Ռոքնռոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռոքնռոլ ( անգլ.՝ rock and roll կամ rock'n'roll), երաժշտական ժանր` տարածում գտած 1950-ականներին։ Ձևավորվել է աֆրոամերիկյան և «սպիտակ» ժանրերի էլեմենտների համատեղումից, ինչպես ռիթմ-ն-բլյուզը և քանթրին: Սպիտակամորթ կատարողների ոճը նաև ստացել է ռոկաբիլիանվանումը:

Բիլ Հեյլը և Ֆրեննի Բիչերը

Առանձնահատկություններ - սա կոնկրետ ռիթմ է, պարային տեմպ, կատարման համարձակություն։ Ավանդական գործիքներն են էլեկտրոկիթառը, կոնտրաբասը, հարվածայինները, ֆորտեպիանոն և սաքսոֆոնը: Ռոկաբիլլի խմբերի կազմը սովորաբար 3 հոգի է (կիռաթ, կոնտրաբաս, ռիթմ-կիթառ կամ հարվածայիններ)։ Ռոքնռոլլի համար հատկանշական է 4/4 (չորս քառորդ) չափը։

1960-ականների սկզբին ռոքնռոլլի ոճական սահմանները ծավալվեցին, և հայտնվեց նոր, ինքնուրույն ժանր - ռոք երաժշտություն։

Արմատներ[խմբագրել]

Ռոքնռոլը հայտնվեց ամերիկական երաժշտության տարբեր ոճերի սինթեզի արդյունքում։ 1950-ականներին ամերիկական Հարավի սպիտակամորթ և սևամորթ երաժիշտները սկսեցին խառնել ռիթմ-էնդ-բլյուզը, բուգի-վուգին, քանթրին և գոսպելը` հասնելով նոր հնչողության: Բիլլ Հեյլը օգտագործեց աֆրոամերիկյան սլենգը և բուգի-վուգին իր ռիթմիկ երգերում:

Տերմինի ծագումնաբանություն[խմբագրել]

Համարվում է, որ «ռոքնռոլ» երաժշտական տերմինը ներմուծվել է Ալան Ֆրիդոմի օգտագործմամբ։ Ռոքնռոլլը հանդիսացավ ժամանակակից հայտնի երաժշտության մեջ առաջին ոճը, որը զարգացավ և կատարվեց հավասարապես և՜ սևամորթների, և՜ սպիտակամորթների կողմից, որը արդյունքում բերեց ռասսայական խտրականության մասնակի նվազեցման։

Վաղ նշումներ[խմբագրել]

1949 թ.-ին աֆրոամերիկյան կատարող Վայնոնի Խարիսը ձայնագրեց «All She Wants to Do Is Rock» անվանմամբ երգ, որտեղ օգտագործվում էր «ռոքնռոլ» բառը։ Չնայած, որ դժվար է հստակ նշել ոճի ժամանակային սկիզբը, հետազոտողները հաճախ առաջնահերթությունը տալիս են առաջին ռոքնռոլ երգին` «Rocket 88», որը ձայնագրվել է 1951 թ.-ի մարտին ռիթմ-ն-բլյուզային խումբ Այկա Տերներայի կողմից։ Առաջին ռոքնռոլ են նաև անվանում Ֆետս Դոմինոյի «The Fat Man»-ը` իր հստակ բուգի-վուգի ռիթմով և երկտողների միջև ֆալցետային սկետով; Բիլ Հեյլի «Rock the Joint» (1952) և «Rock Around the Clock» (1954) երգերը; Էլվիս Պրեսլիի «That’s All Right, Mama» (1954) երգը։ Բիլ Հեյլի «Rock Around the Clock» երգը, որը ձայնագրվել է 1954 թ.-ի ապրիլի 12-ին, և «Shake, Rattle and Roll» -ը խաղացին որոշիչ դեր ռոքնռոլի մասսայական հայտնիության մեջ։ Քանի որ «ռոքնռոլ» տերմինը այն ժամանակ դեռ չէր հասել համընդհանուր ճանաչման «Rock Around the Clock»-ը նշվեց որպես ֆոքստրոտ: