Քանթրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քանթրի
Country music
Ոճային հիմքերԱպալաչների երաժշտություն, Բլյուզ, Կելտական երաժշտություն
Մշակութային հիմքեր1920 -ականներ, ԱՄՆ հարավային ու արևմտյան շրջաններ
Ծագման ժամանակ1920
Ծագման երկիր ԱՄՆ
Ենթաժանրեր
Հարակից ժանրեր
Ալտերնատիվ ռոք, Ռոք, Ռեփ, Փոփ, Սոուլ

Քանթրի (անգլ.՝ Country music - գյուղական երաժշտություն), երաժշտական ժանր, ձևավորվել է ԱՄՆ-ի հարավային ու արևմտյան շրջաններոմ[1]։ Քանթրի ոճի համար որպես հիմք են ծառայել պարային ու երգային մեղեդիները, որոնք իրենց հետ բերել էին Եվրոպայից Ամերիկա գաղթածները[2]։ Դրանց մեջ հատկապես մեծ տեղ են գրավում անգլո-կելտական ազգային երաժշտական ավանդույթները, որոնք երկար ժամանակ գրեթե անփոփոխ կերպով պահպանվել են Թենեսիի, Կենտուկիի և Հյուսիսային Կարոլինայի լեռնային բնակչության շրջանում։

Իրենց բովանդակությամբ քանթրի ոճի երգերն ու բալլադները մոտ են հասարակ գյուղական ֆոլկլորային թեմատիկային։ Քանթրի արվեստի ոգին բնութագրվում է հատկապես լարային գործիքներով, ինչպիսիք են կիթառն ու մանդոլինը։ Սկզբնական շրջանում երաժշտական հնչողությանը առանձնահատուկ կոլորիտ էր հաղորդում ֆիդլ ջութակը, որը մի քանի դար շարունակ հանդիսացել է ամերիկյան ֆերմերների հիմնական երաժշտական գործիքը[3][4][5]։

Քանթրի ոճի վրա իր ազդեցությունն է ունեցել նաև սևամորթների երաժշտական մշակույթը, որը հատկապես վառ է արտահատվել երգի կատարման ռիթմում և իմպրովիզացիոն ձևում, ինչպես նաև այնպիսի գործիքների կիրառման մեջ, ինչպիսիք են բանջոն ու շրթնահարմոնը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանթրի երաժշտությունն ունի երկու հիմնական աղբյուր՝ սերնդեսերունդ փոխանցված ֆոլկլորը և հեղինակային երգերը։ Ժանրի ուսումնասիրողները նշում են, որ հարավարևմտյան նահագների լեռնային շրջանների բնակչությունը ողջունում էր բոլոր այն փոփոխությունները, որոնք իրենց կյանքն ավելի հարամարավետ կդարձնեին, սակայն նրանք չէին ձգտում կատարելագործել մշակույթը, ինչը, ենթադրաբար, բխում էր լեռնային այդ շրջանները բնակեցրած շոտլանդացիների, իռլանդացիների ու գերմանացիների համառությունից։ Նրանց մեջ խորն արմատավորված էին ազգային երաժշտական ավանդույթները, այդ իսկ պատճառով փոփոխությունները երբեք չէին անդրադառնում ազգային երգերի ու պարերի վրա[6]։

1920-ական թվականներին ԱՄՆ հարավի երաժիշտներն սկսում են կատարել ֆոլկլորային երաժշտությունը ռադիոյով, ինչպես նաև ձայնագրել դրանք գրամաֆոնի սկավառակների վրա, ինչի արդյուքնում այդ երաժշտությունը դառնում է լայն զանգվածների համար նախատեսված կոմերցիոն ոճ։ Այդ ժամանակաշրջանում դեռևս քննարկման առարկա էր, թե ինչպես պետք է կոչվի երաժշտական այդ ոճը։ Հաշվի առնելով դրա ֆոլկլորային բնույթը՝ ձայնագրող ընկերություններն սկսում են այն կոչել «Ծանոթ հին մեղեդիներ» (old familiar tunes) կամ «հին երաժշտություն» (old-time music): Country music տերմինը, որը թարգմանաբար նշանակում է «գյուղական երաժշտություն» ավելի ուշ է սկսվել կիրառվել[7][8]։

Քանթրի երաժշտությունը երաժշտական ինդուստրիայի ասպարեզում իր դիրքերն ամրապնդել է հատկապես 1940-ական թվականներին, ինչը, մասնավորապես, կապված էր ամերիկացի հեղինակ-կատարող Հենկ Ուիլյամսի անվան հետ։ Նա հանդիսանում է «քանթրի երաժշտության հայրը», որը ոչ միայն ձևավորել է քանթրի կատարողի իմիջը, այլ նաև՝ քանթրի քնարերգության հիմնական թեմաները՝ ողբերգական սեր, միայնութուն, աշխատանքային կյանքի դժվարություններ[9]։

Այդ շրջանում սկսում են հեղինակություն վայելել նաև քանթրի երաժշտության այլ ուղղություններ, ինչպես օրինակ, բլյուգրասը, որի նշանավոր կատարողներից էր Բիլլ Մոնրոն, ինչպես նաև երկու այլ ուղղություններ, որոնք հիմնված են ամերիկյան պատմության ու Վայրի Արևմուտքի կյանքից վերցված սյուժեների վրա. դրանք են պատմական բալլադն ու կովբոյական բալլադը[10][11][12]։

1950-ական թվականների կեսերից քանթրի երաժշտությունն իր մեջ ներգրավում է նաև տարրեր այլ երաժշտական ժանրերից, ինչպիսիք են գոպելը, ռիթմ-ն-բլյուզը, ռոկաբիլին, որը հետագայում դառնում է ռոքնռոլի հիմքը[13]։

1990-ական թվականներից քանթրին սկսում է կիրառել նաև ջազային որոշ տարրեր։ Ժանրի ամենանշանավոր կատարողներից են հանդիսանում Ջիմի Ռոջերսը[7], Ջոնի Քեշը[14][15] և այլք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Richard A. Peterson (1999 թ․ դեկտեմբերի 15). Creating Country Music: Fabricating Authenticity. University of Chicago Press. էջ 9. ISBN 978-0-226-66285-5.
  2. Country Music (անգլ.) Encyclopedia Britannica
  3. «Country music - Definition». Dictionary.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 30-ին.
  4. «Country music - Definition». Oxford Dictionaries. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 30-ին.
  5. Country music - Definition from WordWeb http://wordweb.info/free/
  6. ARRP Bulletin. Vol. 53 No 1. "50 Minutes on the Road. Betsy Tower. page 50. citing Commuting in America III and Arbitron.
  7. 7,0 7,1 78discography.com The Online Discography Project.
  8. Russell, Tony (2007 թ․ նոյեմբերի 15). Country Music Originals: The Legends and the Lost. Oxford University Press, USA. էջեր 14, 15, 25, 31, 45, 59, 73, 107, 157, 161, 165, 167, 225. ISBN 978-0-19-532509-6.
  9. Gilliland, 1969, show 9
  10. Charles K. Wolfe; James Edward Akenson (2005). Country Music Goes to War. University Press of Kentucky. էջ 55. ISBN 978-0-8131-7188-3.
  11. Cohen, Norm (2000 թ․ ապրիլի 17). Long Steel Rail: The Railroad in American Folksong (2d ed.). University of Illinois Press. էջ 31. ISBN 978-0-252-06881-2.
  12. Cohen, Norm (2000). Long Steel Rail: The Railroad in American Folksong. University of Illinois Press. ISBN 978-0-252-06881-2. Վերցված է 2011 թ․ փետրվարի 1-ին.
  13. Morrison, Craig (1996 թ․ սեպտեմբերի 1). Go Cat Go!: Rockabilly Music and Its Makers. University of Illinois Press. էջ 28. ISBN 978-0-252-02207-4.
  14. «Billboard.com». Billboard.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 1-ին.
  15. Billboard.com Billboard.com Արխիվացված Նոյեմբեր 5, 2012 Wayback Machine

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]