Վարդան Բոստանջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բոստանջյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարդան Բոստանջյան
Ծնվել էսեպտեմբերի 9, 1949(1949-09-09) (74 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և տնտեսագետ
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Պաշտոն(ներ)Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
Ալմա մատերՀԱՊՀ
Գիտական աստիճանդոկտոր և պրոֆեսոր
Տիրապետում է լեզուներինհայերեն, ռուսերեն և անգլերեն
Պարգևներ
Երախտագիտության մեդալ
ԿուսակցությունԲարգավաճ Հայաստան
 Vardan Bostanjyan Վիքիպահեստում

Վարդան Բաբկենի Բոստանջյան (սեպտեմբերի 9, 1949(1949-09-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի 4-րդ, 5-րդ և 6-րդ գումարման պատգամավոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր[1]։ 2017-2018 թվականներին՝ ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդան Բոստանջյանը 1956-1966 թվականներին սովորել է Մ. Աբեղյանի անվան մաթեմատիկական թեքումով դպրոցում։ 1971 թվականին ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը։ 1977 թվականին՝ ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի սիբիրյան բաժանմունքի տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ ստանալով ինժեներ-էլեկտրիկի որակավորում։

Աշխատանք և գիտամանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1971-1974 թվականներին որպես ինժեներ աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում։ 1977-1993 թվականներին որպես ավագ գիտաշխատող, սեկտորի վարիչ, բաժնի վարիչ, գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն աշխատել է Հայաստանի պետպլանի տնտեսագիտական և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտում։

1993-1999 թվականներին եղել է ՀՀ Գերագույն խորհրդի աշխատակազմի սոցիալ-տնտեսագիտական բաժնի վարիչ։ 2003-2007 թվականներին զբաղեցրել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչի պաշտոնը[2]։ 2004-2016 թվականներին եղել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի Պետական քննական հանձնաժողովի նախագահ։ ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի անդամ, ՀՀ ինժեներական ակադեմիայի թղթակից-անդամ է։ Հեղինակ է ավելի քան 130 հրապարակումների։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային տարիներին երկու անգամ ընտրվել է Երևանի Խորհրդային շրջանի շրջխորհրդի պատգամավոր։ 1999-2003 թվականներին համամասնական ընտրակարգով «Միասնություն» դաշինքից եղել է Ազգային ժողովի պատգամավոր։ ԲՀԿ անդամ է։

2007 թվականի մայիսի 12-ին համամասնական ընտրակարգով Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք որդի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վարդան Բաբկենի Բոստանջյանը ՀՀ Ազգային Ժողովի պաշտոնական կայքում
  2. Վարդան Բաբկենի Բոստանջյանը ԵՊՀ պաշտոնական կայքում
  3. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդան Բոստանջյան» հոդվածին։