Վարչապետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վարչապետ (ֆր.՝ le premier — առաջին), առաջին՝ գլխավոր նախարար, կառավարության ղեկավար այն երկրներում, որտեղ այդ պաշտոնը անջատված է երկրի ղեկավարի պաշտոնից:

Որոշ երկրներում վարչապետը ընտրվում է համընդհանուր քվեարկությամբ, մյուս երկրներում նախագահի առաջարկությամբ և պառլամենտի հաստատմամբ (Բելառուս, Ռուսաստանի Դաշնություն) կամ էլ նշանակվում է նախագահի կողմից (Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա, Հայաստան): Ռուսաստանում այդ պաշտոնը պաշտոնապես անվանվում է Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար, Լատվիայում՝ նախարարների նախագահ, Գերմանիայում՝ կանցլեր, Բուլղարիայում՝ նախարար-ղեկավար, Իսրայելում՝ կառավարության ղեկավար:

Հայաստանի Հանրապետությունում հանրապետության նախագահը ԱԺ խումբ-խմբակցությունների հետ խորհրդակցելուց հետո վարչապետ է նշանակում այն անձին, ով վայելում պատգամավորների մեծամասնության վստահությունը: Վարչապետի առաջարկությամբ նախագահը նշանակում և ազատում է նաև կառավարության անդամներին՝ նախարարներին:

Այժմ Հայաստանի Հանրապետությունում վարչապետի պաշտոնում նշանակված է Տիգրան Սարգսյանը:

Պատմություն [խմբագրել]

Վարչապետի պաշտոնը առաջացել է 16-17-րդ դարերի սահմանում, Արևմտյան Եվրոպայում: