Լակոստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Lacosteից)
Լակոստ
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, անշարժ գույքով ընկերություն, խանութների ցանց և ձեռնարկություն
Անվանված է ի պատիվՌենե Լակոստ
Հիմնադրված է1933
ՀիմնադիրՌենե Լակոստ և Անդրե Ժիլե
ՎայրՓարիզ, Ֆրանսիա
Երկիր Ֆրանսիա
Արդյունաբերությունմանրածախ առևտուր և activities of head offices?[1]
Մայր ընկերությունՄաուս Ֆրերես
ՍեփականատերՄաուս Ֆրերես
Կայքlacoste.com(անգլ.)
 Lacoste Վիքիպահեստում

Լակոստ (անգլ.՝ Lacoste), սպորտային հագուստ և պարագաներ արտադրող ֆրանսիական ընկերություն։ Սպորտային կոշիկներից բացի ընկերությունն արտադրում է նաև այլ պարագաներ՝ պայուսակներ, վերնաշապիկներ, շալվարներ, գլխարկներ և այլն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1926 թվականին ֆրանսիացի թենիսիստ Ռենե Լակոստը, մասնակցելով ԱՄՆ-ի թենիսի բաց առաջնությանը, մրցույթին հագել էր սեփական ձեռքով կարված հագուստ՝ Պոլո վերնաշապիկ, որը տարբերվում էր այդ ժամանակ թենիսի համար նախատեսված հագուստից՝ ավանդական «քաղաքային» վերնաշապիկ երկար թևքով։ Ռենե Լակոստի վերնաշապիկը նուրբ գործվածքից էր պատրաստված և կարճ թևքերով էր, որը շատ հարմար էր ուժեղ շոգին խաղալու համար։

1927 թվականին Դևիսի գավաթի ժամանակ, ամերիկյան մամուլը Լակոստին անվանեց «կոկորդիլոս»՝ կոկորդիլոսի կաշվից պատրաստված ճամփրուկի համար վեճի պատճառով․ Ֆրանսիային թենիսի հավաքականի ավագը խոստացել էր Ռենեին կոկորդիլոսի կաշվից պատրաստված ճամփրուկ, եթե նա հաղթի մրցաշարը։ Նա պահպանեց իր «կոկորդիլոս» մականունը նաև Ֆրանսիայում, թենիսի կորտում իր պահվածքի համար, որտեղ նա չէր ներում իր մրցակիցների սխալները։ Լակոստի ընկերը՝ Ռոբերտ Ջորջը, նրա համար կոկորդիլոս նկարեց, որը ասեղնագործվեց նրա սպորտային հագուստի վրա, որով, ըստ ընկերության պնդման, նա հանդես եկավ, սա առաջին անգամն էր, երբ օգտագործվեց տեսանելի լոգոտիպ։ Հետագայում այս պատկերը դարձավ Lacoste ընկերության խորհրդանիշը։

1933 թվականին, Ռենե Լակոստի մեծ սպորտը լքելուց հետո, նա, ժամանակի խոշոր ֆրանսիական տեքստիլ արդյունաբերության ընկերությունների մեկի սեփականատեր և նախագահ Անդրե Ժիլեի հետ, հիմնեց La Societe Chemise Lacoste ընկերությունը։ Ընկերությունը զբաղվում էր թենիս և գոլֆ խաղերի համար նախատեսված վերնաշապիկների արտադրությամբ(Լակոստի կինը՝ Սիմոն դե լյա Շոմ, անգլ.՝ Simone de la Chaume, հայտնի գոլֆ խաղացող էր)։ 1951 թվականին ընկերությունը հեռացավ ավանդական սպիտակ վերնաշապիկներ արտադրելուց և ներկայացրեց գունավոր վերնաշապիկների նոր տեսականի։ 1952 թվականին ընկերությունը սկսեց փորձարկել իր արտադրանքը ԱՄՆ-ում՝ «Lacoste ՝ իրազեկ մարզիկի կարգավիճակի խորհրդանիշ» կարգախոսով։

1963 թվականին ընկերության ղեկավարումը անցավ Ռենեի որդու՝ Բեռնար Լակոստի(Bernard Lacoste) ձեռքը։ Նրա գլխավորությամբ Lacoste ընկերությունը հասավ վաճառքի նոր ցուցանիշի՝ տարեկան 300 000 իր։ 1970-ական թվականներին, ի հավելում Lacoste ապրանքանիշով վերնաշապիկների, ընկերությունը սկսեց արտադրել շապիկներ, օպտիկական և արևային ակնոցներ, թենիսի սպորտային կոշիկներ, ամենօրյա կոշիկներ, ժամացույցներ և կաշվից տարբեր արտադրանքներ։ 1968 թվականին «Ժան Պատու[fr]» օծանելիքի ընկերության հետ միասին ներկայացրեցին տղամարդու առաջին Lacoste բուրմունքը։ Ավելի ուշ ներկայացվեցին տղամարդկանց համար նախատեսված Lacoste Blanc, Lacoste Essential, Lacoste Elegance, Lacoste Hot Play, Lacoste L.12.12 և կանանց համար նախատեսված Lacoste Inspiration, Lacoste Femme, Lacoste Touch of Pink մոտ 20 տեսակ բուրմունքները։ Օծանելիքի ստեղման ընթացքին մասնակցել են այնպիսի բուրմունքագործեր, ինչպիսիք են Laurent Bruyere, Olivier Cresp, Claude Dir, Annick Menardo և Domitille Michalon։

2005 թվականի տվյալներով Lacoste ապրանքանիշով մոտ 50 միլիոն ապրանք է վաճառվել։ Ընկերության դիզայները Կրիստոֆ Լեմերն է(Christophe Lemaire

Սեփականատերեր և ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ 2012 թվականի աշուն, ընկերության ղեկավարումը պատկանում էր լակոստ ընտանիքին(մասնավորապես, Միշել Լակոստին պատկանում էր 30․3 %, նրա դստերը և մյուս անդամներին՝ միասին 28%, 35 %՝ շվեյցարական Maus Frères խանութների ընկերությանը)։ 2012 թվականի հոկտեմբեր նոյեմբեր ամիսներին հայտարարվեց, որ Միշել և Սոֆի լակոստները պայմանավորվել են Maus Frères ընկերության հետ իրենց վերջին բաժնեմասի վաճառքի մասին։ Այս որոշումը կայացվել է Միշելի և Սոֆիի միջև տեղի ունեցած վեճերով[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. SIRENE (ֆր.)
  2. «Iconic clothing brand sold to Manor owners». // thelocal.ch. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 8-ին.
  3. «Бренд Lacoste может перейти под контроль швейцарской Maus Freres». // gazeta.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 8-ին.