Պատգամավոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանսիայի Գերագույն ժողովի անդրանիկ նիստը (մայիսի 5, 1789)

Պատգամավոր, դեպուտատ լատին․՝ deputatusուղարկված), պետական իշխանության ներկայացուցչական մարմինների ընտրովի անդամ։ Պատգամավորը ժողովրդից լիազորված է մասնակցելու խորհրդի կողմից պետական իշխանության իրականացմանը։ Պատգամավորը պետք է ընտրվի, ընդհանուր, հավասար և ուղղակի ընտրական իրավունքով՝ գաղտնի քվեարկությամբ։ Պատգամավորը կարող է լինել տվյալ երկրի յուրաքանչյուր քաղաքացի, անկախ ռասայական ու ազգային պատկանելությունից, սեռից, դավանանքից, կրթական ցենզից, նստակեցությունից, սոցիալական ծագումից, գույքային դրությունից, անցյալ գործունեությունից և այլն։

Պատգամավոր կարող են ընտրվել 18 տարին լրացած քաղաքացիները (չափահասները)։ Պատգամավորը պարտավոր է մշտական կապ պահպանել ընտրողների, իրեն պատգամավորության թեկնածու առաջադրած խմբերի հետ, հասնել ընտրողների հրահանգների կատարմանը, նրանց իրազեկ դարձնել կատարվող աշխատանքներին, մասնակցել օրենքների, խորհուրդի ու դրա մարմինների որոշումների կատարման կազմակերպմանը, կատարել քաղաքացիների կանոնավոր ընդունելություն, ընթացք տալ նրանց առաջարկություններին, դիմումներին ու գանգատներին։ Պատգամավորի պարտականությունների կատարման համար պատգամավորին իրավունք է վերապահվում՝ հարցեր մտցնելու խորհրդի քննարկմանը (Գերագույն խորհրդների պատգամավորներն ունեն օրենսդրական նախաձեռնության իրավունք), մասնակցելու հարցերի քննարկմանը, որոշումների (օրենքների) ընդունմանը, ընտրելու և ընտրվելու խորհրդի մարմիններում, իրավասության մեջ մտնող ցանկացած հարցի առնչությամբ հարցադրումով դիմելու պետական կառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց, օրենքով սահմանված ժամկետներում պատասխան ստանալու այդ կապակցությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 352