Բլյուզ
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բլյուզ (անգլերեն` Blues), ԱՄՆ աֆորամերիկացիների ժողովրդական երաժշտություն, 20-րդ դարի երաժշտական մշակույթի հիմնական ձևերից մեկը: Մեծ ազդեցություն է գործել համաշխարհային երաժշտության վրա` դառնալով այնպիսի ուղղությունների հիմք, ինչպիսիք են` ջազն ու ռոքնռոլը:
Բլյուզը սպեցիֆիկ երգային ձև է, որը ձևավորվել է ամերիկյան հողում սևամորթ ստրուկների աֆրիկյան երաժշտական ավանդույթների ձևափոխման արդյունքում:
Բլյուզի կարևոր առանձնահատկությունը, որը տարբերում է այն աֆրոամերիկյան երաժշտության այլ ձևերից, դա նրա ներանձնական բնույթն է, մեկ մարդու երաժշտություն լինելն է:
Բլյուզի դասական բանաձևը տեսք է ստացել 19-րդ դարի վերջին – 20-րդ դարի սկզբին: Այն իրենից ներկայացնում է 12-տակտային կուպլետների շղթա, որոնց հարմոնիկ հիմքը կազմում է տոնիկայի, սուբդոմինանտի և դոմինանտի հաջորդականությունը: Տեքստը ավանդական տարբերակում յկառուցվում է հետևյալ կերպ. մեկ տողը կրկնվում է որոշ ձևափոխումներով երկու անգամ, իսկ հետո հանրագումարի է բերվում եզրափակիչ տողով, որը հաճախ պարունակում է նախորդ տողերում նկարագրվող պատմության մեկնաբանություն:
Ավանդական բլյուզի ականավոր կատարողներից է կիթարահար և երգիչ Ռոբերտ Ջոնսոնը (Robert Johnson): 27 տարեկանում մահացած կատարողը 1920-ական թթ. վերջերին- 1930-ական թթ. սկզներին ձայնագերլ է շուրջ 30 երգ, այդ թվում «Խաչմերուկ» երգը (Crossroad), որն իր հաստատուն տեղն է զբաղեցրել հաջորդ սերնդի բլյուզմենների երգացանկում: Այլ հայտնի կատարողներն են` Չարլի Պատտոնը (Charley Patton), Բլայնդ Լեմոն Ջեֆֆերսոնը (Blind Lemon Jefferson), Ջոն Սլիփի Իսթիսը (John Sleepy Eastes), Բիգ Բիլ Բրունզին (Big Bill Broonzy) և այլն: