Արկադի Համբարձումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արկադի Համբարձումյան
Ծնվել էապրիլի 9, 1971 (53 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ և Երևանի պետական համալսարան
Մասնագիտությունիրավաբան
ԱշխատանքՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Արկադի Ստանիսլավի Համբարձումյան (ապրիլի 9, 1971(1971-04-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայտնի է նաև որպես «Դերժավայի Արկադ», հայ քաղաքական գործիչ, գործարար։ ԱԺ 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ գումարումների պատգամավոր է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1971 թվականի ապրիլի 9-ին Երևանում։ Բանակում չի ծառայել[1]։ 1986-1989 թվականներին աշխատել է Երևանի թիվ 5 հացի գործարանում որպես բանվոր, 1989-1991 թվականներին եղել է «Կաթ» ԱՄ-ում ԼԿԵՄ կոմիտեի ազատված քարտուղար։ 1994 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Մասնագիտությամբ իրավաբան է։ 1996-1997 թվականներին եղել է Երևանի Շահումյանի շրջանի դատախազության քննիչ, 1997 թվականից՝ «Դերժավա» և «Սլավգրուպ» ընկերությունների նախագահ[2]։ 

2003 թվականին համամասնական կարգով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Օրինաց Երկիր» կուսակցությունից։ 2006 թվականի մայիսի 22-ին լքել է «Օրինաց Երկիր» խմբակցությունը։ 2006 թվականի մայիսի 25-ից մինչև 2007 թվականի հունիսի 7-ը եղել է «Գործարար» պատգամավորական խմբի անդամ։ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ էր[3]։

2007 թվականի մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 29 ընտրատարածքից։ 2007 թվականի հունիսի 19-ից մինչև 2008 թվականի հուլիսի 11 եղել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, 2008 թվականի հուլիսի 11-ից 2012 թվականի մայիսի 31-ը՝ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության անդամ[3]։

2012 թվականի մայիսի 6-ին Ազգային Ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 29 ընտրատարածքից։ Դարձել է սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

2016 թվականին պարգևատրվել է  «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։

2017 թվականի ապրիլի 2-ին Ազգային Ժողովի պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թիվ 9 ընտրատարածքի մեծամասնական ցուցակով[4]։

Գործարարական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև ըստ ՀՀ սահմանադրության, պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ[5], հայտնի է, որ Արկադի Համբարձումյանին են պատկանում «Դերժավա-Ս» և «Սլավգրուպ» ընկերությունները, «Դիլիջան առողջարան» ՓԲԸ-ն և այլ կազմակերպություններ։ «Դերժավա» ընկերությունը Հայաստանում «Lacoste», «Wrigley», «Reckitt Benckiser» ապրանքանիշների ներկայացուցիչն է և «Danone», «Mars», «Wrigley», «Colgate-Palmolive» բրենդների ներմուծողը[6][7]։ «Սլավգրուպ» ընկերությունը Հայաստանում մի շարք ապրանքանիշների պաշտոնական ներկայացուցիչն է, որոնցից են «Ferrero Rocher»-ը, «Raffaelo»-ն, «Kinder»-ը, «Tic-Tac»-ը, «Chupa Chups»-ը և այլ միջազգային բրենդներ[8], նաև ներմուծում է «Audi» մակնիշի ավտոմեքենաներ[9]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի չորս երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀՀԿ-ական որ պատգամավորները չեն ծառայել բանակում».
  2. Center, Armenian Information. «Գործարանի բանվորից՝ Դերժավայի Արկադ. ԱԺ-ի հերթական կոճակ սեղմող պատգամավորը». Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
  3. 3,0 3,1 «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
  4. «Նախկինում` ՕԵԿ, այսօր՝ ՀՀԿ, վաղն էլ՝ անհայտ է…».
  5. «Կարո՞ղ է ԱԺ պատգամավորը զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ».
  6. LLC, Spyur. ««ԴԵՐԺԱՎԱ-Ս» • ՀԱՅԱՍՏԱՆ (ԵՐԵՎԱՆ) • ՍՓՅՈՒՌ». spyur.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
  7. «Derjava-S CJSC». derjavas.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
  8. LLC, Spyur. ««ՍԼԱՎ ԳՐՈՒՊ» • ՀԱՅԱՍՏԱՆ (ԵՐԵՎԱՆ) • ՍՓՅՈՒՌ». spyur.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
  9. «Հետաքրքիր դրվագներ ԱԺ պատգամավոր «Դերժավայի Արկադիի» հանրօգուտ անգործությունից». m.lurer.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.(չաշխատող հղում)