Սպիրիչուելս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սպիռիչուելս< անգլ.՝ spiritual — հոգևոր, կրոնական), ամերիկական նեգրերի հոգևոր երգեր, նրանց երաժշտությունը բանահյուսության կարևորագույն ժանրը։ Ծագել են ԱՍՆ-ի հվ․ նահանգներում, ստրկատիրության շրջանում՝ ընդհանրացնելով աֆրիկական և անգլոկելտական գեղարվեստական ավանդույթները։ Սեծ մասամբ կապված են աստվածաշնչային կերպարներին՝ զուգորդված առօրյա կյանքի պատումներին։ Սպիռիչուելսի մեղեդիներն առանձնանում են լադի (պենտատոնիկա, վեցաստիճան լադ, տատանումներ մաժորային և մինորային տերցիաների միջև և այլն) ու ռիթմիկայի (սինկոպացված) յուրօրինակությամբ։ Սպիռիչուելս արտահայտում են ողբերգական միայնության, հոգևոր տառապանքի տրամադրություն:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png