասնագիտացման նոր ուղղություն` Տնտեսական վերլուծություն: Ապագայում նախատեսվում է նաև ֆակուլտետում իրականացնել մագիստրական ուսուցման պիլոտային ծրագրեր: Ֆակուլտետը գիտաուսումնական սերտ կապերի մեջ է արտերկրյա մի շարք համալսարանների հետ:
Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետում ընդգրկված ամբիոններն են.
- Ֆինանսական հաշվառման ամբիոն
- Կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոն
Կրթության կազմակերպումը [խմբագրել]
2004 թվականից բուհը անցում է կատարվել երկաստիճան` բակալավրիատ և մագիստրատուրա կրթական համակարգին:Ուսման տևողությունը առկա բակալավրիատում 4 տարի է, առկա մագիստրատուրայում` 2, հեռակա բակալավրիատում` 5, հեռակա մագիստրատուրայում` 2,5 տարի:: 2006-2007 ուստարում բակալավրիատի առաջին կուրսերում ներդրվել է ակադեմիական կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգը, գործում է փոխատեղման կարգ: Համալսարանում իրականացվում է բակալավրիատի առկա (2005 թվականից նաև հեռակա), 2004 թվականից մագիստրատուրայի առկա (2009 թվականից նաև հեռակա) ուսուցում: Մագիստրոսական կրթություն է մատուցվում նաև ինդիվիդուալ մասնագիտություններով: Բակալավրիատի առկա և հեռակա, մագիստրատուրայի առկա ուսուցումն իրականացվում է կրեդիտային համակարգով: Համալսարանն ունի ասպիրանտուրա` առկա և հեռակա ուսուցմամբ: 2010-2011 ուսումնական տարվանից ասպիրանտական կրթությունը նույնպես կրեդիտային համակարգով է: Համալսանում գործում է նաև գիտական գրադարանը` համալրված հարուստ մասնագիտական գրականությամբ, ինչպես նաև առկա են գիտական և ուսանողական ընթերցասրահները: Բուհի գիտական կյանքը լուսաբանվում է «Բանբեր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի» հանդեսում (հրատարակվում է 2004 թվականից) և «Տնտեսագետ» ամսագրում (հրատարակվում է 1977 թվականից):
Հայտնի շրջանավարտներ [խմբագրել]
- Հովիկ Աբրահամյան
- Տիգրան Սարգսյան -- 1978 - 1980 թթ.-ներին, պլանավորման և տնտեսության ֆակուլտետ,
- Գագիկ Բեգլարյան -- 1981 - 1985 թթ.-ներին, տնտեսագետի որակավորում է ստացել,
- Արտեմ Ասատրյան -- 1989 - 1994 թթ.-ներին, էկոնոմիկայի պետական կարգավորում ֆակուլտետ,
- Գուրգեն Արսենյան -- 1980-ին ավարտել և տնտեսագետի որակավորում է ստացել,
- Հրանտ Բագրատյան -- 1979-ին ավարտել է ճյուղային էկոնոմիկա ֆակուլտետը,
- Ռուբեն Հայրապետյան -- 1988-ին ավարտել և տնտեսագետի որակավորում է ստացել,
- Լեոնարդ Պետրոսյան - 1974 - 1979 (զոհվել է 1999 թ.-ի հոկտեմբերի 27-ին):
Արտաքին հղումներ և ծանոթագրություններ [խմբագրել]
|
|
Տնտեսագիտություն |