Ռազմիկ Զոհրաբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռազմիկ Արտավազդի Զոհրաբյան
Ծնվել է ապրիլի 1, 1950 թ.
Ծննդավայր {{{2}}} Հայաստան Երևան
Աշխատանք պատգամավոր

Ռազմիկ Զոհրաբյան (Ծնվել է 1950թ. ապրիլի 1-ին Երևանում), հայ քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է 1950 թ. ապրիլի 1-ին Երևանում։

1969-1971 թթ. ծառայել է խորհրդային բանակում։

1971-1974 թթ. աշխատել է Երևանի ավտոպահեստամասերի գործարանում որպես արտադրամասի հերթափոխի պետ։

1971 թվականից զբաղվում է քաղաքական գործունեությամբ, եղել է ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցության անդամ։ 1974-1984 թթ. դատապարտվել է ազատազրկման՝ հակասովետական ագիտացիայի և պրոպագանդայի համար նախատեսված հոդվածով։

1984-1990 թթ. աշխատել է Երևանի մի քանի գործարաններում՝ տարբեր պաշտոններում։

2002-2007 թթ. աշխատել է ՀՀ վարչապետի օգնական։

2000 թ. պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով, 2005 թ.՝ ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալով և ՀՀ վարչապետի հուշամեդալով։

2007 թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։ ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ նախագահի տեղակալ։

2007 թվականի հունիսի 19-ին դարձել է ՀՀ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։

Ամուսնացած է, ունի մեկ երեխա։ [1][2]

Աղբյուրներ[խմբագրել]