Հայաստանի հանրապետական կուսակցություն
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հայաստանի Հանրապետական կուսակցություն-ից)
-
Այս եզրի այլ գործածումների համար տես՝ ՀՀԿ (այլ կիրառումներ)
Հայաստանի Հանրապետական Կուսակցություն, Հայաստանի Հանրապետությունում գործող քաղաքական կուսակցություն: Հիմնադրվել է 1990թ.: Կուսակցական գաղափարախոսությունը ազգային պահպանողական է[1], որի հիմքում, ըստ ՀՀԿ-ի, ընկած է Գարեգին Նժդեհի ուսմունքը: Կուսակցությունն իրեն համարում է Ցեղակրոն Ուխտերի եւ Ազգային Միացյալ կուսակցության գաղափարական-քաղաքական ժառանգորդը:
Ներկայում ՀՀԿ-ն իշխանական, աջ-կենտրոնամետ կուսակցություն է։ ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության մեջ ընդգրկված է 63 պատգամավոր։[2] Սեփական տվյալներով այն ունի շուրջ 140.000 անդամ։ Կուսակցության անդամ են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը։
[խմբագրել] Կուսակցության հակիրճ պատմություն
| Այս բաժինը ավարտված չէ: Դուք կարող եք մասնակցել նախագծին, լրացնելով և ուղղելով այն: |
[խմբագրել] Կուսակցության համագումարները
- ՀՀԿ 13-րդ հերթական համագումար - 10 մարտի 2012 թ.
- ՀՀԿ 12-րդ հերթական համագումար - 28 նոյեմբերի 2009 թ.
- ՀՀԿ 11-րդ հերթական համագումար - 10 նոյեմբերի 2007 թ.
- ՀՀԿ 10-րդ արտահերթ համագումար - 22 հուլիսի 2006 թ.
- ՀՀԿ 9-րդ հերթական համագումար - 17 դեկտեմբերի 2005 թ.
- ՀՀԿ 8-րդ հերթական համագումար - 12 հուլիսի 2003 թ.
- ՀՀԿ 7-րդ արտահերթ համագումար - 30 նոյեմբերի 2002 թ.
- ՀՀԿ 6-րդ հերթական համագումար - 09 հունիսի 2001 թ.
- ՀՀԿ 5-րդ հերթական համագումար - 29 հունվարի 1999 թ.
- ՀՀԿ 4-րդ հերթական համագումար - 20 դեկտեմբերի 1997 թ.
- ՀՀԿ 3-րդ արտահերթ համագումար - 22 հունիսի 1996 թ.
- ՀՀԿ 2-րդ հերթական համագումար - 02 դեկտեմբերի 1995 թ.
- ՀՀԿ համաժողով - 14 ապրիլի 1995 թ.
Ծանոթագրություններ և նշումներ
- ↑ hhk.am Հայաստանի Հանրապետական կուսակցության ծրագիր
- ↑ ՀՀ Ազգային ժողով, «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցություն
