Կիթառ
| Որակավորում |
|---|
| Դիապազոն |
| Կից գործիքներ |
| սիտառ, ջնար |
| Արտադրողներ |
| Yamaha, Fender, Gibson, Ibanez, Rickenbacker և այլն |
| Կիթառ գործիքը Վիքիպահեստում |
Կիթառը լարային երաժշտական գործիք է, աշխարհի ամենատարածված գործիքներից մեկն է: Առաջին կիթառները հայտնվել են դեռևս մ. թ. ա. 2-րդ հազարամյակում, գործիքի զագացման կենտրոնը եղել է միջնադարյան Իսպանիան, որտեղ կիթառը հասել Հին Հռոմից: 18-րդ և 19-րդ դարերում իսպանական կիթառի արտաքին տեսքը և հնչողությունը փոփոխությունների են ենթարկվում, նոր ձևի կիթառը դասական անվանումն է ստանում: 20-րդ դարում ստեղծվում է էլեկտրոկիթառը, որը լայնորեն գործածվում է երիտասարդական երաժշտական կուլտուրայում:
Կիթառը սոլո գործիք է հանդիսանում բլյուզ, ռոք, ֆլամենկո, քանթրի, երբեմն ջազ ոճերում: Լայնորեն օգտագործվում է, որպես նվագակցող գործիք:
Երաժիշտը, որը նվագում է կիթառի վրա, կոչվում է կիթառահար, իսկ նա, ով պատրաստում է կիթառներ` կիթառի վարպետ կամ լյուտյե: Կիթառր ունի 6 լար` մի, լյա, ռե, սոլ, սի և մի:
Հայտնի կիթառահարներից է Պակո դե Լուսիան:
Արտաքին հղումներ [խմբագրել]