Սարգիս Թորոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարգիս Թորոսյան

Սարգիս Թորոսյան, (1891, Էվերեկ, Թուրքիա - օգոստոսի 17, 1954, Փենսիլվանիա, ԱՄՆ), Օսմանյան կայսերական զորքերի հայազգի հրետանավոր, կապիտան։

Կենսագրություն[խմբագրել]

Սարգիս Թորոսյանը ծնվել է 1891 թվականին Թուրքիայի Էվերեկ քաղաքում։ Ավարտել է տեղի հայկական թեմական դպրոցը։ Այնուհետև ընդունվել է Ադրիանապոլսի Պետական Քոլեջը։

1914 թվականին Սարգիսը ստանում է հրետանային լեյտենանտի կոչում և գործուղվում Գերմանիա։ Թուրքիայի՝ պատերազմի մեջ մտնելուց առաջ Թորոսյանը նշանակվում է Էրթուղրուլ ֆորտի հրամանատար, որը պաշտպանում էր Դարդանելի մուտքը։ Կապիտան Սարգիս Թորոսյանն առաջինն էր, ով 1915 թվականի սկզբին ոչնչացրեց բրիտանական ռազմանավը Դարդանելի ճակատամարտում։ [1][2][3] 1915 թվականին, երբ սկսվեց կայսրության հայ բնակչության տեղահանությունն ու կոտորածը, Սարգիս Թորոսյանի ծնողներն ու քույրը ևս տեղահանվեցին։ Թորոսյանը փորձում է իր ընտանիքի փրկության համար միջնորդություն հայցել թուրք բարձրաստիճան զինվորականներից, սակայն, փոխարենը վերջիններս Թորոսյանին սպանելու փորձ են կատարում։ Երիտթուրքերի կատարած եղերական գործողությունները և ծնողների սպանությունը ստիպում են Թորոսյանին միանալ արաբներին, որոնք Նուրի Յուսուֆի ղեկավարությամբ գործում էին Դաշնակիցների հովանու ներքո [2][3][4]։ Իր խիզախության, ղեկավարելու բացառիկ ունակության և հմուտ հրամանատարության համար Թորոսյանն Անգլիայի ու Ֆրանսիայի կողմից արժանացել է բարձր պարգևների։ Թորոսյանն արժանացել է նաև Օսմանյան կայսրության և Գերմանիայի, Ավստրիայի, Բուլղարիայի ռազմական պարգևներին։ Թորոսյանը մասնակցել է քեմալականների դեմ կազմակերպված տեղական ինքնապաշտպանական մարտերին, որի անհաջող ավարտից հետո տեղափոխվում է ԱՄՆ՝ Փենսիլվանիա[5]։

1929 թվականին Բոստոնում Սարգիս Թորոսյանը հրատարակում է «Դարդանելից Պաղեստին» գիրքը, որը ընդարձակ տեղեկություններ է տալիս Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության ռազմական անցուդարձի, ինրպես նաև Հայոց Ցեղասպանության մասին։[6][7][8]։

1rightarrow.png  Տես նաև Դարդանելից Պաղեստին 

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Torossian, Sarkis (1947)։ From Dardanelles to Palestine: a true story of five battle fronts of Turkey and her allies and a harem romance (Personal Memoirs), Boston: Meador Pub. Co., 219։ 
  2. 2,0 2,1 «Sarkis Torossian: an Armenian hero of Dardanelle»։ Armenian Genocide Museum։ http://www.genocide-museum.am/eng/24.04.2010d.php։ Վերցված է 2 January 2013։ 
  3. 3,0 3,1 Aktar, Ayhan (2012)։ Yüzbaşı Sarkis Torosyan – Çanakkale’den Filistin Cephesi’ne (Turkish լեզվով)։ Istanbul: İletişim Yayınları։ Վերցված է՝ 2 January 2013։ 
  4. «Sarkis Torosian»։ Findagrave։ http://www.findagrave.com/cgi-bin/fg.cgi?page=gr&GRid=20609086։ Վերցված է 2 January 2013։ 
  5. Նյութեր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից
  6. Robert Fisk: The Armenian hero whom Turkey would prefer to forget. The Independent. Retrieved 12 May 2013.
  7. «Sarkis Torossian Debate»։ Taner Akcam։ http://www.tanerakcam.com/debates/sarkis-torossian-debate/։ Վերցված է 5 May 2013։ 
  8. «O kitapta sadece dedemin savaşta yaşadıkları var». Radikal. 1/6/2013. http://www.radikal.com.tr/radikal.aspx?atype=radikaldetayv3&articleid=1115559&categoryid=77։ Վերցված է 5 May 2013.