Արամ Փիրուզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ծնվել է 1907թ. Բաքվում: Տնտեսական գիտությունների թեկնածու էր: Աշխատանքային կենսագրությունն սկսել է Ալավերդու պղնձաձուլական գործարանից: Կատարել է պետական-վարչական տարբեր աշխատանքներ՝ հիմնականում մինիստրական: Նրա Պաշտոնավարության օրոք էր, որ սկսվեց Մեծ հարենական Պատերազմը: Լինելով ժողկոմխորհի նախագահ՝ նրա հիմնական գործերից մեկը եղավ այն, որ կազմակերպեց գործարանների ռազմական արտադրանքի թողարկումը: Գյուղատնտեսության արտադրանքի մի մասը ևս նրա անմիջական ղեկավարությամբ առաքվում էր ռազմաճակատ: Կառավարությունն այդ օրերին լուծելով բացառապես տնտեսական խնդիրներ՝ իրականացնում էր «Ամեն ինչ ռազմաճակատի, ամեն ինչ հաղթանակի համար» կարգախոսը. այս կարգախոսի ներքո իրականացավ Ա. Փիրուզյանի պաշտոնավարության ողջ շրջանը:

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ