Անդրանիկ Մարգարյանի կիսանդրի (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրանիկ Մարգարյանի կիսանդրի

Անդրանիկ Մարգարյանի կիսանդրի
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Կենտրոն
Գտնվում է Սարյան փողոց, Անդրանիկ Մարգարյանի անվան Երևանի թիվ 29 դպրոցի բակում
Ճարտարապետ(ներ) Ալբերտ Սոխիկյան
Հիմնադրում 2013
Շինարարության ավարտ 2013, սեպտեմբերի 2
Ներկա վիճակ կանգուն


Անդրանիկ Մարգարյանի կիսանդրի, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Անդրանիկ Մարգարյանի անվան Երևանի թիվ 29 ավագ դպրոցի բակում։

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Երևանի թիվ 29 ավագ դպրոցի բակում տեղադրվեց ազգային-պետական գործիչ, 2000-2007 թթ. Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կիսանդրին։

Կիսանդրու բացման արարողությանը մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, կիսանդրու ստեղծման աջակից բարերարներ Կառլեն և Սառա Եսայանները, պաշտոնատար այլ անձինք, բազմաթիվ երևանցիներ[1][2]։
Հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և կիսանդրու հեղինակ՝ ճարտարապետ Ալբերտ Սոխիկյանին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]